Թողարկում 217

Հայաստանի եւ Ուկրաինայի սոցիալական ծառայությունների ոլորտում փորձի փոխանակման այց

 

picture 12 June«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Սոցիալական եւ քաղաքական զարգացումների բյուրո» ուկրաինական կազմակերպության հետ համատեղ այս տարվա մայիսից իրականացնում են «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը Հայաստանում եւ Ուկրաինայում» ծրագիրը Արեւելյան գործընկերության շրջանակներում: Երկու կազմակերպություններն էլ ընդգրկված են Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 5-րդ` «Սոցիալական երկխոսություն եւ արդարություն» աշխատանքային խմբում: Ծրագիրը ֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետության դեսպանատան փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից եւ նպատակ ունի ուսումնասիրել երկու երկրների սոցիալական ծառայությունների համակարգը, իրականացնել մասնակցային մոնիտորինգ, մշակել առաջարկությունների փաթեթ եւ ներկայացնել դրանք երկու երկրների պատկան մարմիններին:

Ծրագրի շրջանակներում սույն թվականի հունիս ամսին Հայաստան ժամանեց ուկրաինական պատվիրակությունը` ներառելով անդամներ համագործակից կազմակերպությունից, սոցիալական բարեփոխումների ոլորտի առաջատար փորձագետ, Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարության ներկայացուցիչ:

Ուկրաինական պատվիրակության այցը սկսվեց համաժողովով, որին մասնակացում էին Երեւանում Չեխիայի Հանրապետության փոխդեսպանը, Ուկրաինայի դեսպանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդականը, ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետը, Արմավիրի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի համակարգողը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ԶԼՄ-ներ:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանը ներկայացրեց հյուրերին, ուկրաինական պատվիրակության այցի նպատակը, ծրագրի նկարագիրը, նախատեսված գործողություններն ու ակնկալվող արդյունքները:

Բոլոր հրավիրվածները ողջունեցին նմանատիպ ծրագրերի իրականացումը, երկու երկրների համագործակցությունը հատկապես սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում:

Փորձի փոխանակման այցի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը եղավ Արմավիրի եւ Երեւանի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում, ծանոթացավ նրանց գործունեությանը, գործառույթներին, ներդրված համակարգի առավելություններին ու զարգացման կարիք ունեցող կողմերին:

 

eapconnect_logoԳերարագ ինտերնետային ցանց ԱլԳ երկրներում գիտական համագործակցության համար

12.06.2015

eapconnect_banner_newԵվրոպական հանձնաժողովը GÉANT համացանցային կազմակերպության հետ կնքել է 13 միլիոն եվրոյի պայմանագիր՝ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրների միջեւ կապերի ընդլայնման նպատակով: Հնգամյա ծրագիրը նպատակ ունի ստեղծել տարածաշրջանային գերարագ ինտերնետային ցանց ԱլԳ երկրներում ուսումնասիրությունների եւ կրթության համար: Ծրագիրը կմիավորի գործընկեր երկրների ազգային հետազոտական եւ կրթական ցանցերը՝ ինտեգրելով դրանք GÉANT համաեվրոպական ցանցին:

Նախաձեռնությունից կկարողանան օգտվել երկու միլիոն գիտնականեեր եւ ուսանողներ ԱլԳ տարածաշրջանի ավելի քան 700 հաստատություններից: Այս գերարագ, բազմաշերտ ցանցը հնարավորություն կընձեռի  փոխանակել գիտական տվյալների բազաներ եւ, տվյալների ավելի արագ փոխանակման շնորհիվ, կխթանի ոլորտում միջազգային համագործակցությունը:

Մեծածավալ տվյալների արագ եւ հուսալի փոխանակման շնորհիվ «EaPConnect»-ը կխթանի ԱլԳ եւ ԵՄ երկրների միջեւ համատեղ հետազոտությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շրջակա միջավայրի մոնիտորինգը, հեռաբժշկությունը, կենսական գիտությունները եւ ֆիզիկան: Բացի այդ, բարձրորակ վիդեոկոնֆերանսներ անցկացնելու հնարավորությունը կնպաստի էլեկտրոնային ուսուցման նախաձեռնություններին կամ պարզապես հնարավորություն կտա տարբեր երկրների արվեստագետներին՝ միասին ստեղծագործել   իրական ժամանակում: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ 

Մամուլի հաղորդագրություն

 

 

csf-logoԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումը կազմակերպել է մարդու իրավունքներին եւ բարեփոխումների իրականացմանը նվիրված կոնֆերանս

10.06.2015

WK_1Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) կողմից կազմակերպված կոնֆերանսը, որը տեղի է ունեցել հունիսի 8-9-ը, Բրյուսելում, նվիրված է եղել մարդու իրավունքների պաշտպանության եւ բարեփոխումների իրականացման գործում քաղաքացիական հասարակության դերին։

Քննարկումները հիմնականում ծավալվել են Արեւելյան գործընկերության տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ կայունությանը վերաբերող խնդիրների շուրջ։ Համաժողովում խոսվել է նաեւ բարեփոխումների օրակարգում քաղաքացիական հասարակության ունեցած դերի, ինչպես նաեւ անվտանգության, զանգվածային լրատամիջոցների ազատության, վիզային ռեժիմի պարզեցման, ինչպես նաեւ կանանց լիդերության խնդիրների մասին։

Կոնֆերանսում բացման խոսքով հանդես են եկել ԵՄ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով Գլխավոր տնօրինության Արեւելյան հարեւանության բաժնի տնօրեն Գերհարդ Շուման-Հիցլերը եւ ԱլՖ ՔՀՖ ժողովրդավարության, մարդու իրավունքների, պատշաճ կառավարման եւ կայունության հարցերով աշխատանքային խմբի համակարգող Քշիշտոֆ Բոբինսկին եւ Վլադիմիր Կուպրիյը։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

Կոնֆերանսի ծրագիրը

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.