Թողարկում 214

CSF logoՔՀՖ զեկույցը գնահատում է Մոլդովային, Վրաստանին եւ Ուկրաինային ԵՄ բյուջետային աջակությունը

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը հրապարակել է Արեւելյան գործընկերության երկրներին ԵՄ բյուջետային աջակցության մասին զեկույցը, որը ներառում է Մոլդովան, Վրաստանը եւ Ուկրաինան։

Զեկույցում դիտարկված է յոթ հիմնական հարց.

  • Բյուջետային աջակցության հիմնական պայմանների կատարման ստուգում
  • Իրավական կարգավորման ոլորտում կամ քաղաքական մթնոլորտում առկա հիմնախնդիրները
  • Բյուջետային աջակցության մասին լիակատար տեղեկատվության առկայությունը
  • Բյուջետային աջակցության նպատակային օգտագործումը
  • Քաղաքականության ազդեցությունը
  • Քաղաքացիական հասարակության մասնակցությունը։

Զեկույցում նշվում է, որ «չնայած դրական միտումներին, բոլոր երեք երկրներում առկա են համանման հիմնախնդիրներ», որոնցից են պետական ծախսերի վերաբերյալ թափանցիկության բացակայությունը, ֆինանսական վերահսկողության եւ ռազմավարական պլանավորման ոլորտում առկա թերությունները։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

ԱլԳ ՔՀՖ մամուլի հաղորդագրությունը

Զեկույց «ԵՄ Բյուջետային աջակցությունը ԱլԳ երկրներին»

european-commission-flagԵՄ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի «խորհրդարանական ընտրությունների սահմանադրական և իրավական շրջանակը»

04-05-2015

ԵՄ-ն ընդգծել է, որ չի ճանաչում 1215թ. մայիսի 3-ին տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի «խորհրդարանական ընտրությունների» սահմանադրական և օրինական շրջանակը:

«Այս գործընթացը չի կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանումը կամ ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա», ասվում է խոսնակի հայտարարության մեջ:

«ԵՄ-ն մեծապես աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա համանախագահների ջանքերին ստատուս քվոյից առաջընթաց գրանցելու և խաղաղության հաստատման շուրջ բանակցություններ սկսելու ուղղությամբ: ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում ապագայում ևս աջակցել հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանը»

Աղբյուրը՝ ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

Մամուլի հաղորդագրություն

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.