Թողարկում 213

Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողով Կիեւում. անդրադարձ Ասոցացման համաձայնագրի կատարմանը

27.04.2015

es-ir-ukraine-kyivpost.comԱպրիլի 27-ին Կիեւում տեղի է ունեցել Ուկրաինա-ԵՄ 17-րդ գագաթնաժողովը, որն առաջինն է անցյալ տարվա հունիսին Ասոցացման համաձայնագրի (ԱՀ) ստորագրումից հետո։ ԵՄ-ն ներկայացրել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը եւ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Եվրոպական հարեւանության հարցերով  հանձնակատար Յոհաննես Հանը նույնպես մասնակցել է։ Ուկրաինան ներկայացրել է նախագահ Պյոտր Պորոշենկոն։

Գագաթնաժողովը նվիրված է ԱՀ-ի իրագործմանը, Ուկրաինայում քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաեւ ԵՄ կողմից ցուցաբերվող ֆինանսական եւ այլ օժանդակության խնդիրներին, Արեւելյան Ուկրաինայի ճգնաժամին, Մինսկի համաձայնագրի կիրարկմանը, այդ թվում՝ ԵԱՀԿ մոնիտորինգային առաքելությանը, տարածաշրջանային հիմնախնդիրներին եւ Արեւելյան գործընկերության՝ Ռիգայում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստության հարցերին։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ՝

Մամուլի հաղորդագրություն

 

european-commission-flagԵվրոպական հանձնաժողովը լրացուցիչ 295,04 մլն եվրո կտրամադրի Հարեւանության ներդրումային գործիքին

27.04.2015

  For 213 photo Եվրոպական հանձնաժողովը այս տարի կտրամադրի լրացուցիչ € 295,04 մլն Հարեւանության ներդրումային գործիքին (ՀՆԳ), այդպիսով հնարավոր դարձնելով ավելի քան € 3 մլրդ-ի ներդրումային ծրագրերի իրագործումը: Հարեւանության ներդրումային գործիքը (Neighborhood Investment Facility) ներդրումային աջակցություն է ցուցաբերում հարեւանության գործընկեր երկրներում տրանսպորտի, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի ենթակառուցվածքների, ինչպես նաեւ սոցիալական ոլորտին եւ մասնավոր հատվածին:

ԵՄ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը ընդգծել է, որ «Հարեւանության տարածաշրջանում զարգացած տնտեսության առկայությունը անհրաժեշտ նախապայման է մեր ընդհանուր նպատակներին՝ կայունության եւ բարգավաճման հասնելու համար», հավելելով, որ «գործունյա մասնավոր հատվածի գոյությունը նախապայման է՝ կայուն աճ եւ զբաղվածության պատշաճ մակարդակ ապահովելու համար, ինչն այնքան անհրաժեշտ է ողջ տարածաշրջանում»:

Այս որոշմամբ € 85 մլն կհատկացվի ՀՆԳ միջոցներից, ինչը նոր հնարավորություններ կընձեռի ՓՄՁ –ներին՝ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ կնքված Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերի շրջանակներում, ինչպես նաեւ կխթանի կանանց ձեռներեցությունը Արեւելյան գործընկերության երկրներում:

Հարեւանության ներդրումային գործիքը պաշտոնապես մեկնարկել է 2008-ի մայիսին, որպես Եվրոպական հարեւանության քաղաքականության նորարարական ֆինանսական գործիք, որի առաջնային նպատակն է՝ դրամաշնորհների եւ վարկերի միջոցով ֆինանսավորել ենթակառուցվածքային նախագծերը Հարեւանության տարածաշրջանի երկրների տրանսպորի, էներգետիկայի, սոցիալական եւ բնապահպանական ոլորտներում, ինչպես նաեւ խթանել մասնավոր հատվածի (մասնավորապես ՓՄՁ-ների) աճը:

Հաշվի առնելով, որ զգալի ռեսուրսներ են պահանջվում ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման համար, ՀՆԳ-ն միտված է ստեղծել համագործակցության ցանց, որում կմեկտեղվեն ԵՄ բյուջեից եւ ԵՄ անդամ երկրներից հատկացվող դրամաշնորհային միջոցները, որոնք կօգտագործվեն ԵՄ ֆինանսական ինստիտուտներից վարկեր ստանալու համար, ինչպես նաեւ կհամատեղեն Հարեւանության երկրներից տրամադրվող միջոցները: ՀՆԳ-ից դրամաշնորհային աջակցություն ստանալու համար նախագիծը պետք է ֆինանսավորվի իրավասու Եվրոպական ֆինանսական հաստատության կողմից:

Աղբյուրը՝ ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

Կարդալ ավելին

 Մամուլի հաղորդագրություն

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.