Թողարկում 212

csf-logoՔաղաքացիական հասարակության ֆորում. ընդունվում են ԱլԳ տարածաշրջանում բարեփոխումների աջակցությանն ուղղված ծրագրերի հայտեր

SubmitԱրեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) քարտուղարությունը ՔՀՖ թեմատիկ հինգ աշխատանքային խմբերի աշխատանքներին աջակցելու նպատակով հայտարարել է ԱլԳ-ում իրականացվող տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում ենթադրամաշնորհային հայտերի մրցույթ։

Հայտատուներին խորհուրդ է տրվում մշակել առաջարկություններ, որոնք կօգնեն կարողությունների ու լոբբինգային հմտությունների զարգացմանը առավել երկար ժամանակահատվածների համար։ Դրանք պետք է նպաստեն ԱլԳ երկրներում բարեփոխումների խթանմանը եւ ներառեն կոնկրետ առաջարկություններ՝ ՔՀՖ եւ ազգային պլատֆորմների կողմից այդ գործունեության արդյունքների հետագա կիրառման վերաբերյալ։ Ծրագրային առաջարկները հատկապես պետք է ուղղված լինեն լայն հանրության շահերի պաշտպանությանը եւ համապատասխանեն ուղեցույցում նշված առաջնահերթություններին։

Առաջարկվող ծրագրերը պետք է ընդգրկեն ԱլԳ առնվազն երեք երկիր՝ արդյունքները տարածաշրջանային տեսանկյունից դիտարկելու եւ մշակելու համար։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2015թ. մայիսի 10-ն է։  (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

Ուղեցույց հայտատուների համար

 

csf-logoՔշիշտոֆ Բոբինսկի. «Ռիգայի գագաթնաժողովը պետք է բեկումնային լինի ԱլԳ երկրներին ԵՄ անդամակցության հեռանկար տալու առումով»

Աղբյուրը ՝ ԱլԳ ՔՀՖ պաշտոնական կայք

dsc_2876_0_0ՔՀՖ Ղեկավար կոմիտեի նախագահ Քշիշտոֆ Բոբինսկին կոչ է անում ԵՄ-ին՝ Ռիգայի գագաթնաժողովում հայտարարել, որ ԱլԳ բոլոր երկրները իրավունք ունեն ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել՝ համաձայն Լիսաբոնի պայմանագրի 49-րդ հոդվածի:

Այս կարծիքը հաջորդում է ԱլԳ ՔՀՖ Մոլդովայի եւ Վրաստանի ազգային պլատֆորմների հայտարարություններին , որոնցում ընդգծվում է ԱլԳ երկրների ԵՄ անդամակցության հեռանկարի կարեւորությունը: Թեպետ ԵՄ անդամ երկները եւ Եվրահանձնաժողովը ցանկանում են խուսափել հետագա ընդլայնման ցանկացած հիշատակումից, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան անդամակցության հստակ հեռանկարի կարիք ունեն:   Քշիշտոֆ Բոբինսկին ընդգծել է, որ «հազարավոր ուկրաինացիներ զոհվել են Ուկրաինայում՝ եվրոպական ապագայի իրենց իրավունքը պաշտպանելիս»:

Ռուսական քարոզչությունը պնդում է, որ ԱլԳ երկրները ԵՄ-ին անդամակցելու ոչ մի հեռանկար չունեն, եւ եթե ԵՄ-ն չպնդի հակառակը եւ չներկայացնի ԱլԳ երկրների ապագայի վերաբերյալ իր հստակ տեսլականը, ապա այս երկրները հազիվ թե քաջալերված լինեն շարունակել ռեֆորմները: ԱլԳ երկրները գիտակցում են, որ նրանք պետք է բազմաթիվ արմատական ռեֆորմներ իրականացնեն ԵՄ-ին անդամակցելու երկար եւ դժվարին ճանապարհին, եւ որ նրանք դրան հասնելու համար դեռ պետք է դիմակայեն օլիգարխների եւ Ռուսաստանի դիմակայությանը: Այնուամենայնիվ, նրանց ջանքերը պետք է խրախուսվեն այդ ճանապարհի վերջում անդամակցության վերաբերյալ հստակ հեռանկարով:

ԵՄ անդամ երկրները, մասնավորապես նոր անդամները, ինչպիսին է Լեհաստանը, իրենց փորձից գիտեն, որ անդամակցության հեռանկարը լավագույն միջոցն է ռեֆորմները խթանելու համար: Քշիշտոֆ Բոբինսկին մասնավորապես ընդգծում է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի դերը` այս գաղափարը ԵՄ անդամ երկրներին փոխանցելու գործում:

Ապրիլի 13, 2015

Կարծիքի ամբողջական տեքստը

Աղբյուրը ՝ ԱլԳ ՔՀՖ պաշտոնական կայք

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.