Թողարկում 209

european-commission-flagԵՀՔ 2014թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑ 

armenia EU 111«Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացումը 2014 թվականին» 2015թ. ԵՀՔ փաթեթը բաղկացած է Համատեղ հաղորդագրության  եւ  երկրին հատուկ ու տարածաշրջանային հաշվետվությունների փաստաթղթերից: Հայաստանի մասին զեկույցն ուրվագծում է հիմնական զարգացումները եւ բարեփոխումներին ուղղված ջանքերը 2014 թվականին, ինչպես նաեւ ներկայացնում է առաջարկությունները հաջորդ տարվա համար:

ԵՄ-ն եւ Հայաստանը վերահաստատել են իրենց հանձնառությունը Արեւելյան գործընկերության շրջանակում համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրենց համագործակցությունը զարգացնելու եւ ուժեղացնելու ուղղությամբ: ԵՄ-ն եւ Հայաստանը վերջերս հաջողությամբ ավարտել են Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալուց  հետո նոր միջազգային պարտավորությունների հետ համատեղելի հետագա իրավական համաձայնագրի շրջանակի սահմանման աշխատանքները: Սա հնարավորություն կտա երկու կողմերին շուտով մեկնարկել ԵՄ-Հայաստան նոր hամաձայնագիրը, երբ հաստատվեն համապատասխան բանակցությունների մանդատները:

2014թ. Հայաստանն առաջընթաց է արձանագրել մի քանի երկկողմանի համաձայնագրերի ուղղությամբ: ԵՄ-Հայաստան Վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014թ. մարտից, Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ ծրագրերին եւ գործակալություններին:

Հայաստանը շարունակել է իր ժողովրդավարացման անցումային գործընթացը, մասնավորապես, կապված սահմանադրական բարեփոխումների հետ: Դեռեւս անհրաժեշտ է հասցեագրել մարդու իրավունքներին, հիմնարար ազատություններին առնչվող որոշ խնդիրներ: Հայաստանը մշակել է մի շարք ոլորտների օրենսդրական ակտեր, որոնք համահունչ են ԵՄ կանոնների եւ ստանդարտների պահանջներին: Այդ օրենսդրական ակտերը հաճախ մնացել են ընդունման  կիրարկման ենթակա: Հարակից բարեփոխումները մշակվել են, սակայն չեն ներդրվել: Շարունակվում է դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության բացակայութունը: Կոռուպցիայի դեմ պայքարը եւս շարունակում է մնալ առանցքային խնդիր: Ազատ իրավաբանական օգնության իրավունքի ուղղությամբ արձանագրվել է առաջընթաց:

Հայաստանը շարունակել է իրականացնել կուռ մակրոտնտեսական քաղաքականություն, ինչպես օրինակ աղքատության կրճատման եւ սոցիալական ներգրավվածության ուղղությամբ: 2014թ. շարունակվել է տնտեսական գործունեության դանդաղելու միտումը: Շարունակվել են նաեւ հարկային վարչարարության բարեփոխումները: Առաջարկվում է ներդնել ավելի մեծ ջանքեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ:

Եվրոպական հանձնաժողովը ստացել է Հայաստանի ստրեսի փորձարկումների մասին զեկույցը Մեծամորի ատոմային կայանի վերաբերյալ: Թեստը կգնահատվի 2015 թվականին: Ընթացակարգը համահունչ է ԵՄ ատոմային անվտանգության պահանջների հետ:

2014թ. լրացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ 1994թվականից ձգձգվող բանակցությունների համատեքստում հրադադարի մասին համաձանագրի 20 տարին: Մտահոգության լուրջ խնդիր է շարունակում մնալ  1994թ. ի վեր երկրում անվտանգության պահպանումը, քանի որ հրադադարի խախտման դեպքերը եւ միջադեպերը հասել են ռեկորդային մակարդակի, շարունակվում է հակամարտութան շուրջ ռազմատենչ հռետորաբանությունը եւ սպառազինության ավելացման մրցավազքը:

Երկրի առաջընթացի մասին հաշվետվության հիման վրա Հայաստանին առաջարկվում է իրականացնել մի շարք գործողություններ.

  • Մինչեւ 2017թ. խորհրդարանական ընտրությունները նախաձեռնել ընտրական օրենսդրության փոփոխություններ՝ համաձայն ԵԱՀԿ/ Ժողովրդավարական հաստատություններիեւ մարդու իրավունքների գրասենյակի արված առաջարկությունների,
  • Մշակել եւ իրականացնել խտրականության դեմ համապարփակ օրենսդրություն,
  • Հետաքննել մարդու իրավունքների պաշտպանների վրա հարձակման եւ ահաբեկման դեպքերը, ապահովել օրենքի արդյունավետ կիրարկումը, այդ թվում` 2008թ. մարտի 1-ի բախումների ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ, ոստիկանական կալանքի տակ գտնվողների հանդեպ կոշտ վերաբերմունքի մասին պնդումների եւ պատշաճ իրավական գործընթացի խախտումների վերաբերյալ,
  • Արագացնել դատական եւ հարկադիր մարմինների բարեփոխումները եւ իրականացնել ՀՀ իշխանությունների՝ բարեփոխմանն առնչվող օրակարգը, ինչպես նաեւ շարունակել հանրային կառավարման բարեփոխումները, ատիվացնել կոռուպցիայի դեմ պայքարը եւ դրա կանխարգելումը,
  • Նպաստել Ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ լուծմանն ուղղված ջանքերին՝ հավատարիմ մնալով Մինսկի խմբում ստանձնած պարտավորություններին, խուսափել իրավիճակը լարող եւ խաղաղ գործըթացը խաթարող գործողություններից եւ հայտարարություններից,
  • Իրականացնել առեւտրին առնչվող միջազգային օրենսդրության եւ ստանդարտների մոտարկում` ավելի բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացման նպատակին հասնելու նպատակով:

Առաջարկությունների լրիվ ցանկը եւ Երկրի առաջընթացի մասին հաշվետվությունը (անգլերեն լեզվով) տես այստեղ`  [http://eeas.europa.eu/enp/pdf/2015/armenia-enp-report-2015_en.pdf ]

 Լրացուցիչ տեղեկատվություն

  1. Ֆինանսական համագործակցություն

2014թ. Եվրոպական հարեւանության գործիքի (ԵՀԳ) միջոցով ԵՄ ֆինանսավորումը կազմել է 34 միլիոն եվրո, որն ուղղվել է փոքր բիզնեսի եւ մասնավոր հատվածի զարգացմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը:

2014-2017թթ. ընթացքում Հայաստանին հասանելի աջակցությունը կազմում է 170 միլիոն եվրո՝ այնպիսի ոլորտների համար, ինչպիսիք են մասնավոր հատվածի զարգացումը, հանրային կառավարման բարեփոխումները եւ արդարադատությունը: Գերակա ոլորտներից դուրս կարող է տրամադրվել լրացուցիչ օժանդակություն պետական կառույցների արդիականացման եւ քաղաքացիական հասարակության համար: Ընդհանուր թվերը նախնական են. վերջնական հատկացումները կախված կլինեն երկրի կարիքներից եւ բարեփոխումների հանձնառումից։

Բացի ԵՀԳ-ից, 2014թ. Հայաստանին տրամադրվել է ԵՄ այլ օժանդակություն եւս, այդ թվում` մարդասիրական աջակցություն (10 միլիոն եվրո), ինչպես նաեւ Քաղաքացիական հասարակության եւ տեղական իշխանությունների համար թեմատիկ ծրագիրը (3.1 միլիոն եվրո):

Ֆինանսական համագործակցության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնելՎիճակագրական հավելվածի բաժին IV-ում եւ Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերի ԳՏ-ի ինտերնետային կայքում` www.ec.europa.eu/enlargement/neighbourhood/countries/armenia/index_en.htm

 european-commission-flag

ՔՀԿների ներգրավվածությունը քաղաքականության մշակման եւ իրականացման մոնիթորինգի գործում. կարիքներ եւ կարողություններ

mapping_armenia_image1_0Տվյալ ուսումնասիրությունն ուղղված է բացահայտելու եւ վերլուծելու քաղաքացիական հասարակության դերակատարների կարիքներն ու կարողությունները քաղաքականության երկխոսության մասնակցության գործում, ինչպես նաեւ այն ուղիները, որոնցով այս դերակատարները կարող են ներդրում ունենալ առանձին ոլորտների քաղաքականության երկխոսության մեջ: Ուսումնասիրության կոնկրետ նպատակն է՝ խոր­քային վերլուծություն ներկայացնել Հայաստանի ՔՀԿ-ների դաշտի, քաղաքականության երկխոսության գործընթացում նրանց մասնակ­ցության կարիքների ու կարողությունների վերաբերյալ:

Զեկույցը մշակվել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Ոչ կառավարական դերակատարների հզորացում բարեփոխումների խթանման եւ հանրային հաշվետվողականության բարելավման նպատակով» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի առաջնորդությամբ՝ կազմակերպությունների կոնսորցիումի կողմից: Զեկույցի մշակման նպատակով ՔՀԿ դաշտի վերաբերյալ մի շարք հետազոտություններ ու հրապարակումներ են ուսումնասիրվել, եւ վերլուծության են ենթարկվել 2014 թ. առաջին եռամսյակում իրականացված էմպիրիկ հետազոտության արդյունքները:

Հետազոտությունը ներառում է քանակական եւ որակական բաղադրիչներ, այդ թվում 150 ՔՀԿ ների հետ հարցում եւ 12 ֆոկուս խմբային քննարկումներ՝ տեղական ու միջազգային ՔՀԿ-ների, պետական մարմինների ներկայացուցիչների ու ՔՀԿ ոլորտի փորձագետների մասնակցությամբ: Ըստ ուսումնասիրության մեջ ներառված թեմաների՝ կարելի է առանձ­նացնել հետեւյալ հիմնական բացահայտումները:

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , . Bookmark the permalink.