Թողարկում 207

CSF logoՀանդիպում ԱլԳ երկրների քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

16.03.2015

ՀՀ ԱԺ կայքէջ

photo EuronestՀայաստանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համատեքստում մարտի 16-ին Եվրանեսթ ԽՎ համանախագահներ Հեիդի Հաուտալայի եւ Բորիս Տարասյուկի բարձր հովանու ներքո, Բաց հասարակության հիմնադրամների, Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի եւ Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի համագործակցությամբ տեղի է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի եւ քաղաքացիական հասարակության համատեղ քննարկում:

Արեւելյան գործընկերության տարածաշրջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու գործընկեր երկրների խորհրդարանականները քննարկել են Արեւելյան գործընկերության ձեռքբերումներն ու մարտահրավերները: Նիստը վարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը։ Բանախոսներն անդրադարձել են տարածաշրջանում ստեղծված ռազմավարական նոր իրավիճակին եւ որոշ երկրների նկրտումներին, ժողովրդավարական բարեփոխումների առաջխաղացման գործում արձանագրված հաջողություններին ու ձախողումներին:

Անդրադարձ է եղել Եվրոպական հարեւանության եւ ԵՄ տարածաշրջանային քաղաքականությանը, դրա գործիքների վերանայման վերաբերյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկներին ու տեսակետներին:

Բացման խոսքում Եվրանեսթի փոխնախագահ Բորիս Տարասյուկը ողջունել է քննարկման մասնակիցներին՝ նշելով, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը կարեւոր հարթակ է կարծիքներ փոխանակելու համար:

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար, Լեհաստանը ներկայացնող Քշիշտոֆ Բոբինսկու խոսքով՝ Հայաստանում քաղաքացիական հասարակությունն առաջընթաց է գրանցել այս տարիներին, որը ողջունելի է: Նա կարեւորել է իրականացվող բարեփոխումները, անդրադարձել է նաեւ քաղաքացիական հասարակության եւ խորհրդարանների համատեղ աշխատանքին: Դիմելով ԵԽ անդամ երկրներին՝ նա կոչ է արել հավատարիմ մնալ որդեգրված սկզբունքներին, աշխատել քաղաքացիական ֆորումի ներկայացուցիչների հետ՝ ապահովելու համար ժողովրդավարական սկզբունքների իրականացումը:

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Ուկրաինայի ազգային պլատֆորմի ներկայացուցիչ Իրինա Սուշկոն, անդրադառնալով քաղաքացիական հասարակությանը, նշել է, որ այն Արեւելյան գործընկերության երկրներում նոր է ձեւավորվում եւ դեռեւս չունի իր ինստիտուցիոնալ կառուցվածքը, սակայն ապացուցել է իր հավատարմությունը ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքների գերակայությանը:

Բաց հասարակություն հիմնադրամի ներկայացուցիչ, Վրաստանը ներկայացնող Վանո Չխիկվաձեն խոսել է վերջին տարիներին Վրաստանի ձեռքբերումներից եւ թերացումներից, անդրադարձել մարտահրավերներին: Նա, մասնավորապես անդրադարձել է Վրաստանի դատական իշխանության, անձնական տվյալների, մարդու իրավունքների պաշտպանության հարցերին:

Վրաստանը ներկայացնող տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի ղեկավար Նինո Եվգենիձեն խոսել է մասնավորապես Վրաստանի՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրին անդամակցությունը եւ նշել արձանագրած հաջողությունները:

ՔՀՖ Մոլդովայի ազգային պլատֆորմի ներկայացուցիչ Իոն Մանոլեն բարձր է գնահատել քաղաքացիական հասարակության դերը Արեւելյան երկխոսության համատեքստում:

Քաղաքացիական հասարակության ֆորումի չորրորդ խմբի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրել է հետազոտություն, որը վերաբերում է վեց երկրների՝ Արեւելյան գործընկերությանն ինտեգրման գործընթացներին:

Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի խոսքով՝ Եվրանեսթի աշխատանքը կլինի հաջողված՝ միայն փոխադարձ վստահության մթնոլորտում: Արտակ Զաքարյանի խոսքով՝ շատ կարեւոր է փոխգործակցությունը քաղաքացիական հասարակության հետ, քանի որ եթե Արեւելյան գործընկերության անդամ երկրների հասարակությունների միջեւ չկա փոխադարձ վստահություն, ցանկացած աշխատանք անպտուղ կլինի:

Քննարկումն ամփոփել է Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի  գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը: Նա, անդրադառնալով քննարկման թեմային, նկատել է, որ քաղաքացիական հասարակությունը կարեւոր է յուրաքանչյուր երկրի համար:

csf-logoՀրապարակվել են Արեւելյան գործընկերության երկրների «Եվրաինտեգրման ինդեքս-2014» հետազոտության արդյունքները

http://eap-csf.eu

eap-indexԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնության գործարկումից՝ 2009 թվականի մայիսից ի վեր, Արեւելյան Եվրոպայի վեց երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի եւ Ուկրաինայի կառավարությունները հայտարարեցին ժողովրդավարության եւ մարդու իրավունքների, լավ կառավարման օրենքի գերակայության եւ բազմաթիվ այլ ոլորտներում ԵՄ չափանիշներին հետեւելու իրենց մտադրության մասին։ Միեւնույն՝ Խորհրդային անցյալի ժառանգորդները լինելով, այս երկրները, չնայած տարբեր մեկնակետերում գտնվելու հանգամանքին, նրանք միասին ընտրեցին եվրաինտեգրման ուղին։ Ոմանք հայտարարեցին Եվրամիությանն անդամակցելու իրենց հավակնությունների մասին, մյուսները իրենց ներգրավվածության աստիճանը պայմանավորեցին աշխարհաքաղաքական իրավիճակով՝ ոչ միայն Արեւմուտքի՝ Եվրամիության ԱՄՆ-ի, այլ նաեւ Արեւելքի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններով։

Արեւելյան գործընկերության երկրների Եվրոպական ինտեգրման ինդեքս 2014-ի նոր հրապարակումն արտադրվել է ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի եւ գործընկերների ջանքերով եւ ծառայում է որպես բարեփոխումների ընթացքի նկատմամբ քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող մոնիթորինգի գործիք։

Մանրամասները՝ այստեղ։

european-commission-flagՀեռուստահաղորդում՝ նվիրված «ԵՄ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ. Հայաստանի հեռանկարները» թեմային

17.03.2015

Երեկ՝ մարտի 16-ին, «Երկիր Մեդիա» հեռուստատեսությամբ եթեր է հեռարձակվել «Մամուլի ակումբ» հաղորդաշարի այս տարվա առաջին թողարկումը, որը պատրաստվել է Երեւանի մամուլի ակումբի կողմից` «ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմների հզորացում» ծրագրի շրջանակներում, Մոլդովայի Տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հետ համատեղ, Եվրոպական միության աջակցությամբ:

«ԵՄ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ. Հայաստանի հեռանկարները» թեմային նվիրված հեռուստահաղորդմանն իրենց տեսակետներն են ներկայացրել ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Միքայել Հովհաննիսյանը, «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Գրիգորյանը, տնտեսական հարցերի փորձագետ Վահագն Ղազարյանը եւ «Թուրփանջյան» հասարակական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Վալենտինա Գեւորգյանը։ Հաղորդումը վարել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

«Մամուլի ակումբ»-ի 2015թ. մարտի 16-ի թողարկումը կարող եք դիտել այստեղ։

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , . Bookmark the permalink.