Թողարկում 206

CSF_Armenia_logo_ARM

Տեղի է ունեցել «ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարները ներկայիս քաղաքական համատեքստում» միջազգային համաժողով

 

 

ARS_2114-604x270

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի կողմից կազմակերպված «ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարները ներկայիս քաղաքական համատեքստում» խորագրով մեկօրյա միջազգային համաժողովը տեղի ունեցավ 2015թ. փետրվարի 25-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում: Համաժողովի ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան եւ Հայաստանի պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ իրենց տեսակետները ներկայացրին ԵՄ-Հայաստան երկկողմ համագործակցության հեռանկարների ու դրանցում քաղաքացիական հասարակության դերի վերաբերյալ:

«Սա կարեւոր եւ վճռական տարի է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար, որը հատկանշական է համատեղ գործողությունների եւ ջանքերի շնորհիվ բացահայտելու երկկողմ հարաբերությունների շրջանակը, դրանց պոտենցիալ ապագան, մասնավորապես՝ այդ ամենի իրավական հիմքը: Անկախ Հայաստանի՝ 2013թ.-ի սեպտեմբերի որոշումից՝ միանալու Եվրասիական տնտեսական միությանը, այլ ոչ թե ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր հետագա համագործակցությանը, բոլոր ոլորտներում Արեւելյան գործընկերության հետ համագործակցության ամրապնդմանը, որոնք համատեղելի են Հայաստանի վերջին քաղաքական ընտրության հետ»,- ասաց Հրիսթեան: Դեսպանը նշեց, որ հետագա հնարավոր համագործակցությունը կհստակեցվի մայիսին՝ Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում եւ շարունակեց. «Եվրոպական միությունը կարեւորում է քաղաքացիական հասարակության դերը ԵՄ-Հայաստան հարաբերությունների դիսկուրսում, եւ մենք շատ կարեւորում ենք քաղաքացիական հասարակության դերը եւ խրախուսում դրա մասնակցությունը ԵՄ-Հայաստան համագործակցության ձեւավորման մեջ: Այդ ամենը հաշվի առնելով՝ այս համաժողովը պետք է ծառայի իբրեւ հարթակ ՀՀ իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկայիս օրակարգի շուրջ կառուցողական երկխոսության, տեսակետների եւ մտահոգությունների քննարկման համար»:

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը նշեց քաղաքացիական հասարակության դերն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ. «Մենք նկատել ենք, որ քաղաքացիական հասարակության շնորհիվ ԵՄ-Հայաստան համագործակցությունն ավելի է ամրապնդվում, որովհետեւ դրա ներկայացուցիչները հաճախ են հանդիպում, մասնակցում տարբեր համաժողովների: Ես ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում նրանց դերը ինչպես ԵՄ նախաձեռնություններում, այնպես էլ ազգային բարեփոխումներում»:

Ըստ բանախոսներից մյուսի՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր-տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանի՝ Եվրամիության հետ ներկայումս ծավալվող համագործակցությունը Հայաստանի կառավարության համար կորցրած վստահությունը վերականգնելու հնարավորություն է. «Այս գործընթացը երկրորդ հնարավորություն է Հայաստանի համար, երրորդ հնարավորություն չի լինի: Ռիգայի գագաթնաժողովը Հայաստանի համար յուրահատուկ հնարավորություն է՝ համոզվելու, որ մեր հաջողությունը այնտեղ վտանգված չէ, ինչպես եղավ Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ»:

Մարտին Հայաստանում տեղի կունենա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը:  ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ներկայացրեց Եվրանեսթի շրջանակներում սպասվող միջոցառումները։ Նա նշեց, որ Եվրանեսթն աջակցում է Արեւելյան գործընկերության ուժեղացմանը, զարգացմանն ու տեսանելիությանը իբրեւ ինստիտուտի, որը պատասխանատու է խորհրդարանական խորհրդատվության, վերահսկողության ու մոնիթորինգի համար:

unnamed53-472x265Կոնֆերանսի հաջորդ նիստը նվիրված էր Եվրաինտեգրման ինդեքս-2014-ի արդյունքների ներկայացմանը, որի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Արեւհատ Գրիգորյանը, «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի համահիմնադիր Արա Ղազարյանը եւ Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Թումանյանը։

Կոնֆերանսի նիստերից մեկում, որը նվիրված էր բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության դերին, իրենց տեսակետները ներկայացրեցին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը, ԱլԳ ՔՀՖ 4-րդ աշխատանքային խմբի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը, ինչպես նաեւ կոնֆերանսի հյուրերը՝ «Եվրոպական տրանսֆորմացիայի կենտրոն» ՀԿ-ի տնօրեն, ԱլԳ ՔՀՖ Բելառուսի ազգային պլատֆորմի համակարգող Անդրեյ Եգորովը եւ ԱլԳ ՔՀՖ Վրաստանի ազգային պլատֆորմի hամակարգող, «Ռեզոնանս» օրաթերթի գլխավոր խմբագիր Լաշա Տուղուշին։

Կոնֆերանսի վերջին նիստում Արեւելյան գործընկերության ապագայի վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացրին ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման      հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մհեր Շահգելդյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի համանախագահ, «Ունիա եւ Պոլսկա» կազմակերպության հիմնադիր Քշիշտոֆ Բոբինսկին։

Ելույթներից հետո համաժողովի մասնակիցներին ու լրագրողներին հնարավորություն ընձեռվեց իրենց հարցերն ուղղել զեկուցողներին: Գիտակցելով բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության կառույցների կարեւոր գործառույթը՝ ԵՄ պատվիրակությունը եւ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն իրենց հաստատակամությունն արտահայտեցին՝ խրախուսելու քաղաքացիական հասարակության առավել ակտիվ մասնակցությունը Արեւելյան գործընկերության ապագայի խնդիրների ուրվագծման եւ երկրի ժողովրդավարացմանն ուղղված քաղաքականության մշակման գործում:

Մանրամասներ՝

 Հայաստանում ԵՄ պատվիրակության տեղեկագիր

 

 

european-commission-flag

Մոգերինին Ռուսաստանից ակնկալում է Նեմցովի սպանության համակողմանի հետաքննություն

MogeriniԵվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիա Մոգերինին «վրդովմունքով եւ խորը վշտով» է արձագանքել ռուսաստանյան ընդդիմադիր առաջնորդ,  նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովի սպանությանը, որը կատարվել է տիրող տնտեսական ճգնաժամի հետեւանքների եւ Ուկրաինայի հետ առկա հակամարտության դեմ մարտի 1-ին կազմակերպված բողոքի ցույցից երկու օր առաջ։

«Բորիս Նեմցովը ժամանակակից, ծաղկուն եւ ժողովրդավար Ռուսաստանի ակտիվ կողմնակիցն էր»,- ասել է նա հայտարարության մեջ, հավելելով. «Եվրամիությունն ակնկալում է, որ ռուսաստանյան իշխանությունները կվարեն այս սպանության լիակատար, արագ եւ թափանցիկ հետաքննություն, եւ մեղավորներն իրենց արժանի պատիժը կստանան» (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն 

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , , , . Bookmark the permalink.