Թողարկում 205

CSF_Armenia_logo_ARMՏեղի է ունեցել ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հերթական համաժողովը

24.02.2015

 2015թ. փետրվարի 20-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողով, որին մասնակցեցին ՀԱՊ անդամ կազմակերպությունների ավելի քան քառասուն ներկայացուցիչներ։

ՔՀՖ ազգային համակարգող Միքայել Հովհաննիսյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի՝ ս.թ փետրվարի 4-5-ին Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները, ինչպես նաեւ մայիսին Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ՝ Քաղաքացիական հասարակության ֆորումի անելիքները։

Քննարկվեցին ՀԱՊ գործունեությունը ակտիվացնելուն, աշխատանքային խմբերի առաջիկա անելիքներին նվիրված հարցեր։

Կարեւորվեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության եւ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի կողմից կազմակերպված «ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԻՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» խորագրով ս.թ. փետրվարի 25-ին կայանալիք մեկօրյա միջազգային կոնֆերանսին պատշաճ կերպով նախապատրաստվելու խնդիրը։

Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի Կազմակերպական սկզբունքներում փոփոխություններ կատարելուն։ Առաջարկվող փոփոխությունների քննարկմանն արդյունավետ ընթացք տալու նպատակով որոշվեց այն շրջանառել Հայաստանի ազգային պլատֆորմի Պատվիրակների ժողովի անդամների էլեկտրոնային հասցեներով։

 

european-commission-flag

Վրաստանը ԱլԳ երկրների մեջ առաջինը կմիանա «Կրեատիվ Եվրոպա» ծրագրին

19.02.2015

266f470608Նոր հնարավորություններ վրաստանցի արվեստագետների համար եւ կրեատիվ էկոնոմիկայի զարգացման շարժառիթ. այս ամենը հնարավոր կդառնա ԵՄ «Կրեատիվ Եվրոպա» ծրագրի շրջանակներում, որին Վրաստանը կմիանա փետրվարի 24-ին, երբ Վրաստանի մշակույթի նախարար Միխայիլ Գիորգաձեն եւ Եվրահանձնաժողովի կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնակատար Թիբոր Նավրիչիչը ստորագրեն համապատասխան համաձայնագիրը։

Արեւելյան գործընկերության երկրներից Վրաստանն առաջինը կմիանա վեց տարի ժամկետով (2014-2020) եւ 1, 46 միլիարդ եվրո ընդհանուր բյուջեով այդ ծրագրին, որը նպատակ ունի աջակցել կերպարվեստի, հրատարակչական արվեստի, կինոյի, հեռուստատեսություն, երաժշտության, մշակութային ժառանգության եւ մշակույթի այլ ճյուղերի զարգացմանը։

Վրաստանում գործող մշակութային կազմակերպությունները մշակույթի եւ մուլտիմեդիա ոլորտին առնչվող նախագծերով կարող են իրենց գործունեությունը ներկայացնել եվրոպական լսարանին եւ եվրոպական գործընկերների հետ համատեղ ծրագրեր իրականացնել։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

«Կրեատիվ Եվրոպա» ծրագիր

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.