Թողարկում 204

Clima East logoԸնդունվում են հայտեր. Clima East-ը տեխնիկական աջակցություն է առաջարկում կլիմայի փոփոխության հարցերով զբաղվողներին

Clima EastԵՄ կողմից ֆինանսավորվող՝ Փորձագիտական աջակցության ծառայությունը Clima East ծրագրի շրջանակներում ընդունում է հայտեր՝ Արեւելյան գործընկերության տարածաշրջանում գործող այն կազմակերպություններից, որոնք կլիմայի փոփոխության եւ դրա հետեւանքով առաջացած բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված գործունեություն են իրականացնում։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2015թ. մարտի 15-ն է։

Աջակցությունը հայտատուներին հնարավորություն է ընձեռում դիմել կլիմայի փոփոխությունների ոլորտում տեղերում արդյունավետ աշխատանք ծավալելու վերաբերյալ փորձագիտական օգնություն ստանալու հարցով։

Փորձագիտական աջակցության ծառայության նկատմամբ առկա մեծ հետաքրքրությամբ պայմանավորված՝ Եվրամիությունը լրացուցիչ միջոցներ է հատկացրել՝ աջակցության բյուջեն 1 մլն եվրոյից բարձրացնելով մինչեւ 2,04 մլն եվրո։ Ըստ որում, մատուցվող ծառայությունների առավելագույն ծավալը նախկինի պես սահմանափակված է փորձագետների 50 աշխատանքային օրով։

Բոլոր հետաքրքրվողները կարող են հայտերի անգլերեն եւ ռուսերեն լեզուներով ձեւաթղթերը ներբեռնել, իսկ հայտերի ներկայացմանը վերաբերող լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է ծրագրի կայքէջում։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

Clima East ծրագրի կայքէջ

 

csf-logo

ՔՀՖ նորընտիր Ղեկավար կոմիտեի առաջին հանդիպումը Բրյուսելում

 

sc_roundtableՓետրվարի 4-5-ը Բրյուսելում տեղի է ունեցել ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի նորընտիր Ղեկավար կոմիտեի առաջին հանդիպումը: Ղեկավար կոմիտեն ծրագրել է Քաղաքացիական հասարակության ֆորումի, ազգային պլատֆորմների եւ աշխատանքային խմբերի օրակարգը ընթացիկ տարվա համար: Կոմիտեի անդամները քննարկել են Ֆորումի ներդրումը քաղաքական օրակարգի մշակման գործընթացներում, կարեւորելով ԵՄ-ԱլԳ համագործակցության ֆորմատները, մասնավորապես Արեւելյան գործընկերության գալիք գագաթնաժողովը Ռիգայում, Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայումը եւ այլ քաղաքական գործընթացներ:

Ուկրաինայում շարունակվող զինված հակամարտությունը նույնպես եղել է քննարկումների առանցքում. մասնակիցները քննարկել են Ուկրաինական ժողովրդին եւ քաղաքացիական հասարակությանը աջակցելու եղանակները: Ազգային պլատֆորմների (ԱՊ) համակարգողները ներկայացրել են իրենց երկրների իրավիճակը եւ առաջնահերթությունները ընթացիկ տարվա համար: Ըստ այդմ, Հայաստանի ազգային պլատֆորմը գլխավորապես աշխատելու է Եվրոպամետ բարեփոխումների համար հասարակական կարծիքի ձեւավորման եւ ՔՀԿ-ների մոբիլիզացիայի ուղղությամբ: Ադրբեջանական ԱՊ-ի հիմնական նպատակներից է լինելու ՔՀԿ-երի վրա գործադրվող ճնշումներին դիմադրելը: Վրաստանի ազգային պլատֆորմը կենտրոնանալու է մայրաքաղաքից դուրս գործող ՔՀԿ-ների հետ համագործակցության ակտիվացման վրա, ինպես նաեւ ակտիվորեն աշխատելու է Վրաստանի պառլամենտում բացված պլատֆորմի գրասենյակում՝ Ասոցացման համաձայնագրի եւ ԽՀԱԱՀ-ի իրագործմանը նպաստելու ուղղությամբ:

Մոլդովայի ԱՊ-ն շարունակելու է ճնշում գործադրել պառլամենտական կուսակցությունների վրա՝ Եվրոպամետ կառավարության ձեւավորման, ինչպես նաեւ Ասոցացման համաձայնագրի եւ ԽՀԱԱՀ-ի պատշաճ իրագործման նպատակով: Եվ վերջապես, Ուկրաինայի ԱՊ – ի համար շարունակում է գերխնդիր մնալ Ռուսաստանի հետ շարունակվող պատերազմը, ինչպես նաեւ բարեփոխումների լայն ծրագրի իրագործումը:

Այցի ընթացքում Ղեկավար կոմիտեի անդամները նաեւ հանդիպումներ են ունեցել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելով ԵՄ-ԱլԳ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Աղբյուրը ՝ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի պաշտոնական կայք

 

csf-logoԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի հայտարարությունը Արեւելյան գործընկերության երկրներում բռնության էսկալացիայի կապակցությամբ

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն իր խորը մտահոգությունն է հայտնում Արեւելյան գործընկերության երկրների տարածքում բռնության եւ ռազմական գործողությունների էսկալացիայի եւ, որպես դրա հետեւանք՝ բազմաթիվ զոհերի կապակցությամբ:

Մենք սգում ենք հազարավոր զոհերի համար, հատկապես՝ խաղաղ բնակչության շրջանում, որոնց խլում է մեզնից Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հարավ-արեւելքում սանձազերծած եւ ծավալվող ողբերգական պատերազմը: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին եւ մտերիմներին, ամբողջ Ուկրաինայի ժողովրդին: Մենք նաեւ մեր համերաշխությունն ենք հայտնում իր անկախության եւ եվրոպական ընտրության համար պայքարող ուկրաինական ժողովրդին:

Նույն կերպ մենք տագնապով արձանագրում ենք լարվածության աճը Ղարաբաղյան հակամարտության շփման գծի վրա, որի արդյունքում 2014թ. կեսերից մինչեւ այժմ հակամարտության կողմերը ունեցել են տասնյակ զոհեր: Մեր ցավակցությունն ենք հայտնում հակամարտության էսկալացիայի զոհերի հարազատներին եւ մտերիմներին:

Լիովին պարզ է, որ Արեւելյան գործընկերության տարածքում ցանկացած ռազմական գործողություն խաթարում է համակարգային ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների անցկացումը, որոնք ԱլԳ անկյունաքարային նպատակներից են:

Մենք խստորեն դատապարտում ենք բռնության էսկալացիային միտված ցանկացած գործողություն եւ.

  • Պահանջում ենք Ռուսաստանյան Դաշնությունից՝ անհապաղ դադարեցնել Ուկրաինայի հանդեպ իր ագրեսիան եւ նրա անկախության հանդեպ ցանկացած նկրտում, դուրս բերել Ուկրաինայի տարածքից իր բոլոր զորքերը:
  • Կոչ ենք անում միջազգային հանրությանը ու նախեւառաջ ԵՄ-ին՝ խաղաղության պարտադրանքի միջոցառումների շրջանակներում խստացնել իր պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ՝ մինչեւ վերջինի կողմից Ուկրաինայի նկատմամբ նվաճողական քաղաքականության փոփոխումը, ահաբեկիչների աջակցության դադարեցումը եւ Ուկրաինայի տարածքից, այդ թվում՝ Ղրիմից իր բոլոր զորքերի դուրսբերումը. նաեւ կոչ ենք անում միջազգային հանրությանը եւ ԵՄ-ին՝ ավելացնել Ուկրաինային ուղղված ֆինանսական եւ մարդասիրական օգնությունը, որպեսզի վերջինս կարողանա հաղթահարել երկրի հարավ-արեւելքում հումանիտար աղետի հետեւանքները, ինչպես նաեւ արդյունավետ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ ռուսաստանյան ռազմական ագրեսիայի կանխարգելման համար:
  • Կոչ ենք անում Ղարաբաղյան հակամարտության կողմերին՝ շփման գծից հետ քաշել բոլոր դիպուկահարներին, պահպանել զինադադարը եւ վերսկսել բանակցությունները Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
  • Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ բազմապատկել դիվանագիտական ջանքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, ինչպես նաեւ, խաղաղության պարտադրանքի շրջանակներում ներդնել զինադադարի ռեժիմը խախտող կողմի բացահայտման եւ մարդկային զոհերի պատճառ դարձած նման խախտումների համար պատասխանատվություն կրելու մեխանիզմներ:
  • Պահանջում ենք Ռուսաստանից՝ անհապաղ դադարեցնել սողացող ագրեսիան եւ բորդերիզացիան Վրաստանի՝ իր կողմից օկուպացված տարածքներում: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին՝ անվերապահորեն կատարել Մեդվեդեւ-Սարկոզի համաձայնագիրը եւ դուրս բերել իր զինված ուժերը օկուպացված տարածքներից: Օկուպացված տարածքների հետ Ռուսաստանի կնքած այսպես կոչված պայմանագրերը համարժեք են այլ երկրի տարածքների բռնակցմանը եւ միջազգային իրավունքի խախտում են:
  • Պահանջում ենք Ռուսաստանից՝ դուրս բերել իր զորքերն ու սպառազինությունները Մոլդովայի տարածքից: Դա խիստ կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության առկա վտանգավոր եւ բարդ համալիրում:
  • Մենք նաեւ կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ատելության, այլատյացության, անհանդուրժողականության եւ պատերազմի քարոզչությունը Ռուսաստանում եւ Արեւելյան գործընկերության երկրների տարածքում:

5 փետրվարի, 2015թ.

Բրյուսել

Հայտարարության տեքստը՝ ռուսերեն

Աղբյուրը ՝ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի պաշտոնական կայք

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , , , , . Bookmark the permalink.