Թողարկում 203

bbc-media-neighbourhood-logo-1

Լրագրողական էթիկային եւ պատասխանատու լրագրությանն ուղղված՝ Մեդիա հարեւանություն ծրագրի փակումը նշանավորվեց Բրյուսելում տեղի ունեցած միջոցառմամբ

06-02-2015

Media neighbourhoodԲի-Բի-Սի (BBC)-ի Մեդիա նախաձեռնություն (Media action) նախագիծը, որը   ԵՄ ֆինանսավորմամբ իրագործվող՝ Մեդիա հարեւանություն ծրագրի բաղադրիչներից է, այս շաբաթ Բրյուսելում կազմակերպել էր ուսումնական այց եւ մրցանակաբաշխություն Եվրոպական հարեւանության գործընկեր 15 երկրներից ժամանած 20 լրագրողների մասնակցությամբ: Մրցանակաբաշխությունը նվիրված էր երեք տարի տեւողությամբ ծրագրի ավարտին, որի ընթացքում դասընթացներ են կազմակերպվել շուրջ 1400 լրագրողների եւ լրագրության ուսանողների համար, իրենց իսկ երկրներում:

Այցի ընթացքում լրագրողները հանդիպել են ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ ձեռք են բերել խորը գիտելիքներ ԵՄ ինստիտուտների, քաղաքականության, հասարակության, տնտեսության, աշխարհագրության, պատմության վերաբերյալ, ինչը կօգնի նրանց ավելի օբյեկտիվ, համակողմանի եւ հավասարակշիռ լուսաբանել ԵՄ-ին առնչվող իրադարձությունները:

Երկու օր տեւողությամբ միջոցառումը նպաստեց լրագրողների միջեւ շփումների ակտիվացմանը՝ նպատակ ունենալով բարձրացնել լրագրության որակը եւ լրագրողական էթիկան Եվրոպական հարեւանության երկրներում:

Մեդիա հարեւանություն ծրագիրը երեք տարի տեւողությամբ նախագիծ է, որի միջոցով դասընթացներ են կազմակերպվել լրագրողների, խմբագիրների եւ մենեջերների համար, ովքեր աշխատում են տպագիր, հեռարձակվող եւ ինտերնետային մամուլում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ իրագործվում է կոնսորցիումի կողմից, BBC Media Action-ի (Մեդիա նախաձեռնության) գլխավորությամբ:

Ծրագրի երկու հիմանական նպատակներն են.

  • Զարգացնել լրագրողների մասնագիտական կարողությունները , մասնավորապես ԶԼՄ անկախության եւ ինտերնետային մամուլի ոլորտներում։
  • Բարելավել Մերձավոր Արեւելքում, Արեւելյան Եվրոպայում եւ Կովկասում ԵՄ տնտեսական եւ սոցիալական քաղաքականության լուսաբանման մակարդակը: (ԵՀՀԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

 

logoԱրեւելյան գործընկերության երիտասարդական ծրագիր. Աջակցություն երիտասարդական քաղաքականության զարգացմանը՝ առցանց կրթության միջոցով

05.02.2015

platform learning YouthԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Տարածաշրջանի երիտասարդական քաղաքականության զարգացմանն աջակցող ծրագիրը թողարկել է իր երրորդ՝ «Առցանց կրթության հարթակ» մոդուլը, որը ներառում է Արեւելյան գործընկերության տարածաշրջանում երիտասարդական քաղաքականության մշակմանը, իրականացմանը եւ գնահատմանը վերաբերող այնպիսի կենսական թեմաներ, որոնք կյանքի են կոչվում քաղաքացիական հասարակության, այդ թվում երիտասարդության մասնակցությամբ:

Նոր մոդուլը, նախկին երկուսի հետ, հիմնված լինելով միջգերատեսչական համագործակցության վերաբերյալ առավել խորը եւ բազմակողմանի տեղեկատվության վրա, ուղղված է երիտասարդական քաղաքականության զարգացման եւ հանրային կյանքում երիտասարդների մասնակցության խնդիրների լուծմանը:

Հարթակը ռուսալեզու է, իսկ մասնակցությունն՝ անվճար, գրանցման ընթացակարգն անցնելու պարագայում: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

logo_white2Եվրոպական հարեւանության Բարոմետր. հարցումը ցույց է տվել, որ մարդիկ ձգտում են անվտանգության հարցում ԵՄ դերի մեծացմանը

05.02.2015

album_gallery124_img2192Արեւելյան գործընկերության քաղաքացիները ավելի գոհ են իրենց կյանքից, սակայն հոռետեսորեն են վերաբերվում տնտեսությանը: Նրանք ավելի դրականորեն են վերաբերվում Եվրամիության իմիջին եւ կցանկանային, որ անվտանգության եւ պաշտպանության հարցերում Եվրամիությունն առավել մեծ դերակատարություն ունենար: Այսպիսին են Եվրոպական հարեւանության Բարոմետրի դիտարկման վեցերորդ փուլի (2014 թվականի աշուն) արդյունքները:

Հարցվածների շրջանում գոհունակություն արտահայտածների թիվը 2014 թվականի գարնանն արձանագրված 43 %-ից աշնանը աճել է մինչեւ 46 %, սակայն հարցվածների հինգից չորսն (79 %) իրենց երկրների տնտեսական վիճակին «վատ» գնահատականն են տվել: Գրեթե երկու երրորդն առաջվա նման դժգոհ է ժողովրդավարության վիճակից:

Հարցվածների 66%-ը խաղաղությունն ու անվտանգությունն է համարում համագործակցության առավել կարեւոր ոլորտներ: Եվրամիության՝ առավել ակտիվ մասնակցություն ունենալու ոլորտները հարցվողները համարում են առեւտուրը (76%), տնտեսական զարգացումը (74 %) եւ մարդու իրավունքները (64 %): Անվտանգությունն ու պաշտպանությունը ստացել են 64 %՝ գրանցելով 14 տոկոսանոց աճ:

Բարոմետրի պատմության մեջ առաջին անգամ հարցվածների բացարձակ մեծամասնությունը համաձայնել է, որ ԵՄ-ի մասին տեղեկատվությունը հասանելի է (52%), մյուս կեսն էլ նշել է, որ այդ տեղեկատվությունը մատուցվում է պարզ եւ հասկանալի լեզվով:

Եվրոպական հարեւանության Բարոմետրը (հասարակական կարծիքի ուսումնասիրություն եւ մեդիա մոնիտորինգ) մաս է կազմում ԵՄ տարածաշրջանային տեղեկատվական ծրագրի, որն ուղղված է Եվրոպական հարեւանության քաղաքականության, ինչպես նաեւ իրականացվող միջոցառումների եւ համագործակցության ծրագրերի վերաբերյալ  բնակչության տեղեկացվածության եւ ընկալման գնահատմանը։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

ԱլԳ Եվրոպական հարեւանության Բարոմետր – աշուն 2014

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , , . Bookmark the permalink.