Թողարկում 202

logoՄիգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) կազմակերպել է ԱլԳ երկրներում ռեադմիսիայի կառավարման հարցերին նվիրված կոնֆերանս

30.01.2015

Readmission Conf 2ԵՄ անդամ երկրների պաշտոնյաները Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կողմից 2015թ. հունվարի 29-30-ին Թբիլիսիում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ ռեադմիսիայի կառավարման իրենց փորձը ներկայացրել են Արեւելյան գործընկերության (ԱլԳ) հինգ երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի իրենց գործընկերներին։

Կոնֆերանսը նվիրվել է այնպիսի հարցերի, ինչպիսիք են ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագրերի կիրարկման անկախ մոնիտորինգը, հետընդունման ժամանակ մարդու իրավունքների պաշտպանությունը եւ միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնների կառավարումը։

Կոնֆերանսի շրջանակներում ամփոփվել են ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Աջակցություն Հայաստանում, Ադրբերջանում եւ Վրաստանում ռեադմիսիայի արդյունավետ կառավարման» ծրագրի աշխատանքները, որոնք նվիրված էին այդ երկրներում ռեադմիսիայի կառավարման համար պատասխանատու պետական ատյաններում համալիր միջոցառումների իրականացմանը։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

 

 

logo Euro CultureԲրիտանական խորհրդին վստահվել է ԱլԳ Մշակութային երկրորդ ծրագրի իրականացումը. ծրագիրը կոչվում է «Մշակութային կարողությունների զարգացման դաշինք»

 29-01-2015

Բրիտանական խորհրդի հետ պայմանագիր է կնքվել ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Արեւելյան գործընկերության «Մշակութային կարողությունների զարգացման դաշինք» մշակութային ծրագրի երկրորդ փուլի երկու բաղադրիչներից մեկի իրականացման համար: Մյուս ծրագիրը կոչվում է «Համայնքային քաղաքաշինական ռազմավարություն պատմական քաղաքներում» (COMUS) եւ իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

Երեք տարի տեւողությամբ ԱլԳ Մշակութային երկրորդ ծրագիրը հիմնվում է առաջին ծրագրի վրա եւ նպատակ ունի բարելավել մշակութային քաղաքականությունը, ինչպես նաեւ նպաստել ԱլԳ երկներում մշակույթի ոլորտի եւ մշակույթի գործիչների կարողությունների զարգացմանը:

Ծրագիրը մասնավորապես նպատակ ունի.

  • զարգացնել եւ հնարավորինս բարելավել մշակութային եւ ստեղծագործական ոլորտները՝ որպես մշակութային, սոցիալական եւ տնտեսական զարգացման բաղադրիչներ,
  • ստեղծել նոր հնարավորություններ պետական եւ մասնավոր հատվածների միջեւ համագործակցության համար՝ մշակութային ոլորտը զարգացնելու նպատակով,
  • նպաստել քաղաքացիական հասարակության առավել ակտիվ մասնակցությանը մշակութային քաղաքականության ձեւավորման եւ բարեփոխման գործընթացում ՝ փորձելով վերացնել պետական մարմինների եւ մշակութային ոչ պետական կառույցների միջեւ առկա ջրբաժանը, եւ մեծացնել մշակույթի դերը՝ որպես բարեփոխումների, միջմշակութային երկխոսության եւ սոցիալական համախմբվածության շարժիչ ուժ,
  • զարգացնել ԱլԳ երկրների կարողությունները միջազգային մշակութային համագործակցության նախաձեռնություններում մասնակցելու համար, ներառյալ ԶԼՄ-ները, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մշակութային մասը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերը,
  • զարգացնել մշակութային ժառանգության պաշտպանությունը տեղական մակարդակով: (ԵՀԳԳ Տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Պայմանագրի ծանուցումը եւ անհրաժեշտ տեղեկություններ

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , . Bookmark the permalink.