Թողարկում 200

EU-Armenia-baner1ԵՄ 77.5 միլիոն եվրոյի (44 մլրդ դրամ) նոր աջակցություն Հայաստանին 

16.01.2015

Հայաստանում ԵՄ պատվիրակություն

h_50509833 epaՀունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպեցին ԵՄ-Հայաստան ֆինանսավորման ութ համաձայնագրերի մեկնարկի արարողություն: Աջակցության նոր փաթեթը նպատակաուղղված է օժանդակելու Հայաստանի զարգացմանը եւ բարեփոխումներին: Նոր գործիքներով նախատեսվում է 77.5 մլն եվրոյի (44 մլրդ դրամ) հատկացում:

Ութ համաձայնագրերը կոչված են խթանելու առաջընթացը երկկողմ համագործակցության որոշ հիմնական ոլորտներում. գյուղատնտեսությունից մինչեւ տարածքային զարգացում՝ ԵՄ ծրագրերի իրագործման համար կարողությունների զարգացման միջոցով, աջակցելու միգրացիային եւ սահմանների համալիր կառավարմանը, հակակոռուպցիոն եւ քաղաքացիական ծառայության բարեփոխումներին, ջրամատակարարման բարելավմանը, Երեւանի մետրոյի վերակառուցմանը եւ միջուկային ավտանգությանը:

Արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Ներկա էին կառավարության շահառու մարմինների, ԵՄ անդամ պետությունների եւ Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր խոսքում նշեց, որ Եվրոպական միության կողմից տրվող աջակցությունը հնարավոր դարձրեց բարեփոխումների իրականացումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առեւտրի հետ կապված կանոնակարգերը, սննդի անվտանգությունը, մտավոր սեփականության իրավունքը, արդարադատությունը, մասնագիտական կրթությունը, պետական ֆինանսների կառավարումը: Նա վստահություն հայտնեց, որ ստորագրված համաձայնագրերի իրագործումը կխթանի բարեփոխումները համապատասխան ոլորտներում, ինչպես նաեւ կամրապնդի ոլորտային համագործակցությունը ԵՄ-ի հետ:

«Եվրոպական միությունը ակնկալում է, որ այս զգալի աջակցությունը կհանգեցնի նկատելի արդյունքների առաջիկա տարիների ընթացքում: Խորհրդարանական եւ քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո բարձր մակարդակի հանձնառությունը եւ ներքին ամուր աջակցությունը անփոխարինելի են Հայաստանի հաջող զարգացման համար», – նշեց ԵՄ պատվիրակության ղեկավարը: Նա հավելեց, որ «Արեւելյան գործընկերության շրջակներում Հայաստանը մեկ շնչի հաշվարկով ԵՄ միջոցների երկրորդ խոշոր շահառուն է»:

Երկու համաձայնագրերով ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում Հայաստանում տնտեսական զարգացմանը՝ նպաստելով աղքատության ընդհանուր կրճատմանը:  Այն ներառում է աջակցություն գյուղատնտեսությանը եւ գյուղական համայնքների զարգացմանը (25 մլն եվրո), ինչը կապահովի գյուղատնտեսության արդյունավետ եւ կայուն զարգացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, աջակցելով ֆերմերների ասոցիացիաներին եւ կոոպերատիվներին, մատչելի դարձնելով սննդի հասանելիությունը: Ի հավելումն, տարածքային զարգացման ծրագրով (10 մլն եվրո) ԵՄ-ն կաջակցի կոնկրետ նախագծերի (հանրային-մասնավոր համագործակցություն, զբաղվածության ապահովում, աշխատուժի ուսուցում) իրականացմանը՝ Հայաստանի մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:

Կառավարման ոլորտում, ԵՄ-ն այժմ հատուկ ուշադրություն է դարձնում հակակոռուպցիոն եւ քաղաքացիական ծառայության բարեփոխումների միջոցառումներին (21 մլն եվրո): ԵՄ-ն նաեւ կաջակցի սահմանների կառավարմանը եւ միգրացիային (4 մլն եվրո)՝ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Շարժունակության գործընկերության եւ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շրջանակներում:

Մեկ այլ համաձայնագով կզարգանան քաղաքացիական ծառայողների հմտությունները, կդյուրացվի Հայաստանի մասնակցությունը ԵՄ ծրագրերին (6մլն եվրո) եւ կամրապնդվի քաղաքացիական հասարակությունը՝ որպես երկկողմ համագործակցության խթանման եւ բարեփոխումների մշտադիտարկման գործընթացում կարեւոր գործընկեր:

Երկու ծավալուն ենթակառուցվածքային ծրագրեր նույնպես համաձայնեցվել են՝ ուղղված Երեւանի բնակիչների առօրյա կյանքի բարելավմանը: Դրանցից մեկը կապահովի Երեւանի մետրոյի համակարգի վերանորոգումը (5 մլն եվրո)՝ լուծելով հանրային առողջության եւ անվտանգության խնդիրները, մյուսը կաջակցի Երեւանում ջրամատակարարման ցանցի վերազինմանը (5.5 մլն եվրո)՝ բարելավելով ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունները:

Ի վերջո, ԵՄ-ն կաջակցի միջուկային անվտանգությանը՝ ռադիոակտիվ թափոնների կառավարման կարողությունների ամրապնդման  միջոցով (1մլն եվրո):

Աջակցության այս նոր փաթեթը վերահաստատում է Հայաստանի եւ ԵՄ-ի հանձնառությունը՝ երկկողմ համագործակցությունը ամրապնդելու ուղղությամբ:

 

 

CSF logoՀանը հանդիպել է ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկու հետ

16.01.2015

Johannes HahnԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով նոր հանձնակատարը՝ Յոհաննես Հանը հանդիպել է ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկու հետ՝ քննարկելու Արեւելյան գործընկերության հեռանկարները եւ Ուկրաինայում տիրող իրավիճակը։

 Վարշավայում տեղի ունեցած մեկ այլ ելույթում Հանը նշել է, որ 2014-ը նշանակալից տարի է եղել ԱլԳ-ի համար. Ասոցացման համաձայնագրեր են ստորագրվել Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ։ Չնայած դրան, «անկասկած, ԱլԳ-ն ընդհանուր առմամբ պետք է հարմարեցվի եւ պատշաճորեն արձագանքի կտրուկ կերպով փոփոխվող իրավիճակին», որը մեծապես ազդում է  Եվրամիության վրա։ Դրանք «անկայունությանը, հակամարտություններին, տնտեսության անկմանը եւ հասարակությանը վերաբերող խնդիրներն են։

Հանը ասել է, որ «բարեկամների շրջանակը» վերափոխվել է «հրե օղակի», որտեղ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաեւ հարեւանների հարեւաններին։ Հարեւանության շրջանում առկա «ճգնաժամերն ու հակամարտությունների բերումով՝ Եվրոպական հարեւանության քաղաքականությունն իր ուշադրությունը պետք է կենտրոնացնի ԵՄ արտաքին հարաբերություններին եւ անվտանգության քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա»։ (ԵՀԳԳ Տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ՝

ԱլԳ ՔՀՖ մամուլի հաղորդագրություն

 

CSF logoՆոր ռազմավարական փաստաթուղթ. ինչպես կարող է Ֆորումն ուժեղացնել իր հանրահռչակման  գործառույթը

14.01.2015

http://eap-csf.eu

Վերջերս լույս է տեսել Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) պատվերով կատարված նոր հետազոտությունը, որը վերլուծում է Ֆորումի հանրահռչակման քաղաքականությունը: «Ինչպես ամրապնդել ԱլԳ ՔՀՖ հանրահռչակման  գործառույթը» վերնագրով հետազոտության հեղինակն է FRIDE հետազոտական կենտրոնի  գիտաշխատող Նատալիա Շապովալովան: Հետազոտությունը վերլուծում է Ֆորումի հանրահչակման գործառույթի  իրականացման ներկայիս մակարդակը եւ ներկայացնում է առաջարկություններ՝ վերջինիս կատարելագործման համար:

Հետազոտության մեկնարկային կետը լայնորեն տարածված այն կարծիքն է, որ Ֆորումի քարոզչական ներուժը լիարժեք չի օգտագործվում: Որպես այդպիսին, տիկին Շապովալովայի հիմնական փաստարկն այն է, որ պետք է ուժեղացվի ֆորումի ներկայությունը Բրյուսելում, որպեսզի արդյունավետ քարոզչական արշավ իրագործվի ոչ միայն ԱլԳ տարածաշրջանում, այլ նաեւ ԵՄ-ում:

Հետազոտության արդյունքները հիմնված են Ֆորումի փաստաթղթերի, Ֆորումի վերջին հետազոտությունների ուսումնասիրության, Ղեկավար կոմիտեի նախկին եւ ներկայիս անդամների, ինչպես նաեւ ԱլԳ վեց երկրների համակարգող մամինների ներկայացուցիչների հետ  հարցազրույցների վրա:

Ռազմավարական առաջարկություններ

Արդյունավետ ռազմավարությունը կպահանջի որոշակի վերակազմավորում՝ առանց Ֆորումի կառույցները հիմնովին փոփոխելու:  Դա կարող է իրագործվել հետեւյալ միջոցներով.

  • Հանրահռչակման առաջնահերթությունները ԵՄ-մակարդակի գործողությունների դեպքում պետք է լինեն մի քանիսը, բայց բավական ընդգրկուն, որպեսզի արդիական նշանակություն ունենան ԱլԳ բոլոր վեց երկրների համար: Օրինակները, որոնք հաճախակի բերվել են փորձագետների կողմից, հետեւյալն են՝ 1. անվտանգություն (ռազմական անվտանգություն եւ պաշտպանություն, ինչպես նաեւ այսպես կոչված փափուկ անվտանգություն, օրինակ՝ էներգետիկայի եւ շրջակա միջավայրի ոլորտներում), 2. մարդու իրավունքներ, ժողովրդավարություն եւ արդյունավետ կառավարում:
  • Քարտուղարության քարոզչական ներուժի ամրապնդում, ինչը կնպաստի Բրյուսելում հանրահռչակման արշավի իրականացմանը՝ ներգրավելով Ֆորումի եւ ՔՀՖ ազգային պլատֆորմների (ԱՊ) շահագրգիռ եւ ակտիվ  անդամներին, կխթանի ԵՄ մակարդակի քարոզչական արշավը  եւ կօգնի բարելավել  ազգային պլատֆորմների քարոզչական ներուժը: Այս նպատակներին կարելի է հասնել մի քանի եղանակներով. հարստացնելով քարտուղարությունը հանրահռչակման անհրաժեշտ  հմտություններով, քարտուղարությունում ԱՊ-ների եւ աշխատանքային խմբերի հետ հաղորդակցության պատասխանատուներ նշանակելով, ապահովելով ԱՊ-ների կողմից  տեղեկատվության օպերատիվ եւ որակյալ հոսքը եւ այլն:
  • Ամրապնդել Ղեկավար կոմիտեի կողմից Ֆորումի քարոզչական արշավի ռազմավարական ուղղորդման եւ վերահսկողության գործառույթները՝ ներառյալ հանրահռչակման առաջնահերթությունների եւ առաջընթացի գնահատումը:  Ղեկավար կոմիտեի անդամները նույնպես պետք է ներդրում ունենան հանրահռչակման արշավում եւ զբաղվեն շահերի պաշտպանությամբ:  Պետք է ներդրվեն որոշակի փոխհատուցման մեխանիզմներ այս գործունեության խրախուսման համար, որի պատճառով ղեկավար կոմիտեի անդամները ստիպված կլինեն հրաժարվել սեփական կազմակերպություններում իրենց ստանձնած որոշակի գործառույթներից։
  • ԱՊ մակարդակում, Ֆորումը պետք է աջակցի ԱՊ նախաձեռնություններին, եթե դրանք ներառում են ԵՄ մակարդակում հանրահռչակման բաղադրիչ (բումերանգի ազդեցություն): Սա կարող է արվել Բրյուսելում Ազգային պլատֆորմների հանրահռչակման արշավների խթանման, ինչպես նաեւ համատեղ արշավների կազմակերպման եւ ԱՊ-ների քարոզչական կարողությունները դասընթացների կամ տեղեկատվության փոխանակման միջոցով բարելավելու եղանակով։

Փաստաթուղթն ամբողջությամբ

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , . Bookmark the permalink.