Եվրոպական հարեւանության քաղաքականություն. առավել ճկունություն եւ տարածաշրջանների ներգրավում
05.12.2014
Տարածաշրջանների կոմիտեի դեկտեմբերյան պլենար նիստում ամբողջ Եվրոպայից հավաքված քաղաքական գործիչները հավանություն տվեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) ծրագրի հաջող իրականացմանը։
Եզրակացությունը, որ մշակել էր Օլգերդ Գեբլեւիչը (Եվրոպական ժողովրդական կուսակցության Լեհաստանը ներկայացնող պատգամավոր), տարածաշրջանների ֆինանսավորման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավվածությունն ընդլայնելու հարցերում առավել մեծ ճկունության կոչ է անում։
2014թ. մարտին հրապարակված հաղորդագրության մեջ ընդգծված է ԵՀՔ կարեւոր դերը գործընկեր երկրներում ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների իրականացման գործում։
«ԵՀՔ հաջողությունը մեծապես կախված է Եվրամիության հետ հարաբերությունների խորացման եւ բարեփոխումների գաղափարի առաջ մղման գործում գործընկեր երկրների կառավարությունների հմտությունից եւ ցանկությունից»,- նշել է Օլգերդ Գեբլեւիչը։
Տարածաշրջանների կոմիտեի անդամները հանդես են եկել ԵՄ օժանդակություն ստացող երկրներին ցուցաբերվող աջակցությունը առավել մատչելի դարձնելու, առանձին երկրների համար «անհատական մոտեցումներ» մշակելու, ընթացակարգերը պարզեցնելու առաջարկությամբ։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)
Ավելին՝ կարող եք կարդալ այստեղ։
ԱլԳ միգրացիայի եւ ապաստանի տրամադրման փորձագիտական խումբը քննարկել է ապաստանի տրամադրման արժանահավատության գնահատման ընթացակարգը
04.12.2014
Արեւելյան գործընկերության միգրացիայի ու ապաստանի տրամադրման փորձագիտական խմբի՝ դեկտեմբերի 8-9-ին Նիդեռլանդների Հաագա քաղաքում ընթացող խորհրդաժողովի օրակարգում ներառված է ապաստանի տրամադրման արժանահավատության գնահատման հարցը։
Քննարկման թեմաները հետեւյալն են.
- Արժանահավատության հայեցակարգը եւ արժանահավատության գնահատման տեսական հիմքերը Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրներում։
- Արժանահավատության բացահայտման մեթոդները, ծագման երկրի մասին ինֆորմացիայի դերը եւ փաստաթղթերի վերլուծությունը։
- Արժանահավատության բացահայտման տարբեր ընթացակարգերը։
Խորհրդաժողովը համատեղ կազմակերպել են Նիդեռլանդները եւ Վրաստանը՝ Եվրահանձնաժողովի աջակցությամբ։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)
Մանրամասներ.
ԱլԳ միգրացիայի եւ ապաստանի տրամադրաման փորձագիտական խմբի կայքէջ