Թողարկում 196

csf-logoՀամաժողովը հաստատեց ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի կազմի բարեփոխումը

  http://eap-csf.eu

Դեկտեմբերի 1, 2014

Batumi_2ՔՀՖ 6-րդ ամենամյա համաժողովը հաստատեց ՔՀՖ Ղեկավար կոմիտեն 13 հոգուց ձեւավորելու վերաբերյալ բարեփոխումը, որով նախատեսվում է առավել մեծացնել ՔՀՖ ազգային պլատֆորմների, ինչպես նաեւ ուղղակիորեն աշխատանքային խմբերի հետ աշխատող՝ Եվրամիության ներկայացուցիչների դերակատարությունը։ Միեւնույն ժամանակ, որոշում ընդունվեց Աշխատանքային խմբերի 5 խորհուրդներ ստեղծելու մասին, որոնցից յուրաքանչյուրում ներկայացված կլինեն ԱլԳ բոլոր երկրները՝ դրանով իսկ յուրաքանչյուր աշխատանքային խմբում ապահովելով ավելի հստակ համակարգում եւ ներգրավվածություն։ Աշխատանքային խմբի խորհրդի կազմի մեջ մտնում է նաեւ Եվրամիությունը ներկայացնող համակարգողը։

Ղեկավար կոմիտեի բարեփոխված կազմի մեջ այսպիսով մտնում են՝ Ազգային պլատֆորմների 6 համակարգողները, 5 աշխատանքային խմբերի համակարգողները եւ 2 համակարգող ԵՄ-ից (13 հոգի՝ նախկին 19-ի փոխարեն)։

Այս բարեփոխումն ուժի մեջ է մտել 2014թ. նոյեմբերի 20-ից եւ ՔՀՖ 2014-2015թթ. Ղեկավար կոմիտեն այս նոր կարգով է ձեւավորվել։

ՔՀՖ Ղեկավար կոմիտեի անդամներն աշխատում են կամավորության հիմունքներով, հասարակական կարգով։

ՔՀՖ ՂԿ ձեւավորման նոր կանոնակարգը։

csf-logoԱրեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի կազմը (2014-2015)

Ժամանակավոր համանախագահներ

Անդրեյ Եգորով (Եվրոպական տրանսֆորմացիայի կենտրոն, Բելառուս)

Քշիշտոֆ Բոբինսկի (Լեհաստան)

Ղեկավար կոմիտեի անդամներ

Հայաստանի ազգային համակարգողՄիքայել Հովհաննիսյան (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ)

Ադրբեջանի ազգային համակարգող – Սաբիր Բաղիրով (Գործարարության զարգացման հիմնադրամ)

Բելառուսի ազգային համակարգողԱնդրեյ Եգորով (Եվրոպական տրանսֆորմացիայի կենտրոն)

Վրաստանի ազգային համակարգողԼաշա Տուգուշի (Եվրոպական նախաձեռնություն- Թբիլիսիի Լիբերալ ակադեմիա)

Մոլդովայի ազգային համակարգողԻոն Գուզուն (Իրավական ռեսուրսների կենտրոն)

Ուկրաինայի ազգային համակարգողՎիկտոր Տարան (Քաղաքական հետազոտությունների վերլուծական կենտրոն)

1-ին Աշխատանքային խմբի համակարգողՔշիշտոֆ Բոբինսկի, ԵՄ համակարգող, ԵՄ-Լեհաստան միություն)

2-րդ Աշխատանքային խմբի համակարգողՕլեգ Շատբերաշվիլի (Վրաստանի իննովացիոն զարգացման եվրոպական հետազոտությունների կենտրոն)

3-րդ Աշխատանքային խմբի համակարգողՊլամենա Բորիսովա (Էկոլոգիական ռազմավարության կենտրոն)

4-րդ Աշխատանքային խմբի համակարգողՀովսեփ Խուրշուդյան («Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոն)

5-րդ Աշխատանքային խմբի համակարգողԴայվա Կվեդարայտե («Համերաշխություն» արհեստակցական միություն)

european-commission-flagՀԿ դաշտի նոր ուսումնասիրությունը վկայում է ՀԿ-ների նկատմամբ նվազող վստահության մասին

CaptureԹուրփանջյան հետազոտական կետրոնը Կովկասի Ակադեմիական Շվեյցարական Ցանցի (ԿԱՇՑ)  աջակցությամբ անցկացրել է Հայաստանի ՀԿ դաշտի ուսումնասիրություն: Հետազոտությունը հիմնված է հարցումների, փորձագիտական հարցազրույցների եւ նյութերի ուսումնասիրության վրա: Հետազոտության արդյունքները վկայում են հետխորհրդային շրջանում քաղաքացիական հասարակության  թուլության մասին, որն արտահայտվում է ներգրավվածության ցածր մակարդակով եւ քաղաքացիական հասարակության նկատմամբ անվստահությամբ: Ըստ այդմ, բնակչության ընդամենը 7 տոկոսն է ներգրավված ՔՀԿ դաշտում: Միեւնույն ժամանակ, 2009 թվականի համեմատ, հանրության շրջանում ՀԿ-ների նկատմամբ վստահությունը նվազել է: Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ ՀԿ-ների նկատմամբ վստահությունը ավելի նվազ է, քան տեղական ինքնակառավարման մարմինների եւ ԶԼՄ-ների նկատմամբ: Հետազոտությանը մասնակցած անձանց մեծամասնությունը կարծում է, որ ՀԿ-ները չնչին կամ զրոյական ազդեցություն ունեն հասարակական խնդիրների լուծման գործում:

Ուսումնասիրությունը ամբողջությամբ կարող եք գտնել այստեղ։

Աղբյուրը՝ Թուրփանջյան հետազոտական կենտրոն http://tcpablog.wordpress.com

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.