Թողարկում 195

logo-editedԱվարտվեց ԱլԳ ՔՀՖ 6-րդ համաժողովը

CSF BatumiԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումն իր 2013-2014թթ. աշխատանքներն ամփոփեց նոյեմբերի 20-21-ին Վրաստանի Բաթում քաղաքում տեղի ունեցած տարեկան համաժողովում։

Օրակարգային քննարկումների նյութ էին դարձել Արեւելյան գործընկերության երկրներում մարդու իրավունքներին, անվտանգության հետ կապված խնդիրներին, հակամարտությունների ժամանակ տարվող պրոպագանդային եւ ինֆորմացիոն պատերազմներին, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության ապագային եւ քաղաքացիական հասարակության դերին վերաբերող հարցեր։

BatumiՀամաժողովի մասնակիցները լսեցին Քաղաքացիական հասարակության Ղեկավար կոմիտեի աշխատանքի մասին զեկույցը, ինչպես նաեւ ծանոթացան ՔՀՖ ազգային պլատֆորմների եւ աշխատանքային խմբերի հաշվետվությունններին։

Համաժողովն ընտրեց Քաղաքացիական հասարակության ֆորումի նոր ղեկավարներին։ ՔՀՖ Ղեկավար կոմիտեում մեր երկիրն ունի երկու ներկայացուցիչ՝ Հայաստանի ազգային համակարգող ընտրված Միքայել Հովհաննիսյանը (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ) եւ ՔՀՖ 4-րդ՝ «Միջանձնային շփումներ» աշխատանքային խմբի համակարգող ընտրված Հովսեփ Խուրշուդյանը («Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն)։

Լուսանկարները՝ ՔՀՖ ֆեյսբուքյան էջից

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՔՀՖ 6-րդ՝ Բաթումի համաժողովին ներկայացված այլ փաստաթղթեր կարող եք գտնել այստեղ։

ՔՀՖ Բաթումի համաժողովում ընդունված որոշումներ եւ հայտարարություններ։

Այս հղումներով կարող եք ծանոթանալ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի 2013-2014թթ. գործունեության հաշվետվությանը եւ արձանագրված հաջողությունների պատմությանը։

Ստորեւ բերված հղումներով կարող եք կարդալ ՔՀՖ 6-րդ՝ Բաթումի համաժողովի վերաբերյալ «Առավոտ» օրաթերթի լրագրող Տաթեւ Հարությունյանի հոդվածները։

Միքայել Հովհաննիսյան. «Կհամագործակցենք նաեւ փողոցում պայքարող քաղաքացիների հետ» 

Արզու Աբդուլաեւա. «Ինչպե՞ս կարող էր նման անձնավորություն հայտնվել Ադրբեջանի պատվիրակությունում» 

Ադրբեջանցի պատվիրակի սկանդալը՝ Բաթումիում (Տեսանյութ) 

csf-logoԱրեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի հայտարարությունը

21.11.2014

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Ղեկավար կոմիտեն դատապարտում է Բաթումում կայացած ԱլԳ ՔՀՖ համաժողովում Ադրբեջանի ազգային պլատֆորմի պատվիրակության մի շարք անդամների պահվածքը, ովքեր փորձել են խափանել Ֆորումի մասնակից չեխական People in Need եւ Nesehnuti կազմակերպություների կազմակերպած պաստառների ցուցադրությունը եւ ագրեսիվ վարք են ցուցաբերել Ֆորումի այլ մասնակիցների նկատմամբ: Ցուցադրությունը վերաբերւմ էր Ադրբեջանի քաղաքական եւ մարդու իրավունքների ներկայիս վիճակին:

Ղեկավար կոմիտեն որոշում է կայացրել Ադրբեջանի պատվիրակության անդամ, «Էկոլոգ-2010» կազմակերպության ներկայացուցիչ Բալաեւ Սալիմին հեռացնել ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումից՝ ղեկավարվելով ՔՀՖ կանոնադրության ընթացակարգի 6-րդ հոդվածի c կետով՝ «լուրջ սպառնալիք կամ էական վնաս կազմակերպության հեղինակությանը»:

«Յենի Մուսավաթ» թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆողլուն, ով հրավիրված է եղել Ադրբեջանի ազգային պլատֆորմի կողմից Ֆորումի աշխատանքները լուսաբանելու համար եւ ներկա է գտնվել համաժողովին, հաղորդել է, որ Ադրբեջանի պատվիրակության բոլոր անդամները բացի հինգից՝ բոյկոտում են համաժողովը վերոհիշյալ ցուցադրության պատճառով: Հրապարակման մեջ նաեւ նշվում է, որ Վրաստանի նախագահը որոշել է չայցելել Ֆորում այդ սկանդալային միջադեպի պատճառով: Արիֆողլուն նաեւ հայտնում է, որ նշված միջադեպը կազմակերպվել է ղեկավար կոմիտեի անդամ Բորիս Նավասարդյանի կողմից:

Այս կեղծ հայտարարությունը, որը նաեւ վարկաբեկում է Ղեկավար կոմիտեի անդամ, People in Need կազմակերպության ներկայացուցիչ Իվանա Սկալկովային, ուղղված է ինչպես Ղեկավար կոմիտեի, այնպես էլ Քաղաքացիական հասարակության ողջ ֆորումի դեմ:

Հայտարարության ամբողջական տեքստը կարդացեք այստեղ:

Աղբյուրը՝ http://eap-csf.eu

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.