Թողարկում 193

CSF_Armenia_logo_ARMՏեղի ունեցավ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հերթական համաժողովը

2014թ. հոկտեմբերի 30-ին Երեւանի «Հրազդան» հյուրանոցում տեղի ունեցավ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողով, որի օրակարգում նախատեսված էր Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցությամբ եւ ՀԿ-դաշտի հզորացմանն ուղղված մի քանի ծրագրերի ներկայացում։ Մասնավորապես, Բրիտանական խորհրդի կողմից «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագիրը ներկայացրեց խմբի ղեկավար Ջոն Ռայթը, իսկ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրը» ներկայացրեց Գայանե Մկրտչյանը։

«Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի ներկայացմամբ հանդես եկան ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակից  Լիլիթ Չիտչյանը եւ Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի ներակայացուցիչ Կարինե Հարությունյանը։

Համաժողովը շարունակվեց ՔՀՖ 6-րդ՝ Բաթումի համաժողովին ընդառաջ Հայաստանի պատվիրակության անելիքների եւ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողի թեկնածության առաջադրման վերաբերյալ քննարկումներով։

 

european-commission-flagԱրեւելյան Ուկրաինա. ԵՄ-ն ափսոսանք է հայտնել ինքնահռչակ «հանրապետություններում» ընտրությունների անցկացմանը Ռուսաստանի կողմից ցուցաբերված աջակցության կապակցությամբ

30.10.2014

766ԵՄ-ն ափսոսանք է հայտնել «Լուգանսկի եւ Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններում անցկացված ընտրությունները ճանաչելու վերաբերյալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ելույթի կապակցությամբ»:

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարի հայտարարության մեջ ասվում է. «Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության եւ ինքնահռչակ երկու «հանրապետությունների» ներկայացուցիչների միջեւ համատեղ ստորագրված Մինսկի արձանագրությունը նախատեսում է Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններում ժամանակավոր ինքնակառավարման մարմինների՝ Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան տեղական արտահերթ ընտրություններ անցկացնել»:

Հայտարարության մեջ ասվում է նաեւ. «Նախագահական եւ խորհրդարանական» ընտրությունների անցկացումը, որոնց մասին հայտարարել են ինքնահռչակ իշխանությունները, հակասում են Մինսկի արձանագրության տառին եւ ոգուն եւ խախտում են քաղաքական կայուն որոշման հարցում առաջընթացի հնարավորությունը»:

Եվրամիությունը չի ճանաչում այդօրինակ ընտրությունների արդյունքները,- ասվում է հայտարարության մեջ եւ ընդգծվում. «Մենք Ռուսաստանին կոչ ենք անում օգտագործել իր ազդեցությունը՝ օգնելու համար շարունակել Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան տեղական ընտրությունների անցկացումը: Դա Մինսկի արձանագրությունը կյանքի կոչելու գործում արժեքավոր ներդրում կլինի»: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ՝

Մամուլի հաղորդագրություն

 

european-commission-flagՎրաստան. մեկ քայլ առաջ՝ Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման ճանապարհին

29.10.2014

Georgian.Passports_VisaՎրաստանը մեկ քայլով ավելի մոտ է Եվրամիության հետ վիզային ռեժիմը հանելուն, այն բանից հետո, երբ հոկտեմբերի 29-ին Եվրահանձնաժողովը հաստատել է իր Վրաստանի հետ վիզայի ռեժիմի ազատականացման (VLAP) ուղղությամբ գործողությունների պլանի վերաբերյալ իր երկրորդ հաշվետվությունը։

Հաշվետվության մեջ եզրակացություն է արվում, որ Վրաստանը բավարարում է վիզային երկխոսության երկրորդ փուլի պահանջները: Այժմ կարելի է սկսել երկրորդ փուլը, որի ընթացքում Եվրահանձնաժողովը կստուգի այդ բոլոր չափորոշիչների կատարումը:

«Ես գոհ եմ մեր գնահատման արդյունքներից եւ կցանկանայի գովասանքի խոսքեր ասել վրացական իշխանություններին՝ իրենց կատարած աշխատանքի համար: Նրանք հանդես բերեցին բարձր պատասխանատվություն՝ իրականացնելով օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններ: Դա նշանակալից նվաճում է եւ առաջընթացի կարեւոր քայլ, որը Վրաստանին կհասցնի ցանկալի նպատակակետին՝ անցումը առանց վիզայի Եվրամիություն մուտք գործելու ռեժիմին»,- ասել է Հանձնաժողովի ներքին գործերի վարչության անդամ Սեսիլիա Մալմստրյոնը։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասները՝ այստեղ

Advertisements
This entry was posted in Հայերեն, Uncategorized. Bookmark the permalink.