Թողարկում 192

european-commission-flagՈւկրաինա. ԵՄ-ն ողջունում է խորհրդարանական ընտրությունները՝ Ուկրաինայի ժողովրդի եւ ժողովրդավարության հաղթանակը

27.10.2014

205364maxim – Եվրամիությունը ողջունում է Ուկրաինայում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները,- երկուշաբթի օրը տարածած իրենց համատեղ հայտարարության մեջ ասել են Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն։ «Ուկրաինացիները քվեարկել են հանուն խաղաղության, հանուն Եվրոպայի»,- ընտրությունները մեկնաբանելիս հավելել է Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության ղեկավարը։

Վան Ռոմպեյը եւ Բարոզոն հայտարարել են, որ սպասում են նոր կառավարության շուտափույթ ձեւավորմանը՝ ընդգծելով ազգային լայն համաձայնության հաստատման կարեւորությունը՝ «Ուկրաինայում անհրաժեշտ քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար»։

Բարեփոխումների նոր թափը եւ ամբողջ երկրում ազգային երկխոսության ծավալումը վճռորոշ նշանակություն կունենա Եվրամիության հետ Ուկրաինայի քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման, Ուկրաինայի միասնականության եւ ներքին համախմբվածության համար։ Հայտարարության մեջ ասվում է, որ Եվրամիությունը ծրագրում է «Սերտորեն համագործակցել Գերագույն Ռադայի եւ ապագա կառավարության հետ, օգնելով նրանց՝ լուծել այդ խնդիրները»։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ՝

Վան Ռոմպեյի եւ Բարոզոյի համատեղ հայտարարությունը

 

european-commission-flag

ԵՀԳԳ շրջանակներում (2007-2013թթ.) Ռուսաստան-Եվրամիություն համագործակցության ամփոփում

27.10.2014

«Եվրապական հարեւանության եւ գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) 2007-2013թթ. գործունեության եւ արդյունքների ամփոփում» EuropeAid-ի գլխավոր տնօրինության վերջերս հրապարակված հաշվետվության մեջ ասվում է, որ ԵՀԳԳ շրջանակներում Ռուսաստանին ցուցաբերված երկկողմանի աջակցությունը ուղղված է եղել «Ընդհանուր միջավայրի ստեղծման եւ Գործընկերություն հանուն արդիականացման» ծրագրերի իրականացմանը, տրանսպորտի ոլորտում իշխանություն-մասնավոր սեկտոր գործակցությանը, քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը եւ տեղական նախաձեռնությունների խրախուսմանը։

Հաշվետվության համաձայն՝ աջակցությունը հիմնականում ուղղված է եղել բարձրագույն կրթությանը. որպես «Էրազմուս Մունդուս» եւ «Տեմպուս» ծրագրերի լրացում, ԵՀԳԳ-ն ֆինանսավորել է Եվրոպական կրթության ինստիտուտի աշխատանքը Մոսկվայում եւ ԵՄ կենտրոնների ստեղծումը ռուսաստանյան 6 բուհերում։ Ռուսաստանն օգտվել է նաեւ 20 մլն եվրո նպատակային բյուջեով «ԵՄ-Բալթյան տարածաշրջան» ծրագրով նախատեսված առավելություններից։

Հաշվետվության մեջ նշվում է, որ չնայած ակտիվ բանակցություններին, չի հաջողվել վերջնական մշակման հասցնել ո՛չ Եվրամիության հետ նոր համաձայնագիրը, որը պետք է փոխարիներ Գործընկերության եւ համագործակցության՝ գոյություն ունեցող համաձայնագրին, ո՛չ էլ վիզային ռեժիմի դյուրինացման վերաբերյալ համաձայնագիրը։ Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող էթնիկ եւ ազգային փոքրամասնությունների խնդիրներին վերաբերող ծրագիրը մասնակիորեն չի իրականացվել՝ կառավարության կողմից աջակցության բացակայության պատճառով։ «Օտարերկրյա լրտեսների մասին» վերջերս ընդունված օրենքը սահմանափակում է ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը։

ԵՀԳԳ շրջանակներում Ռուսաստանին տրված երկկողմանի աջակցությունը 2007-2013թթ.-ին կազմել է 66,5 մլն եվրո։

Այս մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ EuropeAid-ի հաշվետվությունից։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

 

european-commission-flag

Խոսում է երիտասարդությունը. Երիտասարդների ակտիվության խթանմանը նվիրված սեմինար Մոլդովայում

24.10.2014

pozitiaԱրեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի երիտասարդական քաղաքականության ծրագրերի աջակցության խումբը, Արեւելյան Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան, ինչպես նաեւ եվրոպական այլ երկրները ներկայացնող երիտասարդական հասարակական կազմակերպությունները, որոնց թվում շուրջ 50 քաղաքական գործիչներ, գիտնականներ, երիտասարդական ծրագրերի աշխատակիցներ եւ հրահանգիչներ Մոլդովայում մասնակցեցին երիտասարդների ակտիվության խթանմանը նվիրված սեմինարի։

Սեմինարը համատեղ կազմակերպել էին Եվրոպական հանձնաժողովը եւ Եվրոպայի խորհրդի երիտասարդության բաժինը՝ Մոլդովայի Հանրապետության երիտասարդության եւ սպորտի նախարարության եւ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի գործերով SALTO ռեսուրս կենտրոնի հետ համագործակցությամբ։ Երկօրյա սեմինարը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց ծանոթանալ երիտասարդության հարցերով փորձագիտական խմբի մի շարք առաջարկություններին եւ կոնկրետ օրինակների՝ թե այդ առաջարկություններն ինչպես կարող են կիրառվել Եվրոպայում եւ կենտրոնական Ասիայում։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ՝

Մամուլի հաղորդագրություն

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.