Թողարկում 191

csf-logoԱրեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը պատրաստվում է Բաթումում կայանալիք վեցերորդ համաժողովին

ԱլԳ ՔՀՖ կայքէջ

logo-cut-engl-1Ընթացիկ տարվա նոյեմբերի 20-21-ին Վրաստանի Բաթում քաղաքում տեղի կունենա Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) վեցերորդ ամենամյա համաժողովը: Իր գոյության հինգ տարիների ընթացքում պլատֆորմը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումից վերաճել է քաղաքականության ինստիտուցիոնալ ֆորումի, որտեղ մտքերի եւ լավագույն փորձի փոխանակումը համախմբում է գործընկերներին ԵՄ-ից եւ Արեւելյան գործընկերության վեց երկրներից (Ադրբեջան, Բելառուս, Հայաստան, Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա)՝ եվրոպական ինտեգրացիոն գործընթացները դեպի Արեւելյան հարեւանություն ընդլայնելու ընդհանուր նպատակով:

Բաթումում կայանալիք տարեկան համաժողովը նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության ձեռքբերումնեը եւ ճանապարհ հարթել նոր նախաձեռնությունների համար՝ ի նկատի ունենալով տարածաշրջանային նոր համատեքստը ԱլԳ երեք երկրների հետ Ասոցացման համաձայնագրի կնքումը, մարդու իրավունքների վիճակի վատթարացումը Ադրբեջանում եւ տարածաշրջանում առկա անվտանգության մարտահրավերները:

Ավելին՝ կարդացեք այստեղ:

Համաժողովի նախնական օրակարգը կարող եք գտնել այստեղ:

 

european-commission-flag

Հայաստանի հետ հարաբերությունների վերակերտում. ԵՀԳԳ (2007-2013թթ.) շրջանակներում առաջնահերթությունների, գործունեության եւ ձեռքբերումների ամփոփում

17.10.2014

armeniaԵՄ աջակցությունն օգնել է Հայաստանին՝ առաջ տանել արդարադատության համակարգի բարեփոխումները՝ իր մեջ ներառելով մի շարք քայլեր, որոնք նպաստել են դատական համակարգի անկախությանն եւ թափանցիկությանը, արդարադատության մատչելիությանը եւ մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների ընդլայնմանը Հայաստանում,- ասվում է EuropeAid-ի գլխավոր տնօրինության «Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի 2007-2013թթ. գործունեության եւ արդյունքների ամփոփում» հաշվետվության մեջ։

Ըստ հաշվետվության՝ ԵՄ աջակցությունն ուղղվել է պետական ֆինանսական համակարգի արդիականացմանը՝ օգնելով ֆինասական վերահսկողության ներքին համակարգերի բարելավմանը եւ վարկային հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաեւ տեղեկատվության ազատության մեխանիզմների, ներքին աուդիտի եւ պետական գնումների համակարգի զարգացմանը։ Սոցիալ-տնտեսական բարեփոխումներին ուղղված աջակցությունը նպաստել է պրոֆտեխնիկական կրթության եւ վերապատրաստման ծրագրերի իրականացմանը եւ շուկայի պահանջարկին համապատասխան՝ աշխատանք գտնելու հնարավորությունների ընդլայնմանը։ Առաջընթաց է արձանագրվել առեւտրի ոլորտում սանիտարական եւ ֆիտոսանիտարական նորմերի հաստատման, ինչպես նաեւ առեւտրի տեխնիկական խոչընդոտների հաղթահարման գործում։

Սակայն այն բանից հետո, երբ Հայաստանը որոշում կայացրեց մտնել Եվրասիական միություն, առեւտրի հետ կապված օժանդակության հարցը վերանայվեց, եւ արդյունքում 2013 թվականին չեղյալ հայտարարվեց երկու ծրագիր (ընդհանուր առմամբ 40 մլն եվրոյի), իսկ երրորդ ծրագիրը վերահասցեագրվեց եւ մասնակիորեն կրճատվեց (13 մլն եվրոյով)։

ԵՀԳԳ շրջանակներում Հայաստանին տրված երկկողմանի աջակցությունը 2007-2013թթ.-ին կազմել է 281,5 մլն եվրո։

Ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ EuropeAid-ի հաշվետվության մեջ։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.