Թողարկում 190

european-commission-flagԱջակցություն ԶԼՄ-ների անկախությանը. Հարեւանության տարածաշրջանում ԵՄ նոր համագործակցությունը Եվրոպական հեռարձակողների միության հետ

03.10.2014

P026367000402-443705Եվրոպական հանձնաժողովը եւ Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) կհամագործակցեն Եվրոպական հարեւանության տարածաշրջանում ԶԼՄ-ների անկախությունն ուժեղացնելու նպատակով,– հայտարարվել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, ԵՀՄ նախագահ Ժան Պոլ Ֆիլիպոտի եւ գլխավոր տնօրեն Ինգրիդ Դելտենրի հանդիպումից հետո:

Կազմակերպությունները ստորագրել եւ փոխանակել են նամակներ՝ Եվրոպական հարեւանության տարածաշրջանում իրենց համագործակցությունն ամրագրելու վերաբերյալ, հիմնվելով ԵՄ ընդլայնման քաղաքականության շրջանականերում արդեն իսկ գոյություն ունեցող գործակցության վրա:

Հանձնակատար Ֆյուլեն ողջունել է նոր համագործակցությունը. «Խոսքի ազատությունը, ազատ մամուլը Եվրոպական հարեւանության քաղաքականության հիմնական նպատակներից մեկը հանդիսացող խորը եւ կայուն ժողովրդավարության սյուներն են: Շատ ուրախ եմ, որ Եվրոպական հեռարձակողների միությունը կիսում է մեր այն տեսակետը, որ խոսքի ազատության ապահովումը պահանջում է հետեւողական ջանքեր՝ բոլոր շահագրգիռ կողմերից»:

«Ես հատկապես ողջունում եմ ԵՀՄ ներգրավվածությունը Ուկրաինայի, Թունիսի պես երկներում, որտեղ կարեւոր փոփոխություններ են տեղի ունենում: ԶԼՄ-ների եւ դրանց անկախության գործոնը չափազանց կարեւոր է այս գործընթացներին աջակցելու համար: Ես կցանկանայի վերահաստատել ԵՀՄ-ի հետ համագործակցելու մեր պատրաստակամությունը Եվրոպական հարեւանության տարածաշրջանում մեդիա դաշտի բարելավման ուղղությամբ եւ զարգացնել առկա գործակցությունը, որն արդեն իսկ շատ հաջողված է Հարեւանության ընդլայնման տարածաշրջանում»,- ավելացրել է Ֆյուլեն:

ԵՀՄ նախագահ Ֆիլիպոտը միացել է Հանձնակատարի խոսքերին, ավելացնելով, որ «ԵՀՄ համագործակցության ծրագրի նախաձեռնությունները Եվրոպական հարեւանության տարածաշրջանում ավելի արդյունավետ կլինեն Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ»:

Համագործակցության ծրագրի շրջանակներում ԵՀՄ-ը տարբեր նախաձեռնություններ է իրականացնում, որոնք ուղղված են ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության տարածաշրջանի հանրային հեռարձակողներին: Ծրագրերը ներառում են մամուլի անկախությանը, ներքին կարողությունների զարգացմանը եւ երկարատեւ կայունությանն ուղղված օգնություն եւ տեխնիկական աջակցություն:

ԵՀՄ-ն միջազգային հասարակական կազմակերպություն է, որը միավորում է 73 հանրային ռադիո եւ հեռուստաընկերություններ 56 երկրներից, Եվրոպական հեռարձակման տարածքում: Այն իրագործում է բազմապիսի գործողություններ, այդ թվում աջակցում է անկախ հանրային լրատվամիջոցներին, կրթում է մեդիա մասնագետներ եւ նպաստում է 74 անդամների միասնությանը, օգնելով նրանց, ովքեր ներգրավված են քաղաքական, տեխնիկական կամ ֆինանսական լուրջ վեճերում: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

 

european-commission-flag

ԵՀԳԳ յոթ տարվա աշխատանքը. ինչ փոփոխություններ է կրել

29.09.2014

Screen ShotԵվրոպայի եւ նրա հարեւանների հետ համագործակցության կամրջի կառուցումն է եղել տարածաշրջանային ինտեգրացիայի այդ հարթակի ստեղծումը. Դա է Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) յոթ տարվա աշխատանքում (2007-2013) Եվրամիության կողմից 16 երկրներում՝ Բելառուսից մինչեւ Մարոկկո, իրականացված հարյուրավոր նախագծերի հիմնական նպատակը։

Նոր տեսանյութը, որը լուսաբանում է այս նվաճումը, պատրաստվել է ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոնի մեդիա գործընկեր՝ ANSAMed կազմակերպության կողմից։

Հինգ րոպեանոց տեսահոլովակը անգլերեն եւ ֆրանսերեն լուսագրերով լրացնում է տեղեկատվական կենտրոնի Հարեւանության երկրների դեմքերը. լուսանկարչական ցուցահանդեսը, որը գործելու է սեպտեմբերի 30-ից նոյեմբերի 14-ը եւ ներկայացնելու է Հարեւանության երկրների հետ ԵՄ համագործակցությանը մասնակցած մարդկանց։

Դիմելով օժանդակությունը ստացողներին եւ եվրոպական պաշտոնյաներին, տեսանյութի հեղինակները ցույց են տալիս, թե եվրոպական համագործակցությունը ինչպես է քաղաքական լուրջ հիմնախնդիրների առկայության պարագայում կարողացել զգալի օժանդակություն ցուցաբերել մի շարք ոլորտների՝ սկսած արդարադատությունից մինչեւ տնտեսական զարգացում, տրանսպորտից մինչեւ էներգետիկա, քաղաքացիական հասարակությունից մինչեւ գենդերային հավասարություն եւ երիտասարդների խնդիրներ։

Այս եւ մնացյալ հարցերը, որոնք վերաբերում են Եվրամիության եւ նրա 16 գործընկեր երկրների համագործակցությանը, Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) նոր գործիքի՝ Եվրոպական հարեւանության գործիքի (ԵՀԳ) հետագա առաջնայնությունների շարքում են։ Այն իր աշխատանքը սկսել է 2014 թվականին, ավելի քան 15 մլրդ եվրո բյուջեով, եւ նախատեսված է Եվրոպական միության կողմից մինչեւ 2020 թվականը Հարեւանության ամբողջ տարածաշրջանում գործընկեր երկրներին ցուցաբերվող աջակցության համար (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

Մանրամասներ

Դիտել տեսահոլովակը

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.