Թողարկում 187

european-commission-flagՏեղեկատվական փաթեթ. Միգրացիա- արձագանք պահանջներին եւ ակնկալիքներին

15.09.2014

migration engՄիգրացիան դարձել է Եվրամիության քաղաքական ծրագրի առաջնահերթությունների մեկը,- ասվում է 2005 թվականից ի վեր գործող եւ 2011 թվականին, արաբական երկրներում տեղի ունեցած ապստամբությունների կապակցությամբ վերանայված՝ ԵՄ միգրացիոն արտաքին քաղաքականության Գոբալ մոտեցում միգրացիային եւ շարժունակությանը ծրագրի առաջին տողերում։ Քանի որ միգրացիան կենտրոնական տեղ է գրավում հարեւանների հետ Եվրամիության համագործակցության մեջ, Եվրոպական հարեւանության տեղեկատվական կենտրոնը թողարկել է նոր տեղեկատվական փաթեթ, որում ներկայացված են տվյալ հիմնահարցի հիմնական առանձնահատկությունները։

Ինտերակտիվ Տեղեկատվական փաթեթում հավաքված են բոլոր հիմնական փաստերը, թվային ցուցանիշները, հաջողության պատմությունների, հրապարակումների, լուսանկարների եւ տեսանյութերի, ինչպես նաեւ հարցին առնչվող փաստաթղթերի հղումները։

Փաթեթը ներառում է վեց բաժին.

  1. Միգրացիա- գործողությունների քաղաքական ծրագրի հիմնական թեմաներից մեկը
  2. Միգրացիան եւ զարգացումը – ինքնահզորացման մեխանիզմները
  3. Գործընկերություն շարժունակության եւ միգրացիայի հարցերով երկխոսության շուրջ
  4. Միջազգային պաշտպանություն եւ ապաստանի տրամադրում
  5. Միգրացիայի տարածաշրջանային ասպեկտը
  6. Սահմանների կառավարում եւ պայքար անօրինական միգրացիայի դեմ։

Տեղեկատվական փաթեթը հասանելի է էլեկտրոնային տարբերակով, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն եւ արաբերեն լեզուներով. (Եվրոպական հարեւանության տեղեկատվական կենտրոն)

 

 

european-commission-flagՎրացիները դրական վերաբերմունք ունեն Եվրամիության հետ իրենց երկրի հարաբերություններին, սակայն խորը հոռետեսությամբ են վերաբերվում իրենց ապագային

 12.09.2014

Georgian_flag_during_the_independance_day_of_Georgia_Tbilisi-e1349249993274-604x272Վրացիների մեծ մասը համարում է, որ Եվրոպական միության աջակցությունը մեծ օգուտ է տալիս իրենց երկրին։ Այդպիսին են Եվրոպական հարեւանության Բարոմետրի շրջանակներում 2014 թվականի գարնանը անցկացված և վերջերս հրապարակված հարցումների արդյունքները:

2014-ի մայիս-հունիս ամիսներին 1000 մասնակիցների շրջանում անցկացված հարցման արդյունքները վկայում են, որ վրացիների 69%-ը կարծում է, որ ԵՄ-ն կարևոր գործընկեր է, իսկ 56%-ը կարծում է, որ ԵՄ-ն և Վրաստանը կիսում են բավարար ընդհանուր արժեքներ միմյանց հետ համագործակցելու համար: Հարցվածների մեծամասնությունը (նույնպես 56%) զգում է, որ ԵՄ-ն խաղաղություն և կայունություն է բերում տարածաշրջանին:

Հարցվածների շուրջ իննսուն տոկոսը (88%) տեսնում է ԵՄ-ը որպես դրական (40%) կամ չեզոք (48%) դերակատար և միայն 9%-ն է ԵՄ-ն տեսնում բացասական լույսի ներքո:

Հարցվողների կեսից ավելին (58%) զգում է, որ ԵՄ-ի աջակցությունը մեծապես նպաստում է Վրաստանի զարգացմանը:

Վրացիների մեծամասնությունը (68%) կարծում է, որ ԵՄ-ն լավ հարաբերություններ ունի իրենց երկրի հետ (ի տարբերություն ԵՀԳԳ արևելյան շրջանի 53%-ի), մինչդեռ ընդամենը 16%-ն է այդ հարաբերությունները վատ գնահատում:

Հարցումը ցույց է տալիս, որ վրացիներն ունեն վստահության բարձր մակարդակ միջազգային կառույցների նկատմամբ: Հարցվածների մեծամասնությունը (61%) նշել է, որ վստահում է Եվրամիությանը, որին հաջորդում ենՆԱՏՕ-ն (59%) եւ ՄԱԿ-ը (54%):

Հարցմանը մասնակցած վրացիները հիմանկանում ավելի հոռետեսությամբ են վերաբերվում իրենց կյանքին՝ տարեսկզբին անցկացված հարցման արդյունքների հետ համեմատած: Ըստ այդմ, 69%-ը բավարարած չեն իրենց ներկայիս կյանքով (3%-ով ավելի՝ համեմատած նախորդ հարցման հետ), թեպետ բավարարվածության աստիճանը բարձրանում է ավելի երիտասարդ և կրթված հարցվողների շրջանում:

Հարցվողների շուրջ կեսը զգում է, որ ամեն ինչ շարժվում է սխալ ուղղությամբ (46%, ի տարբերության նախորդ հարցման 32%-ի), ընդ որում ընդամենը մեկ քառորդն է գտնում, որ վիճակը լավանում է (տարեսկզբի հարցմանը այդպես էր կարծում հարցվածների 42%-ը) :

42%-ը համաձայնել է, որ բավարար տեղեկատվություն է ստանում ԵՄ-ի վերաբերյալ, իսկ 47%-ը համարում է, որ այդ տեղեկատվությունն իրենց տրվում է պարզ եւ մատչելի լեզվով:

ԵՄ Հարեւանության Բարոմետր ծրագիրը ֆինանսավորվում է Տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի զարգացման եւ համագործակցության (EuropeAid) գլխավոր տնօրինության կողմից և իրականացնում է սոցիոլոգիական հարցումներ եւ լրատվամիջոցների մշտադիտարկումներ Եվրոպական հարեւանության քաղաքականությանը մասնակցող 16 գործընկեր երկրներում եւ տարածքներում, ինչպես նաև Ռուսաստանում (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն):

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.