Թողարկում 186

european-commission-flagՀայաստան. եռակի կրճատվել է մաքսակետում սպասելու ժամանակը

04.09.2014

album-gallery1471-84_Armenia-Bagratashen3Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ցամաքային սահմանի երկարությունը 225 կիլոմետր է։ Երկրներն իրար կապող անցակետերը երեքն են. Բագրատաշեն, Գոգավան եւ Բավրա։ Տրանսպորտային հոսքը տարեցտարի ավելանում է, սակայն հսկիչ անցակետերի տեխնկական հագեցվածությունը մնում է նույնը։

Շնորհիվ 61 միլիոն եվրո բյուջեով նոր նախագծի, որը հիմնական ֆինանսավորվում է Եվրամիության եւ նրա ֆինանսական հաստատությունների կողմից, մոտակա ժամանակներում եւս երեք անցակետ կկառուցվի։ Դրանց արդիականացման եւ նոր ընթացակարգերի ներդրման շնորհիվ այս երեք հսկիչ-անցագրային կետերի թողունակությունը կմեծանա եւ կպարզեցվի ինչպես առեւտուրը, այնպես էլ ապրանքների եւ ուղեւորների տարանցումը։ Միաժամանակ կմեծացվի անվտանգությունը։ Երեւանից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բագրատաշենի հսկիչ-անցագրային կետ այցելած ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոնի թղթակցի պատրաստած նյութերին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ անգլերենռուսերեն և հայերեն լեզուներով։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Պատկերասրահ  

 

 

european-commission-flag

Դիմեք հենց հիմա. Եվրոպական հարեւանության «Մեդիա հարեւանություն» ծրագիրը հայաստանցի լրագրողներին հրավիրում է հարցազրույցի վարման տեխնիկային նվիրված սեմինարի

03.09.2014

MediaԵվրամիության կողմից ֆինանսավորվող «Մեդիա հարեւանություն» ծրագիրը հայաստանցի լրագրողներին հրավիրում է Եվրամիության մասին նյութերի պատրաստմանը եւ հարցազրույցի վարման տեխնիկայի կատարելագործմանը նվիրված երկօրյա սեմինարի, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-8-ը, Երեւանում։

Սեմինարում ընդգրկված թեմաները հետեւյալն են.

  • Հարցազրույցի տեսակները
  • Ինչպես կատարել ուսումնասիրությունը եւ նախապատրաստվել հարցազրույցին
  • Ինչպես առանց խաբեության իր կողմը գրավել զրուցակցին
  • Ինչպես ձեւակերպել հարցերը
  • Երբ եւ ինչպես կարելի է ընդհատել զրուցակցին
  • Ինչպես գրել եւ խմբագրել հարցազրույցը

Մասնակիցներին ներկայացվում են հետեւյալ պահանջները.

  • Առնվազն երկու տարվա թղթակցի կամ խմբագրի աշխատանքային փորձ՝ ցանկացած հարթակում ընդունված ԶԼՄ-ում
  • Միջազգային նորությունների, մասնավորապես Եվրամիության հետ հարաբերությունների ոլորտի եւ դրանց առնչվող թեմաների հանդեպ հետաքրքրություն։

Սեմինարին հանդես կգան «Բի-Բի-Սի» (BBC)-ի, «Ֆրանս Պրեսս» գործակալության (AFP) եւ զանգվածային լրատվության միջազգային այլ միջոցների առաջատար լրագրողներ եւ փորձառու դասախոսներ։ Պարապմունքները կանցկացվեն անգլերենով (հայերեն թարգմանությամբ)։

«Մեդիա հարեւանություն» նախորդ սեմինարի մասնակիցներն այս սեմինարին չեն կարող մասնակցել։ Ցանկացողները պետք է իրենց ռեզյումեն եւ մասնագիտական փորձառության մասին նամակը (անգլերեն կամ ռուսերեն լեզուներով) մինչեւ 2014թ. սեպտեմբերի 11-ը ուղարկեն Օլհա Հաբրովսկային, հետեւյալ հասցեով. olha.harbovska@bbcmediaaction.org

«Մեդիա հարեւանությունը» հեռարձակող, տպագիր եւ ցանցային ԶԼՄ–ների լրագրողների, խմբագիրների եւ մենեջերների համար նախատեսված եռամյա ուսուցողական ծրագիր է, որը ֆինանսավորում է ԵՄ-ն, այն իրագործում է կոնսորցիումը` BBC Media Action–ի ղեկավարությամբ։  Ծրագիրը երկու հիմնական նպատակ ունի` բարձրացնել լրագրողների մասնագիտական որակավորումը, մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ԶԼՄ-ների անկախությունը, բարելավել Մերձավոր Արեւելքում, Արեւելյան Եվրոպայում եւ Կովկասում ԵՄ սոցիալական, տնտեսական եւ քաղաքական ծրագրերի լուսաբանումը։  «Մեդիա հարեւանությունը» ԵՄ տարածաշրջանային հաղորդակցական ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող երեք նախագծերից մեկն է։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն եւ հայտերին վերաբերող մանրամասներ անգլերեն եւ հայերեն լեզուներով։

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.