Ստորև ներկայացնում ենք Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 2014 թվականի նոյեմբերի 20-21-ը Վրաստանում կայանալիք 6-րդ համաժողովի
Հայաստանի պատվիրակների ցուցակը
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
- Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ԱԽ 1
- Համայնքների ֆինանսիստների միավորում, ԱԽ1
- Հայաստանի Հելսինկյան կոմիտե, ԱԽ1
- Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն, ԱԽ1,
- Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ միջազգային կենտրոն ՀԿ, ԱԽ1
- Թրանսփարանսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, ԱԽ1
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, ԱԽ1
- Սպառողների խորհրդատվության կենտրոն, ԱԽ2
- Ֆերմերային շարժում, ԱԽ2
- Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման հիմնադրամ, ԱԽ2
- «Էկոլուր» ՀԿ, ԱԽ3
- Հայաստան Ծառատունկ Ծրագիր, ԱԽ3
- «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ, ԱԽ3
- Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն, ԱԽ3
- «Քաղաքացիական ֆորում» ՀԿ, ԱԽ4
- «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն, ԱԽ4
- «Տրտու» մշակութային ՀԿ, ԱԽ4
- Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (նախկին Ինտերնյուս Հայաստան), ԱԽ4
- Մարտունու ագրոարդյունաբերական աշխատողների տարածքային արհմիություն, ԱԽ5
- «Պետական կարիքների զոհեր» ՀԿ, ԱԽ5
- Արմավիրի զարգացման կենտրոն, ԱԽ5
ԴԻՏՈՐԴՆԵՐ
- Բաց հասարակություն հիմնադրամներ, ԱԽ 1
- ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարություն, ԱԽ1
- «Էկոթիմ» ՀԿ, ԱԽ3
- Սոցիալ-մշակութային իննովացիաների լաբորատորիա բարեգործական հիմնադրամ, ԱԽ4
- Վորլդ վիժն Հայաստան, ԱԽ5
- Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբ, ԱԽ 1
ՔՀՖ 6-րդ համաժողովի բոլոր մասնակիցների ցուցակը՝ այստեղ։
Ֆեդերիկա Մոգերինին նշանակվել է Եվրամիության գերագույն հանձնակատար
01.09.2014
Շաբաթ օրը Բրյուսելում կայացած Եվրամիության ղեկավարների հանդիպմանը Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին նշանակվել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար: Այդ պաշտոնում նա կփոխարինի Քեթրին Էշթոնին, ով ավարտում է իր պաշտոնավարումը 2014թ հոկտեմբերի 31-ին, գործող Եվրահանձնաժողովի նախկին կազմի հետ միասին:
Նրա դերը կլինի համակարգել եւ զարգացնել ԵՄ արտաքին եւ անվտանգության միացյալ քաղաքականությունը եւ նախագահել ԵՄ արտաքին գործերի նախարարների ամենամսյա հանդիպումները: Նա նաեւ կլինի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը, եւ կապահովի ԵՄ արտաքին քաղաքականության հետևողականությունը: Եվրոպական արտաքին գործերի ծառայությունը աջակցում է գերագույն հանձնակատարի աշխատանքներին:
Նշանակմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում, Նախարար Մոգերինին խոսել է միջազգային իրադրության ներկայիս լուրջ մարտահրավերների մասին. «Մարտահրավերները հսկայական են … մենք ունենք ճգնաժամներ ամբողջ Եվրոպայում – եվրոպական տարածքում, Ուկրաինայում, մինչև Իրաք, Սիրիա և Լիբիա»:
Ներկայիս ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը շնորհավորել է Մոգերինիին: Իր տարածած հայտարարության մեջ Էշթոնն ասել է. «Ես ցանկանում եմ շնորհավորել Ֆեդերիկա Մոգերինիին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար/ ԵՄ Հանձնաժողովի փոխնախագահ նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ նրան հաջողություն Եվրոպական արտաքին գործերի ծառայության ղեկավարի պաշտոնում, ԵՄ արտաքին քաղաքականությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում առաջնորդելու գործում»:
Տիկին Մոգերինիի նշանակմանը զուգահեռ տեղի են ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի ընտրությունները, որոնցում հաղթած Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կփոխարինի Հերման վան Ռամպոյին:
Գերագույն հանձնակատարը, Հանձնաժողովի նախագահը եւ մյուս անդամները, որպես միասնական մարմին, պետք է համաձայնության քվե ստանան Եվրախորհրդարանի կողմից: Այդ համաձայնության հիման վրա, Հանձնաժողովը վերջնականապես կնշանակվի Եվրոպական խորհրդի կողմից:
ԵՄ ղեկավարները Քեթրին Էշթոնին նշանակել էին գերագույն ներկայացուցչի պաշտոնում 2009-ի նոյեմբերին: Նա կլքի իր պաշտոնը 2014 թվականի հոկտեմբերի 31-ին, երբ ավարտվում է նաեւ ներկայիս Հանձնաժողովի պաշտոնավարման ժամկետը: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն):
Մանրամասներ