Թողարկում 184

Եվրամիությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի բախումներով

04. 08.2014

ArtsakhԵվրամիությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղում տեղի ուեցող վերջին բախումների կապակցությամբ և կոչ է անում երկու կողմերին՝ հարգել հրադադարը և զերծ մնալ ուժի կիրառումից:

«Մենք խորապես մտահոգված ենք վերջին զինված միջադեպերով, որոնց հետևանքով վերջին օրերին զոհեր են գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում»,- ասվում է Եվրամիության Արտաքին գործերի ծառայության խոսնակի օգոստոսի 3-ին տարածած հայտարարության մեջ:

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին անհապաղ հարգել հրադադարը, զերծ մնալ ուժի կիրառումից և սպառնալիքներից և շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

Հայտարարությունը վերահաստատում է Եվրամիության պատրաստակամությունը՝ ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծման նպատակով վերսկսված գործընթացներում և նպաստել հետագա խաղարար ջանքերին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին փոխլրացնելով: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

EU Arm FlagԱԳ նախարարն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

mfa.am

30.07.2014

g_imageՀուլիսի 30-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց նրան ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նա կօգտագործի ԵԱՀԿ շրջանակներում ձեռք բերված փորձն իր առաքելության իրականացման ընթացքում:

Հանդիպմանը քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, կարեւորվեց ԵՄ շարունակական աջակցությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։

Նախարար Նալբանդյանը հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին պարբերաբար իրականացվող սադրիչ գործողություններին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Ադրբեջանը շարունակաբար մերժում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունները, իր ապակառուցողական դիրքորոշմամբ խոչընդոտում է բանակցային գործընթացի առաջընթացին:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Հայաստան-ԵՄ համագործակցությանը: Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությամբ վերահաստատվեց կողմերի հանձնառությունը` զարգացնել եւ ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրների շուրջ (ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջ):

 

european-commission-flagՎրաստան։ ԵՄ-ն մտահոգված է նախկին նախագահ Սաակաշվիլուն ներկայացվող քրեական մեղանդրանքների խնդրով

31.07.2014

Gorgia-EUԵվրամիությունը մտահոգություն է հայտնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նկատմամբ քրեական մեղանդրանքների առաջադրման կապակցությամբ, հայտարարելով, որ ուշադիր հետեւելու է Վրաստանի կառավարության նախկին անդամների եւ այժմյան ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող դատական գործընթացներին։

«Ոչ ոք չի կարող օրենքից բարձր դասվել,այդ պատճառով էլ քրեական հետապնդումը պետք է լինի թափանցիկ, համաչափ, քաղաքական կողմնապահությունից զերծ եւ իրավական նորմերին համապատասխան»։ Եվրամիությունը կոչ է արել բոլոր կողմերին՝ վեր կանգնել նախկին կոնֆլիկտներից եւ կենտրոնանալ երկրի ապագայի խնդիրների վրա։ «Վրաստանը կանգնած է լուրջ խնդիրների առջեւ, որոնք պահանջում են քաղաքական բեւեռացման մոդելը կոտրելուն ուղղված հեռատես կառավարման իրականացում»։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

 

european-commission-flagՈւկրաինա. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պաշտոնապես հաստատվել են

31.07.2014

eu_flags_flagpolesԵվրախորհուրդը 2014թ. հուլիսի 31-ին պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը՝ կապված Արեւելյան Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման հետ։ Սույն որոշումը իրավական հաստատումն է դրանից երկու օր առաջ ձեռք բերված համաձայնության, ինչի մասին հայտարարել էին Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն։

Ռուսաստանի մուտքը դեպի եվրոպական կապիտալ սահմանափակելու նպատակով ԵՄ-ն քաղաքացիների եւ ընկերությունների համար 90 օր ժամկետով արգելք է սահմանել ռուսական խոշոր պետական եւ զարգացման բանկերի, դրանց բաժանմունքների եւ դրանց անունից գործող անհատների հետ արժեթղթերի, բաժնետոմսերի եւ ֆինանսական այդօրինակ գործիքների իրականացման նկատմամբ։ Արգելք է դրվել նաեւ ֆինանսական գործիք հանդիսացող որոշ ծառայությունների՝ օրինակ, բրոքերական գործունեության նկատմամբ։

Բացի այդ, էմբարգո է մտցվել Ռուսաստան մտնող եւ դուրս բերվող զենքի եւ դրան առնչվող նյութերի նկատմամբ։ Արգելքը տարածվում է ԵՄ ռազմամթերքի ընդհանուր ցուցակի բոլոր անվանումների վրա։ Կարգելվի նաեւ երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանումը, որի մեջ ներառված են ԵՄ այդ կարգի բոլոր ապրանքները, որոնք Ռուսաստանում օգտագործվում են ռազմական նպատակներով։

Եվ վերջապես, դեպի Ռուսաստան էներգետիկ որոշակի սարքավորումների եւ տեխնոլոգիաների արտահանման համար կպահանջվի ԵՄ անդամ երկրների իրավասու մարմիների հաստատումը։ Արտահանման լիցենզիաներ չեն տրվի այն արտադրատեսակներին, որոնք առնչվում են խորջրյա հետազոտություններին եւ նավթի արդյունահանմանը Արկտիկայում, ինչպես նաեւ Ռուսաստանում նավթաբեր թերթաքարերի մշակմանն առնչվող ծրագրերին։

Վերոհիշյալ պատժամիջոցները կվերաբերեն նոր կնքվող պայմանագրերին։ Իրավական փաստաթղթերը կհրապարակվեն ԵՄ պաշտոնական Տեղեկագրում։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.