Թողարկում 183

csf-logoԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի առաջարկները Արեւելյան գործընկերության նախարարների հանդիպմանը Բրյուսելում

Բրյուսելում կայացած ԱլԳ նախարարների հանդիպմանը Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Ղեկավար կոմիտեի անդամ Լեյլա Ալիեւան իր ելույթով վերահաստատել է ֆորումի աջակցությունը՝ որպես արդյունավետ մեխանիզմ, ԱլԳ վեց գործընկեր երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն եւ Ուկրաինա) ժողովրդավարական բարեփոխումների խթանման, օրենքի գերակայության եւ կայուն շուկայական համակարգերի հաստատման նպատակով եւ ներկայացրել է մի շարք առաջարկներ այդ ուղղությամբ:

Ելույթում, մասնավորապես, ասվում է. «Շեշտում ենք, որ տնտեսական ինտեգրումը պետք է տեղի ունենա մարդու իրավունքների, քաղաքացիական ազատությունների եւ համատեղ անվտանգության սկզբունքների գերակայության հետ համահունչ, հույս ունենալով, որ ԵՄ անդամ երկրները եւ Եվրախորհրդարանը, հիմնվելով մինչ օրս կիրառված պատժամիջոցների վրա, հստակ, հետեւողական եւ միասնական ազդակներ կուղարկեն Ռուսաստանի իշխանություններին՝ Ուկրաինայում ռազմական միջամտությունը եւ Ղրիմի բռնակցումը, ինչպես նաեւ Արեւելյան Ուկրաինայում անջատողականներին զինելու քաղաքականությունը որակելով որպես ապօրինի եւ անընդունելի գործողություններ:

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումն առաջարկում է.

  • քաղաքացիական հասարակության եւ մարդու իրավունքների գծով Եվրոպական հանձնակատարի նշանակում,
  • գործընկեր երկրներում բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատում,
  • աջակցություն Ուկրաինայի ամբողջականությանը՝ ընդդեմ ռուսական ագրեսիային եւ միջամտությանը
  • ավելի լայն համագործակցություն պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում, այդ թվում ԵՄ եւ գործընկեր երկրների միջեւ էներգետիկ անվտանգության համատեղ քաղաքականության մշակում:

Ելույթում անդրադարձ կա նաեւ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմին. «Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) պարզորոշ արտահայտել է իր դժգոհությունը՝ կապված Ասոցացման համաձայնագրի եւ ԽՀԱԱՀ բանակցությունները ավարտելուց հետո իշխանությունների վարած արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձի հետ, եւ քաղաքացիական այլ ուժերի ու քաղաքական շարժումների հետ միասին ստեղծել է «Եվրոպական ընտրություն» կոչվող նոր խումբ, որի գործունեությունն ուղղված է Հայաստանի եվրոպական ինտեգրացիան խթանելուն եւ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի կազմած Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության միանալուն դեմ: Մինչեւ նախորդ տարվա՝ ՀՀ իշխանությունների որոշումը՝ միանալ Մաքսային միությանը, ՀԱՊ-ը խոստումնալից երկխոսություն էր ծավալում իշխանության հետ բարեփոխումների օրակարգի վերաբերյալ: Կառավարության վարած քաղաքականության կտրուկ փոփոխությունից հետո Հայաստանի ազգային պլատֆորմը ստիպված էր սահմանափակել իր հավակնություններն ու ակնկալիքները: Այն փորձել է մեծացնել քաղաքական տիրույթում գործընկերների ընտրությունը, դիմելով նրանց, ովքեր հավատարիմ են մնացել Եվրամիության հետ սերտ համագործակցության քաղաքականությանը: Միեւնույն ժամանակ, Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարել է, որ ինքը բաց է իշխանությունների հետ համագործակցության համար, որպեսզի նպաստի ԵՄ բյուջետային աջակցության նպատակային օգտագործմանը՝ քաղաքական երկխոսություն ծավալելով բոլոր այն ոլորտներում, որտեղ իշխանությունները պատրաստակամություն են հայտնում շարժվել Ասոցացման համաձայնագրին համահունչ»:

«…Այն երկրներում, որոնք չեն վավերացրել Ասոցացման համաձայնագրերը, քաղաքացիական հասարակությունն առաջվանից ավելի մեծ ուշադրության կարիք ունի։ Մենք բոլորս կոչ ենք անում ԵՄ անդամ երկրներին՝ գործի դնել դիվանագիտական բոլոր գործիքներն ու իրենց հեղինակությունը՝ խթանելու համար բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը եւ ԱլԳ նախաձեռնության հիմքում պահելու մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները»,- ասված է ելույթում։

Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։

 

 european-commission-flag

Նոր տեղեկատվական փաթեթ. Քաղաքացիական հասարակությունն Արեւելյան գործընկերության հիմքում

28.07.2014

Civil society East_ENՈրպեսզի Արեւելյան գործընկերության երկրներում իրականացվող բարեփոխումներն ավելի արդյունավետ լինեն, անհրաժեշտ է, որ քաղաքացիական հասարակությունն առավել ակտիվ մասնակցություն ունենա դրանց իրականացման գործում՝ մեծացնելով վերահսկողությունը պետական ծառայությունների նկատմամբ եւ նպաստելով մարդկանց վստահության ամրապնդմանը։ Եվրամիությունը գործընկեր երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հետեւողականորեն ցուցաբերում է ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական աջակցություն։ Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) տեղեկատվական կենտրոնի պատրաստած նոր Տեղեկատվական փաթեթը նվիրված է արեւելյան հարեւանների քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանն ու ՔՀԿ-ներին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցերին։ Դրանում կան նաեւ տեղերում իրականացվող ծրագրերի օրինակներ։

Տեղեկատվական փաթեթը էլեկտրոնային տարբերակով հասանելի է անգլերեն եւ ռուսերեն։ (ԵՀԳԳ Տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

ԵՀԳԳ Տեղեկատվական կենտրոնի կայքէջ- Քաղաքացիական հասարակությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինները

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.