Թողարկում 182

CSF_Armenia_logo_ARM

ԱլԳ ՀԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հրայր Մանուկյանի հանդեպ ՀՀ ԱԱԾ ապօրինի գործողությունների վերաբերյալ

Օրերս մամուլում հրապարակվեց մի ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՀԱՊ) պատվիրակների ժողովի անդամ, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպության համակարգող Հրայր Մանուկյանի հանդեպ սույն թվականի հունիսի 30-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցչի կողմից` հավաքագրման փորձի ընթացքում կատարվել են ապօրինի գործողություններ: Մասնավորապես, հնչել են սպառնալիքներ Հրայրի, նրա համախոհների եւ ընտանիքի անդամների հասցեին: Այդ սպառնալիքները հնչեցվել են ի պատասխան այն բանի, որ նա ընդամենը հրաժարվել է համագործակցել այդ մարմնի հետ, ինչը հանդիսանում է իր սահմանադրական իրավունքը: Հրայրն, ի դեպ, նաեւ AraratNews կայքի լրագրող է, իսկ վերջերս ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ:

Այս ապօրինության կապակցությամբ Հրայր Մանուկյանը պաշտոնապես դիմել է ՀՀ դատախազություն եւ Մարդու իրավունքների պաշտպանին:

Ավելորդ չէ հիշեցնել ՀՀ ԱԱԾ-ին եւ պետական պատկան մյուս մարմիններին, որ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ պետությունն ապահովում է մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը Սահմանադրության եւ օրենքների հիման վրա` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք (ՀՀ Սահմանադրություն, հոդված 3): Բացի այդ, հանրային ծառայության ընդունվելը անձի իրավունքն է, որն իր հերթին կազմում է մարդու անձնական կյանքը: Պետության կողմից յուրաքանչյուր միջամտություն մարդու անձնական կյանքին եւ կարծիքի արտահայտման ազատությանը, եթե դա դուրս է միջազգային նորմերով սահմանված համաչափության դաշտից, պետք է դատապարտվի:

Պետությունը միջազգային նորմերին համապատասխան կրում է պարտավորություններ ոչ միայն չխախտելու մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այլեւ թույլ չտալու դրանց խախտումը այլ անձանց կողմից, այդ թվում պաշտոնատար կամ մասնավոր անձանց: Վերջապես, Հայաստանի ազգային անվտանգության մարմինները կոչված են պաշտպանել եւ ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ու շահերը, այլ ոչ թե սպառնալիք հանդիսանալ դրանց համար: Պետական մարմինները պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետությանը, այլ ոչ թե անմտորեն կատարեն իշխանության մեջ գտնվող մի խումբ մարդկանց կամ մեկ մարդու քաղաքական պատվերները: Անվտանգության ծառայություններում անհատ քաղաքացիներին հավաքագրելը՝ լրտեսելու սեփական քաղաքացիներին, տոտալիտար համակարգի եւ ոստիկանական պետության առավել  բնորոշ առանձնահատկություններից են: Հայաստանը  նման  պետության վերածելը արդյունք է իշխանության զավթման:

Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է ՀՀ ԱԱԾ-ի ապօրինի գործողությունները Հրայր Մանուկյանի հանդեպ եւ պահանջում է ՀՀ պատկան մարմիններից.

  • բացահայտել ապօրինություն կատարած ՀՀ ԱԱԾ աշխատակցին ու այդ գործողությունը նրան հանձնարարած վերադաս անձանց եւ պատասխանատվության ենթարկել նրանց օրենքի ողջ խստությամբ.
  • միջոցներ ձեռնարկել Հրայր Մանուկյանի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման ուղղությամբ.
  • վերացնել այսուհետ ՀՀ ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից մարդկանց ստիպողաբար հանրային ծառայության հավաքագրման առկա արատավոր գործելաոճը:

 18 հուլիսի, 2014թ., Երեւան

ԵՄ Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմ

 

european-commission-flagՎրաստան. ԵՄ նոր աջակցությունը առեւտրի, մասնավոր սեկտորի զարգացման եւ արդարադատության ոլորտի բարեփոխումների համար

18.07.2014

Gorgia-EUԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հուլիսի 18-ին Ասոցացման/ԽՀԱԱԳ համաձայնագրի վավերացման առիթով Թբիլիսի կատարած այցի ընթացքում հայտարարել է Եվրամիության կողմից Վրաստանին տրվող ֆինանսական նոր աջակցության մասին։

Աջակցության նոր փաթեթը նախատեսված է առեւտրի, մասնավոր սեկտորի զարգացման եւ արդարադատության ոլորտի բարեփոխումների համար,– ասված է մամուլի հաղորդագրության մեջ, հավելելով, որ ծրագրի նպատակը Արեւելյան գործընկերության շրջանակներում Եվրամիության հետ Վրաստանի քաղաքական ասոցացմանը եւ տնտեսական ինտեգրացիային նպաստելն է։

«Ասոցացման համաձայնագրով եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծմամբ Վրաստանը պետք է որոշ բարեփոխումներ իրականացնի՝ ԵՄ ստանդարտներին մոտենալու համար։ Ֆինանսավորման նոր փաթեթը հաստատում է մեր հաստատակամությունը՝ աջակվել Եվրամիության հետ մերձեցման ճանապարհին երկրի արդիականացման խոշորածավալ խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին»,– ասել է Շտեֆան Ֆյուլեն։

Ֆինանսական նոր աջակցությունը Վրաստանին կօգնի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման հարցում։ Միջոցները կուղղվեն փոքր բիզնեսի զարգացմանը։ Սա կօգնի ակտիվացնլ հիմնական առեւտրային ինստիտուտների գործունեությունը եւ սահուն կերպով իրականացնել սննդի անվտանգությանը, սպառողների իրավունքների պաշտպանությանը եւ մրցակցային շուկային վերաբերող բարեփոխումներ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

 

european-commission-flag

ԵՄ-ն կոչ է անում անհապաղ միջազգային հետաքննություն անցկացնել Ուկրաինայում մալայզիական ինքնաթիռի կործանման վերաբերյալ

18.07.2014

EUflagsԵվրամիությունը ցնցված է Արեւելյան Ուկրաինայում մալայզիական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի կործանման մասին լուրից։ Հոգով մենք բոլորս զոհվածների հարազատների ու մտերիմների հետ ենք,- ասված է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քարտուղարության տարածած հայտարարության մեջ։

Անհրաժեշտ է անհապաղ սկսել միջազգային հետաքննություն, որը կպարզի այս ողբերգության բոլոր հանգամանքները,-ասված է հայտարարության մեջ։

Եվրամիությունը տարածաշրջանի բոլոր կողմերին կոչ է արել աղետի վայր մուտք գործելու լիակատար հնարավորություն ստեղծել, տարածքը վերցնել հսկողություն տակ, բոլոր հարցերում աջակցել եւ անհրաժեշտ տեղեկատվություն ապահովել՝ հետաքննության իրականացման համար։

«Սա եւս մեկ անգամ հաստատում է տարածաշրջանային հակամարտությունն անհապաղ լուծելու կարեւորությունը»,- ասված է հայտարարություն մեջ։ Օբյեկտիվորեն դիտարկելով աղետի հետ կապված բոլոր փաստերը, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ դադարեցնել անիմաստ արյունահեղությունը Արեւելյան Ուկրաինայում եւ կրակի դադարեցման համաձայնություն կնքել» (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

Մանրամասներ

Հայտարարություն

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.