Թողարկում 181

CSF_Armenia_logo_ARMԿայացավ Հայաստանի ազգային պլատֆորմի հերթական համաժողովը

15.07.2014

10552262_10152268508756482_151072415_oԵրեկ՝ հուլիսի 14-ին, Երեւանի «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ ԱլԳ Քաղաքացիական հասարկության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հերթական համաժողովը։ Նիստը վարում էր ՀԱՊ ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը։ Համաժողովը բացեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ խոսելով Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների ներկայիս վիճակի մասին։ Պարոն Հրիստեան նշեց, որ չնայած Ասոցացման համաձայնագրի տապալմանը եւ Հայաստանի ցանկությանը՝ միանալու Եվրասիական տնտեսական միությանը, Եվրամիությունը շարունակում է համագործակցությունը Հայատանի հետ՝ հիմնվելով Վիլնյուսի գագաթնաժողովի հռչակագրում ամրագրված գերակա ոլորտների վրա, որոնք են մարդու իրավունքները, հանրային կառավարումը, առեւտրի եւ ներդրումների խթանումը, քաղաքացիական հասարակության ուժեղացումը եւ այլն։ Միեւնույն ժամանակ, դեսպանն ընդգծեց Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների եւ դրանց իրավական հիմքերի վերանայման անհրաժեշտությունը, հաշվի առնելով ներկայիս իրականությունը։ Խոսելով արդարադատության եւ գյուղատնտեսության նախարարությունների հետ ներկայումս իրականացվող բարեփոխումների ծրագրերի մասին, Հրիստեան կարեւորեց այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավածությունը՝ որպես թափանցիկության եւ վերահսկողության ապահովման կարեւոր գործոն։

Համաժողովը շարունակվեց «Եվրոպական ընտրություն» նորաստեղծ նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննիսյանի զեկույցով, որը ներկայացնում էր նախաձեռնության նպատակներն ու ապագա անելիքները։ Եվրասիական միության օգտին տարվող ներկայիս ակտիվ քարոզչության ֆոնի վրա նախաձեռնությունը կարեւորում է հասարակության իրազեկման գործառույթը եւ արտաքին քաղաքականության այլընտրանքային օրակարգի քննարկումը, չբացառելով եվրոպական կողմնորոշում արտահայտած քաղաքական ուժերի հետ համագործակցությունը։

Համաժողովի հաջորդ հատվածում ելույթ ունեցան ՀԱՊ աշխատանքային խմբերի համակարգողները՝ խոսելով Թբիլիսիում կայանալիք ՔՀՖ վեցերորդ համաժողովին ընդառաջ իրենց ծրագրերի եւ անելիքների մասին։

Այնուհետեւ քննարկվեց Ազգային անվտանգության ծառայության կողմից ՀԱՊ անդամ «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ-ի համակարգող Հրայր Մանուկյանին հավաքագրելու հայտնի միջադեպը։ «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի կողմից առաջարկվեց ՀԱՊ անունից հանդես գալ ԱԱԾ գործողությունները դատապարտող հայտարարությամբ։

logoԱրեւելյան գործընկերության երկրները տարածաշրջանային համագործակցություն են իրականացնում

11.07.2014

697_lԱրեւելյան գործընկերության երկրների ներկայացուցիչները Թբիլիսիում կազմակերպված համաժողովում հաստատել են համընդհանուր պատրաստակամությունը՝ սերտացնել սահմանամերձ շրջանների միջեւ համագործակցությունը եւ մասնակցել տարածաշրջանային համագործակցության ծրագրերին։ Միջազգային համաժողովի քննարկման թեմաներ դարձան այն առաջնահերթությունները, խնդիրներն ու դրանց լուծման մեխանիզմները, որ դրված են Արեւելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության (ԱլԳՏՀ) ծրագրերի (EaPTC) հիմքում։

Կենտրոնական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ավելի քան 160 ներկայացուցիչներ եւ անկախ փորձագետներ առաջին անգամ հավաքվել էին՝ նշելու Տարածաշրջանային համագործակցության դրամաշնորհային ծրագրերի մեկնարկը։ Սա միջսահմանային շրջաններին հնարավորություն կտա ԵՄ աջակցությամբ ժամանակակից միջոցներ գտնել տարածաշրջանային զարգացման ընդհանուր հիմնահարցերի լուծման համար։

ԱլԳՏՀ ծրագրի բյուջեն բաշխված է չորս ծրագրերի վրա.

Հայաստան-Վրաստան- 1,35 մլն եվրո

Ադրբեջան -Վրաստան – 1,35 մլն եվրո

Բելառուս – Ուկրաինա – 3,3 մլն եվրո

Մոլդովա-Ուկրաինա – 3,3 մլն եվրո

Համաժողովը վերահաստատեց մասնակից երկրների պատրաստակամությունը՝ դրամաշնորհային ծրագրերի մրցույթների անցկացման վերաբերյալ։ Հայաստան-Վրաստան ծրագիրն առաջինն է պատրաստվել մրցութային հայտերի ընդունմանը. Գործընկերներն արդեն նախանշել են համագործակցության առաջնահերթությունները եւ հաստատել են համատեղ գործողությունների ծրագիրը։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Թենգիզ Շերգելաշվիլին հանդիպմանը նշել է. «Վրացական կողմը ողջունում է տարածաշրջանային համագործակցության մեկնարկը։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային համագործակցությունը կնպաստի Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարի դրացիական հարաբերություն ամրապնդմանը»։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.