Թողարկում 179

Արեւելյան գործընկերություն. Տեղեկատվական փաթեթ. առեւտուր եւ բիզնես՝առանց սահմանների

27.06.2014

trade2014թ. հունիսի  27-ին Եվրամիությունը Ասոցացման համաձայնագրեր՝ այդ թվում նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագրեր ստորագրեց Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ։ Ըստ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի՝ սրանք Եվրամիության հետ երբեւէ կնքված ամենահավակնոտ համաձայնագրերն են։ Եվրոպական հարեւանության տեղեկատվական կենտրոնն այս առիթով պատրաստել է Տեղեկատվական փաթեթ՝ առեւտրային նոր համաձայնագրերի առնացքային կետերն առանձնացնելու,  այդ եւ Արեւելյան մյուս հարեւանների հետ Եվրամիության առեւտրային գործընկերության առաջնահերթություններն ընդգծելու, ինչպես նաեւ առանց սահմանների բիզնեսի ծավալման գործում Արեւելյան գործընկերության դերը հստակեցնելու համար։

Նոր Տեղեկատվական փաթեթը լուսաբանում է քաղաքականությանն առնչվող հարցեր, ծրագրի հաջողության պատմությունը, ինչպես նաեւ ներկայացնում է բազմաթիվ հղումներ՝ առավելագույն տեղեկատվություն ստանալու, լուսանկարներ ներբեռնելու, տեսահոլովակներ դիտելու համար, օգնում է գտնել կարեւոր փաստաթղթեր եւ հրապարակումներ։

Տեղեկատվական փաթեթը հասանելի է անգլերեն եւ ռուսերեն լեզուներով։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

 

41Քաղաքացիական հասարակության ֆորումի Բելառուսի ազգային պլատֆորմը կոչ է անում վերանայել «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը

 

2014թ. հունիսի 21-ին Մինսկում տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Բելառուսի ազգային պլատֆորմի տարեկան համաժողով, որը կրում էր «Բելառուսը տարածաշրջանային ճգնաժամի եւ Արեւելյան գործընկերության լճացման պայմաններում» խորագիրը։ Համաժողովին մասնակցում էին ավելի քան 60 կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ։ Համաժողովում ընդունված բանաձեւում մասնակիցներն իրենց մտահոգությունն են արտահայտել ԱլԳ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ բուն «Արեւելյան գործընկերություն» ծրագրի ներկա վիճակի ու հետագա զարգացման վերաբերյալ։

Մասնավորապես, համաժողովի մասնակիցներն ընդգծել են Արեւելյան գործընկերություն ծրագրի վերաձեւակերպման եւ վերագնահատման անհրաժեշտությունը՝ ժամանակակից մարտահրավերների լույսի ներքո։ Բանաձեւում ասվում է, որ ԱլԳ վեց երկրների քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմները Եվրամիության քաղաքացիական հասարակության հետ մեկտեղ պետք է լիարժեք մասնակցություն ունենան ԱլԳ հետագա զարգացման նոր ռազմավարության մշակման գործում։ Ընդսմին, համաժողովի մանակիցները կոչ են արել Եվրոպական հանձնաժողովին, Եվրամիության արտաքին գործերի ծառայությանը, ինչպես նաեւ գործընկեր երկրներում Եվրամիության պատվիրակություններին՝ անհապաղ լայնածավալ խորհրդակցություններ անցկացնել ՔՀՖ ազգային պլատֆորմների հետ՝ ԱլԳ հետագա զարգաման վերաբերյալ։ Բացի այդ, ընդգծվել է Արեւելյան գործընկերության բազմակողմանի կառուցվածքի հետագա ամրապնդման, ինչպես նաեւ Բելառուսի, Ադրբեջանի եւ Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունների մարգինալացման կանխման կարեւորությունը։

Մանրամասներ

Բանաձեւի ամբողջական տեքստը

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.