Թողարկում 177

european-commission-flagՆոր հրատարակությունը հերքում է Ուրկրաինական ճգնաժամի, Արեւելյան գործըներության եւ ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ շրջանառվող առասպելները

16.06.2014

Ի՞նչ է Եվրամիությունն առաջարկում Ուկրաինային՝ որպես իրական աջակցություն, բացի մտադրություններից եւ խոստումներից: Կարո՞ղ է արդյոք Ասոցացման համաձայնագրի ստորագրումն ուղղակիորեն հանգեցնել տնտեսական դժվարությունների: Արդյո՞ք սա ԵՄ անդամակցության ճանապարհին Ուկրաինայի առաջին քայլն է:

2013-08-061375796385slim model36

Այս եւ հաճախակի տրվող շատ այլ հարցերի պատասխանները դուք կարող եք գտնել Ուկրաինայի ճգնաժամի արմատների, երկրում իրավիճակի բարելավման եւ Եվրամիության հետ ինտեգրման մասին Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված տեղեկատվական էջում:

«Ուկրաինայի, Արեւելյան գործընկերության եւ ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ հաճախակի տրվող հարցեր» հրատարակությունն առաջարկում է հասարակական լայն արձագանք ունեցող եւ տնտեսության ճյուղերի վրա ազդող թեմաների խորը լուսաբանում:

Տեղեկատվական թերթիկը ներառում է նաեւ ինֆոգրաֆիկա, որը պատկերում է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տնտեսական աճը ԵՄ ինտեգրման արդյունքում:  (ԵՀԳԳտեղեկատվական կենտրոն)

 

 

european-commission-flagԻնֆոգրաֆիկա. ո՞ր ոլորտում է քաղաքացիական հասարակությունն ակտիվ ձեր երկրում

16.06.2014

Civil SocietyՈ՞ր ոլորտում է քաղաքացիական հասարակությունն ակտիվ ձեր երկրում: Որքանո՞վ եք վստահում քաղաքացիական հասարակությանը՝ ձեր շահերը ներկայացնելու համար: Մենք կազմել ենք նոր ինֆոգրաֆիկա, որը տալիս է այդ հարցերի պատասխանները Հարավային եւ Արեւելյան հարեւանության տարածաշրջանների համար: Ինֆոգրաֆիկան կազմվել է մի շարք հարցումների արդյունքների հիման վրա, որոնք անցկացվել են ԵՄ հարեւանության բարոմետր նախագծի շրջանակներում:

Հարցումներն իրականացվել են 2013 դեկտեմբեր –2014 հունվար ամիսներին եւ ընդգրկում են հարավում՝ Ալժիր, Եգիպտոս, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Լիբիա, Մարոկկո, Պաղեստին եւ Թունիս, արեւելքում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ռուսաստան եւ Ուկրաինա երկրները: Յուրաքանչյուր երկրում անցակցվել է շուրջ 1000 հարցազրույց:

Ինֆոգրաֆիկան ավելի որակյալ պատկերով հասանելի է այստեղ։

ԵՄ հարեւանության բարոմետրը (հարցումներ եւ մեդիա մոնիտորինգ) մաս է կազմում Եվրամիության կողմից ֆինանսավորվող Տարածաշրջանային հաղորդակցության ծրագրին եւ միտված է ԵՄ Հարեւանության քաղաքականության, ինչպես նաեւ համագործակցության ծրագրերի ու գործողությունների վերաբերյալ տեղեկացվածությունն ու ընկալումները գնահատելուն (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն):

Մամուլի հաղորդագրություն

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.