Թողարկում 176

ENPI Info logo_nԻնչպես լուսաբանել ԵՄ-ն. Ձեռնարկ լրագրողների համար

05.06.2014

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Մեդիա հարեւանություն» ծրագրի շրջանակներում լույս է տեսել առցանց ձեռնարկ, որի նպատակն է օգնել լրագրողներին՝ անսխալ եւ անաչառ կերպով գրել Եվրոպական միության մասին։

banner-image-newsՁեռնարկը, որը ներառում է հատուկ պատրաստված տեղեկատվական նյութեր Եվրամիության եւ նրա ինստիտուտների մասին, Եվրոպական հարեւանության երկրների լրագրողներին կարող է օգնել ԵՄ գործունեությունը եւ իրենց երկրների հետ հարաբերությունները լուսաբանելու գործում։ Լրագրողներն այստեղ կգտնեն իրենց անհրաժեշտ ամեն ինչ՝ կոնտակտներ, հղումներ եւ այլ տեղեկատվություն։

Բացի այդ, Ձեռնարկում ներառված են «Մեդիա հարեւանություն» ծրագրի ղեկավարներից մի քանիսի հոդվածները, որոնցում նրանք պատմում են ծրագրի շրջանակներում իրենց աշխատանքային փորձի մասին։

Այժմ Ձեռնարկը հասանելի է անգլերեն լեզվով, շուտով այն լույս կտեսնի նաեւ արաբերեն, ֆրանսերեն եւ ռուսերեն։

Ձեռնարկը կարելի է ներբեռնել Մեդիա հարեւանության կայքէջից՝ www.medianeighbourhood.eu/journalism-handbook/

«Մեդիա հարեւանություն»։ Սա հեռարձակվող, տպագիր եւ առցանց ԶԼՄ-ների լրագրողների, խմբագիրների եւ մենեջերների համար նախատեսված եռամյա ուսումնական ծրագիր է։ Այն ֆինանսավորում է Եվրամիությունը, իսկ իրականացվում է «Բ-Բի-Սի Մեդիա Էքշն»-ի (BBC Media Action) ղեկավարությամբ գործող կոնսորցիումի կողմից։ ՍԱ ԵՄ Տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող երեք նախագծերից մեկն է։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Ինչպես լուսաբանել ԵՄ-ն. Ձեռնարկ լրագրողների համար

 

 european-commission-flagՎրաստան. կոոպերատիվները՝ գյուղատնտեսության զարգացման հին ու նոր միջոց

album-gallery1437-23_ENPARDGEORGIA270313028Չնայած Վրաստանի բնակչության գրեթե կեսն իր եկամուտների հիմնական մասը ստանում է գյուղատնտեսությունից, ընդհանուր առմամբ երկրի համախառն արտադրանքի մեջ այն 10%-ից էլ պակաս մասնաբաժին ունի։ Դա հիմնականում բացատրվում է արտադրության ցածր արդյունավետությամբ, ինչը պայմանավորված է մասնավոր սեփականություն հանդիսացող հողերի փոքր ծավալով եւ գյուղական տնտեսությունը վարելու ժամանակակից մեթոդների սահմանափակ կիրառությամբ։

Եվրամիության աջակցությամբ Վրաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել գյուղատնտեսության ոլորտի ամենահրատապ խնդիրների լուծմանը։ Նպատակ է դրվել հիմնադրել 160 կոոպերատիվներ, որոնք կդառնան փոքր ֆերմերային տնտեսությունների՝ բիզնես ուղղվածություն ունեցող կամավոր միավորումներ։ Ակնկալվում է, որ դրանք կմեծացնեն արտադրության ծավալները, կբարելավեն շուկայական կապերը եւ կբարձրացնեն աշխատանքի արդյունավետությունը՝ դրանով իսկ նպաստելով տնտեսական աճին։

Ստորեւ բերված հղումներով դուք կարող եք գտնել լրագրողների եւ լուսանկարիչների կողմից ԵՄ Տարածաշրջանային ծրագրերով ֆինանսավորվող   նախագծերի մասին պատմող ռեպորտաժների շարք, որը պատրաստվել է ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոնի կողմից եւ հասանել է անգլերեն, ռուսերեն եւ վրացերեն լեզուներով։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Պատկերասրահ

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.