Թողարկում 175

41

ԱլԳ ՔՀՖ Բելառուսի ազգային պլատֆորմի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Եվրասիական տնտեսական միությանը Բելառուսի Հանրապետության միանալու համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

02.06.2014

Մենք՝ Բելառուսի ազգային պլատֆորմում միավորված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներս, մեր անհամաձայնությունն ենք հայտնում Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից մեր երկրի անունից Եվրասիական տնտեսական միության ստեղծման համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։

Եվրասիական տնտեսական միության ստեղծման համաձայնագիրն էականորեն վնասում է Բելառուսի Հանրապետության ազգային շահերին եւ մեր երկրին զրկում է աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական ընտրություն կատարելու հեռանկարից, այդ թվում նաեւ Եվրոպական միության հետ առավել սերտ եւ հեռանկարային համագործակցության եւ Արեւելյան գործընկերության ներուժի օգտագործման հնարավորությունից։

Եվրասիական տնտեսական միությունն իրենից ներկացնում է հետնապահների դաշինք եւ չի կարող հակակշիռ լինել Եվրոպական միությանը՝ ո՛չ իր տնտեսական պարամետրերով, ո՛չ ինստիտուցիոնալ եւ քաղաքական բնութագրերով։ Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը կրում է հռչակագրային բնույթ եւ չի կարող ապահովել Բելառուսի Հանրապետության երկարաժամկետ շահերի բավարարումը։ Ներկա իրավիճակում Ռուսաստանի Դաշնության հետ ինտեգրացիոն նախագծերում ընդգրկվելը, երբ այդ երկիրն Ուկրաինայի հետ փաստացի պատերազմի մեջ է, նույնպես վնասում է Բելառուսի վարկին եւ շահերին՝ իր հարավային հարեւանի հետ փոխհարաբերությունների առումով։

Մեր երկրի՝ այդօրինակ եւ այդ մասշտաբներն ունեցող ինտեգրացիոն նախաձեռնություններին մասնակցելու վերաբերյալ որոշումները պետք է կատարվեն բացառապես Բելառուսի ժողովրդի համընդհանուր կամարտահայտման արդյունքների հիման վրա։ Եվրասիական տնտեսական միության համաձայնագրի ներքո իր ստորագրությունը դնելով՝ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի քաղաքացիներին փաստորեն զրկել է Բելառուսի զարգացման աշխարհաքաղաքական ուղղությունն ընտրելու իրավունքից։

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Բելառուսի ազգային պլատֆորմի կազմակերպություններ (ավելի քան 60 կազմակերպություն)

(ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի կայքէջ)

european-commission-flagԻնֆոգրագիկա. Եվրամիության հանդեպ վստահության մակարդակը ԵՄ հարեւանության գործընկեր երկրներում

Trust in Eu_02 (1)-page-001111Որքանո՞վ է փոփոխվել Եվրամիության հանդեպ վստահության մակարդակը ԵՄ հարավային եւ արեւելյան հարեւանության տարածաշրջաններում 2012 թվականից ի վեր։ Եվրոպական հարեւանության բարոմետր ծրագրի կողմից պատրաստված ինֆոգրաֆիկան այդ հարցին ակնառու պատասխան է տալիս։

Հարցումներն անցկացվել են 2013թ. դեկտեմբերից 2014 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում՝ Ալժիրում, Եգիպտոսում, Իսրայելում, Հորդանանում, Լիբանանում, Լիբիայում, Մարոկկոյում, Պաղեստինում եւ Թունիսի հարավում, ինչպես նաեւ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Մոլդովայում, Ռուսաստանի եւ Ուկրաինայի Արեւելքում: Հետազոտությունները հիմնված են յուրաքանչյուր երկրից շուրջ 1000-ական բնակիչների շրջանում անցկացված հարցազրույցների արդյունքների վրա։

Ինֆոգրաֆիկան ավելի որակյալ պատկերով հասանելի է այստեղ։

ԵՄ Հարեւանության Բարոմետրը (կարծիքի հարցում եւ մեդիա մոնիտորինգ) Եվրամիության կողմից ֆինանսավորվող Տարածաշրջանային համագործակցության ծրագրի մի մասն է կազմում։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

european-commission-flagԵՄ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ էներգետիկ անվտանգության շուրջ ընթացող բանակցություններում առաջընթաց է արձանագրվել

02.06.2014

oettinger_webԵՄ էներգետիկայի հարցերի հանձնաժողովի անդամ Էթինգերը, Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Նովակը եւ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Պրոդանը մայիսի 31-ին Բեռլինում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվել են հունիսի 2-ին կրկին հանդիպել այս անգամ արդեն Բրյուսելում՝ քննարկելու համար էներգետիկ անվտանգությանն առնչվող խնդիրներ, որոնք վերաբերում են ռուսական Գազպրոմի եւ Ուկրաինայի ազգային նավթագազային «Նեւթոգազ» ընկերության միջեւ գներին եւ վճարման սխեմաներին առնչվող որոշումների կայացմանը։

Եռակողմ բանակցություններում առաջընթացը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ «Նեւթոգազը» իր հաշվից 786 միլիոն ամերիկյան դոլար է փոխանցել թղթակցային բանկ,– ասված է հունիսի 1-ին տարածված հայտարարության մեջ։ «Սակայն, փոխանցման անռանձնահատկություններով պայմանավորված, գումարը դեռեւս չի նստել Գազպրոմի հաշվին»,- ասված է հայտարարության մեջ։

786 միլիոն ԱՄՆ դոլարը նախատեսված է փետրվար եւ մարտ ամիսներին մատակարարված գազի դիմաց վճարելու համար եւ երկուշաբթի օրը՝ հունիսի 2-ին, «Գազպրոմն» այս գումարը ստացած կլինի։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.