Թողարկում 173

CSD-joint-logoԽորհրդատվություն Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ԵՄ ճանապարհային քարտեզի շուրջ

www.europeanintegration.am

IMG_2282-300x225Հայաստանում ԵՄ պատվիրակության նախաձեռնությամբ մայիսի 16-ին Երեւանում տեղի ունեցավ հայաստանյան քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ԵՄ ճանապարհային քարտեզի շուրջ խորհրդատվություն, որի նպատակն էր հեշտացնել ՔՀԿ-ների ներդրումը քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ԵՄ ճանապարհային քարտեզի մշակման գործընթացում: Միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի աջակցությամբ եւ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հետ համագործակցությամբ:

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից եւ Երեւանից ընդհանուր առմամբ 60 ՀԿ-ների ներկայացուցիչներ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության hամագործակցության բաժնի ղեկավար Հաո-Բին Աջեմիանը, «Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի թիմի ղեկավար Շտեֆան Մալերիուսը, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի պատասխանատու քարտուղար Հայկուհի Կաթրջյանը եւ միջոցառման մոդերատոր, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

IMG_2306-300x225Մոտ 7 ժամ տեւած խորհրդատվության առաջին հատվածում տեղի ունեցան քննարկումներ Հայաստանի ՀԿ դաշտում առկա վիճակի, այն կարգավորող նորմատիվային շրջանակների, կառավարության հետ համագործակցության եւ այս ամենում Եվրամիության ունեցած ներդրման վերաբերյալ: Այնուհետեւ մասնակիցները բաժանվեցին հետեւյալ 5 թեմատիկ աշխատանքային խմբերի. ա/ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, լավ կառավարում, բ/տնտեսական ինտեգրում եւ ԵՄ օրենսդրության հետ համապատասխանեցում, գ/շրջակա միջավայր, կլիմայի փոփոխություն եւ էներգետիկ անվտանգություն, դ/մարդկանց միջեւ կապեր, ե/սոցիալական երկխոսություն եւ սոցիալական քաղաքականություն: Յուրաքանչյուր խումբ թեմատիկ քննարկումներից հետո հանդես եկավ զեկույցով՝ ներկայացնելով ԵՄ ճանապարհային քարտեզի գերակայությունների շուրջ առաջարկություններ, որոնք միասնական փաստաթղթի տեսքով ներկայացվելու են Հայաստանում ԵՄ պատվիրակությանը:

ՔՀԿ-երի հետ համագործակցության ԵՄ ճանապարհային քարտեզներ

ԵՄ-ն եւ անդամ պետությունները պետք է ձեւավորեն գործընկեր երկրների ՔՀԿ-ների հետ համագործակցելու ճանապարհային քարտեզներ՝ ԵՄ գործողությունների ազդեցությունը, կանխատեսելիությունը եւ արդյունավետությունը բարելավելու համար՝ ապահովելով հետեւողականություն եւ համատեղ գործունեություն ԵՄ արտաքին հարաբերությունների տարբեր ոլորտներում: Այս քարտեզները նաեւ նախատեսված են համակարգում իրականացնել եւ կիսել լավագույն փորձը անդամ պետությունների եւ այլ միջազգային դերակատարների հետ, այդ թվում՝ հեշտացնելու եւ համաձայնեցնելու ֆինանսավորման պահանջները:

Ճանապարհային քարտեզները պետք է հիմնվեն ՔՀԿ ոլորտի հստակ ըմբռնման եւ ավելի լայն սոցիալ-տնտեսական համատեքստի վրա, որի շրջանակներում նրանք գործում են: Սա երկրի մակարդակում ԵՄ ռազմավարական ավելի մեծ ներգրավման նախապայման է, մասնավորապես, եթե պետք է առանձնացվեն համապատասխան շահագրգիռ կողմերը՝ ստեղծելու կամ հեշտացնելու համար արդյունավետ ու իմաստալից երկխոսության սխեմաներ: Ճանապարհային քարտեզները պետք է սահմանեն ՔՀԿ-երի հետ ԵՄ համագործակցության երկարաժամկետ նպատակներ եւ ընդգրկեն երկխոսություն, ինչպես նաեւ օպերատիվ աջակցություն՝ համապատասխան աշխատանքային ձեւեր սահմանելով: Այս գործողությունը պետք է կապակցվի ԵՄ արտաքին աջակցության ծրագրմանը, այն է՝ երկկողմ, տարածաշրջանային եւ թեմատիկ համագործակցությանը: ԵՄ-ի կողմից առանձին երկրների համար այժմ մշակվող մարդու իրավունքների ռազմավարությունները կարեւոր հղում կհանդիսանան: Ճանապարհային քարտեզները պետք է մշակվեն՝ հաշվի առնելով քաղաքացիական հասարակության տեսակետները, պետք է մշտապես թարմացվեն եւ, երբ անհրաժեշտ է, հանրության համար դառնան հասանելի եւ կիսվեն պետական իշխանութունների հետ:

«Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԵՄ կողմից, իրականացվում է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գլխավորությամբ ԱլԳ անդամ երկրների հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից:

Ծրագրի իրականացման գործընկերը Հայաստանում «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունն է:

 

indexՎԶԵԲ։ Ուկրաինայի ճգնաժամը բացասաբար է ազդում Արեւելյան գործընկերության երկրների առաջընթացի վրա

 

1997_EBRD3Արեւելյան Եվրոպայում եւ Կովկասում 2014թվականի առաջին ամիսներին զգալիորեն վատացել են զարգացման հեռանկարները, ասվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (անգլերեն՝ European Bank for Reconstruction and Development (EBRD))՝ ՎԶԵԲ-ի տնտեսական վերջին հաշվետվության մեջ։

– 2014թ. Ուկրաինայում տիրող ճգնաժամը, Ռուսաստանում տնտեսական զարգացման տեմպերի էական թուլացումը եւ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ռիսկերի սրընթաց աճը, ինչպես նաեւ միջսահմանային տնտեսական եւ ֆինանսական գործոնների հնարավոր բացասական ազդեցությունը հետագայում եւս կշարունակեն տնտեսական ակտիվության արգելք հանդիսանալ,-ասված է հաշվետվության մեջ։

Հայաստանում 2013թ. չորրորդ եռամսյակում աճը վերականգնվել է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը եւ ֆինանսական ծառայությունները, իսկ շինարարական սեկտորը կայունացման նշաններ է արձանագրել։ Չնայած դրան, 2013-ին զարգացման տարեկան տեմպը 3.5%-ով նվազել է։ Երկրում տիրող քաղաքական անորոշությունը կարող է բացասաբար անդրադառնալ մասնավոր ներդրողների վստահության վրա, իսկ դրամական փոխանցումների ծավալի մեծացման տեմպերը՝ կապված Ռուսաստանում ներդրումային ծախսերի մակարդակի անկման հետ, կշարունակեն թուլանալ։ ՎԶԵԲ-ն փոքր-ինչ իջեցրել է 2014թ.-ի համար արված կանխատեսումը՝ այն հասցնելով 3%-ի։ Սակայն 2015-ին սպասվում է աճի արագացում։

Տնտեսական զարգացման տեմպերն Ադրբեջանում 2013թ.-ին դիտված 5.8% աճի համեմատ 2014-ի սկզբին զգալիորեն դանդաղել են։ Նախնական գնահատականները ցույց են տալիս, որ 2014թ. առաջին եռամսյակում, նավթի արդյունահանման ծավալների կրճատման պարագայում, ՀՆԱ-ն տարեկան հաշվարկով 2.5%-ով է աճել։ Նավթի հետ առնչություն չունեցող ոլորտները շարունակում են արագ տեմպերով զարգանալ։ 2014թ. սկզբին վարկավորման աճը մնացել է դինամիկ եւ դանդաղեցման նշաններ գործնականում չի դրսեւորել։ Եթե ենթադրենք, որ նավթի արդյունահանման նվացեցումը կարճաժամկետ դրսեւորում կունենա, եւ նավթի հետ չկապված ոլորտները կշարունակեն էլ ավելի զարգանալ, ապա, ՎԶԵԲ-ի հունվարյան կանխատեսումների համաձայն, 2014-ին զարգացման տեմպերը 3.5%-ով կմեծանան։

2013-ին Բելառուսում արձանագրված աննշան աճից հետո, նախնական գնահատականներով, 2014-ի հունվար- մարտ ամիսներին տարեկան հաշվարկով աճը կկազմի 0.5%։ Ֆինանսական ճգնաժամի կոշտ կարգավորումից խուսափելու համար Բելառուսի տնտեսությունն արտաքին ֆինանսավորման անհապաղ կարիք ունի։ Արտաքին օժանդակության ժամկետների, աղբյուրների եւ ծավալների հստակեցման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ 2015-ի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին հնարավոր նվաճողական տնտեսական քաղաքականությունը վիճակն անկանխատեսելի են դարձնում։ Այսպիսով, ՎԶԵԲ-ն 2014թ.-ին ՀՆԱ-ի աճի վերագնահատում է արել՝ կանխատեսելով զրոյական աճ՝ նվազման ոչ մեծ ռիսկերով։

2010-2012թթ. ընթացքում արձանագրված սրընթաց աճից հետո, 2013-ին Վրաստանում աճը նվազել է մինչեւ 3.2%։ Հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո քաղաքական լարվածությունը թուլացել է, եւ սպառողական ու գործարար միջավայրերում վստահության ինդեքսը շարունակում է մեծանալ։ Ակնկալվում է, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի վավերացումը հնարավորություն կընձեռի հետագայում էլ ավելի մեծացնել արտահանման ծավալը։ Սակայն Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերություններում առկա ճգնաժամը բացասաբար է անդրադարձել տարածաշրջանում արտահանման պահանջարկի վրա՝ ներդրողներին ստիպելով ավելի զգուշավոր լինել եւ, թերեւս, կարող է հանգեցնել տուրիզմից ստացվող շահույթի նվազմանը։ Ընդսմին, Վրաստանի վերաբերյալ ՎԶԵԲ-ի կանխատեսումները 2014 եւ 2015 թվականների համար փոքր-ինչ իջեցվել են մինչեւ 4.0%, պայմանով, եթե Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ճգնաժամն էլ ավելի չխորանա։

2013-ին Մոլդովայում արձանագրվել է ռեկորդային ՝ 8.9% աճ՝ պայմանավորված գյուղատնտեսության վերականգնմամբ, արդյունաբերության եւ առեւտրի զարգացմամբ։ Ուկրաինական ճգնաժամի եւ Ռուսաստանում ներդրումների ծավալների նվազման ֆոնին 2014թ.-ին մասնավոր դրամական փոխանցումների մակարդակը կարող է իջնել։ ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի սահմանումը կարող է նպաստել աշխատանքային ռեսուրսների շարժունակությանը եւ դրամական փոխանցումների ծավալի մեծացմանը, սակայն մոլդովական ապրանքների արտահանման պահանջարկը կարող է էլ ավելի թուլանալ։ 2014-ի նախագահական ընտրությունները եւ ֆինանսական սեկտորի պրոբլեմները անորոշության տարրեր են ստեղծում։ ՎԶԵԲ-ն կանխատեսում է աճի դանդաղեցում տարեկան մինչեւ 2%՝ այս տարի եւ մինչեւ 4% արագացում՝ 2015-ին։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

ՎԶԵԲ եւ Արեւելյան գործընկերություն

 

2011_eeas_featureԲելառուս. ԵՄ-ն անհանգստացած է քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալությունների հարցով՝ հոկեյի աշխարհի առաջնության նախաշեմին

19.05.2014

BelorusԵվրամիությունը մտահոգություն է հայտնել Բելառուսում հոկեյի աշխարհի առաջնության նախաշեմին քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր կազմակերպությունների մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետապնդման եւ անհիմն ձերբակալությունների կապակցությամբ։ «Մենք դատապարտում ենք Բելառուսի իշխանությունների կողմից որպես ճնշման գործիք վարչական կալանքի կիրառումը եւ երիտասարդների շրջանում անվստահության սերմանումը»,– ասված է ԵՄ արտաքին գործերի ծառայության (EEAS) տարածած հայտարարության մեջ։

ԵՄ-ն բելառուսական իշխանություններին կոչ է արել «անհապաղ դադարեցնել այդ գործողությունները, ազատ արձակել անհիմն կերպով կալանավորված բոլոր անձանց եւ նրանց վրայից հանել ներկայացված մեղադրանքները»։ Բացի այդ, ԵՄ-ն կոչ է արել անվերապահորեն եւ անհապաղ ազատ արձակել եւ ռեաբիլիտացիայի ենթարկել բոլոր քաղբանտարկյալներին։

«Եվրամիության պատրաստակամությունը՝ Բելառուսի հետ հարաբերությունների հետագա զարգացման հարցում, առաջվա պես կախված է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ Բելառուսի կոնկրետ քայլերից»,- ասված է հայտարարության մեջ։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Հայտարարությունը

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.