Թողարկում 172

csf-logoԱլԳ ՔՀՖ Բելառուսի ազգային պլատֆորմի հայտարարությունը՝ Օդեսայում եւ Արեւելյան Ուկրաինայում մարդկային զոհերի կապակցությամբ

06.05.2014

Մենք՝ Բելառուսի քաղաքացիական հասարակության, հասարակական միավորումների, նախաձեռնությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներս, մեր ցավակցությունն ենք հայտնում Ուկրաինայի ժողովրդին՝ մայիսի 2-ի ողբերգական դեպքերի կապակցությամբ, որոնք պատճառով մեծ թվով մարդիկ են տուժել, կան զոհեր, ինչպես նաեւ Արեւելյան Ուկրաինայում անջատողականների կողմից հրահրված ռազմական գործողությունների կապակցությամբ։

Այդ իրադարձությունների ողբերգականությունը միայն այն չէ, որ Ուկրաինայի քաղաքացիները զոհվել են՝ պաշտպանելով իրենց բնական, անքակտելի իրավունքները, հայրենիքի ամբողջականությունը, այլ նաեւ այն, որ այդ ողբերգության զոհեր են դարձել ռուսաստանյան պրոպագանդայից խաբված, մոլորված մարդիկ, ովքեր պատերազմի են ելել իրենց եղբայրների դեմ՝ հանուն կասկածելի արժեքների։

Օդեսայում տեղի ունեցած բախումներից եւ այլ պատահարներից, որոնց արդյունքում մարդիկ են զոհվել, կան տուժածներ, հնարավոր էր խուսափել։ Օդեսայի դեպքերը ցույց տվեցին, որ իրավիճակը հասել է ծայրահեղ վտանհավոր սահմանագծի, երբ շարքային քաղաքացիները միավորվում են պաշտպանելու իրենց արժեքներն ու ուրիշների կյանքը՝ իրենց ունեցած բոլոր միջոցներով ելնելով ընդդեմ անջատողականության եւ ահաբեկչության։

Անջատեղականությունն Ուկրաինայում ի հայտ է եկել նախկինում խաղաղ, բազմազգ տարածաշրջաններում։ Այդ երեւույթը տվյալ պարագայում իրենից ներկայացնում է տարածքների անջատման փորձ՝ հօգուտ հարեւան պեության։ Ուկրաինայի արեւելյան շրջաններում այսպես կոչված ապստամբները, օգտագործելով հարեւան պետության սիմվոլները, գործում են հենց այն սցենարով, որը Ռուսաստանին թույլ տվեց որոշ ժամանակ առաջ իրեն միավորել Ղրիմը։ Վերջին շաբաթների ընթացքում անջատողականները գրավել են շենքեր, վերահսկել տարածքներ եւ կարեւորագույն օբյեկտներ, պատանդներ են վերցրել, նրանց պահել գերության մեջ, խոշտանգել եւ սպանել։

Ստեղծված իրավիճակն Ուկրաինայի իշխանություններին պարտավորեցնում է իրենցից կախված ամեն ինչ անել իր երկրի քաղաքացիների կյանքը պաշտպանելու համար, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում մաքսիմալ աջակցություն ցուցաբերել անվտանգության նպատակով նրանց ինքնակազմակերպման գործին։

Ուկրաիան պետք է լինի անկախ, ժողովրդավարական եւ ամբողջական պետություն։ Ստեղծված իրավիճակում, երբ Ուկրաինայի քաղաքացիները հնարավորություն ունեն ինքնուրույն վճռել իրենց երկրի ճակատագիրը, մենք կոչ ենք անում նրանց՝ համախմբվել խաղաղ քաղաքական երկխոսության շուրջ՝ ինչի համար բոլոր հնարավորությունները կան։ Մենք կոչ ենք անում հրաժարվել դրսից ներմուծված թշնամության բառապաշարից եւ հաշտության ճանապարհ գտնել։

Հայտարարության ամբողջական տեքստը։

 

logo«Արեւելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատություն-2013» գրքի շնորհանդեսը Երեւանում

 

IMG_5277

Մայիսի 8-ին Երեւանի Մամուլի ակումբը կազմակերպել էր «Արեւելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատություն-2013» (Freedom of Media in Eastern Partership Countries) գրքի շնորհանդեսը:

IMG_5244

Հրատարակությունը (անգլերեն եւ ռուսերեն լեզուներով) հիմնված է «ԱլԳ երկրներում մամուլի ազատության մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում 2013թ.-ին կատարված հետազոտության վրա, որն իրականացվել է Երեւանի մամուլի ակումբի, «Ինտերնյուս» Ուկրաինայի եւ գործընկեր այլ ՀԿ-ների համատեղ ջանքերով, Եվրամիութան աջակցությամբ:

Գիրքը պարունակում է վերլուծական նյութեր ԱլԳ վեց երկրներից (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա) յուրաքանչյուրում մամուլի եւ խոսքի ազատության ներկայիս վիճակի վերաբերյալ (օրենսդրական դաշտ, պրակտիկա, հեռարձակման իրավունքներ, ինտերնետային եւ առցանց մեդիա): Հետազոտություններն իրականացվել են ընդհանուր մեթոդաբանության եւ փորձագիտական վերլուծության միջոցով։

Գրքում զետեղված գունավոր ինֆոգրամները ցույց են տալիս Մամուլի ազատության ինդեքսի փոփոխությունները վեց երկրներից յուրաքանչյուրում, 2013 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսների ընթացքում:

Մայիսի 8-ի շնորհանդեսը մեկնարկեց Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրք Լորենցի շնորհավորական խոսքով: Հետազոտության արդյունքները ներկայացրեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.