Թողարկում 166

Հայաստանի տնտեսության կարեւոր ոլորտների հզորացում ԵՄ ծրագրի օգնությամբ

27.03.2014

БезымянныйՀայաստանի կառավարության եւ մասնավոր սեկտորի ներկայացուցիչները Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) մրցունակութան նախագծի՝ Հայաստանի տնտեսության կարեւոր ոլորտների հզորացման ծրագրի շրջանակներում մարտի 26-ին Երեւանում հանդիպել են միջազգային փորձագետների հետ։ Ծրագիրն իրականացվում է Եվրամիության Արեւելյան գործընկերության ՓՄՁ (Փոքր եւ միջին բիզնեսի) աջակցության պանելի ֆինանսական աջակցությամբ։

2014 թվականի ընթացքում աշխատանքային երկու խումբ ագրոբիզնեսի հայկական ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման խթանման եւ ի հաշիվ միջազգային ֆիրմաների համար ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման՝ շինանյութի ՓՄՁ-ների զարգացման վերաբերյալ առաջարկություններ կմշակեն։

Ագրոբիզնեսում հավելյալ արժեքի գոյացման շղթայում արդեն իսկ հայտնաբերված հիմնախնդիրներից են գյուղատնտեսական արտադրանքի հատվածայնությունը, գյուղմթերք արտադրողների եւ սննդի արդյունաբերության միջեւ թույլ կապերը, ինչպես նաեւ միջազգային շուկայի դժվարամատչելիությունը։ Իսկ շինանյութերի արդադրության պոտենցիալ ներդրողների համար խնդիր են տեղական շինարարական ոլորտի սեզոնային բնույթը, տրանսպորտային բարձր ծախսերը եւ մատչելի բնական ռեսուրսներների համեմատ՝ դրանց անհամապատասխանությունը։

Հայկական բարձր ներկայացուցչական պատվիրակությունը ոլորտային կոնկրետ առաջարկությունները կներկայացնի մրցունակության հարցերով Փարիզում 2014թ. նոյեմբերի 24-ին կայանալիք OECD Եվրասիական մեկշաբաթյա կլոր սեղանի նիստերից մեկում։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ
Մամուլի հաղորդագրություն

 

european-commission-flagՉնայած Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելուն՝ ԵՄ-ն ձգտում է Հայաստանի հետ համագործակցության

27.03.2014

1340355657_1-conference«Անցյալ տարի Եվրամիության եւ Հայաստանի կառավարության միջեւ ընթանում էր ակտիվ քաղաքական երկխոսություն»,- ասված է Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) իրականացման վերաբերյալ Եվրահանձնաժողովի մարտի 27-ին հրապարակված հաշվետվության մեջ։ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծումը, ավարտվեցին 2013թ. հուլիսին, սակայն Համաձայնագիրն այդպես էլ չվավերացվեց, քանի որ Հայաստանը որոշեց մտնել Մաքսային միություն՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախտանի հետ։ «Այդուհանդերձ, Հայաստանը եւ Եվրամիությունը հավատարիմ մնացին համագործակցության շարունակման գաղափարին, ինչի մասին հայտարարեցին Արեւելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ»,-ասված է հաշվետվության մեջ։

ԵՀՔ նախագծի ընթացքի վերաբերյալ Եվրահանձնաժողովի 2014թ. հրապարակված հաշվետվության մեջ ներկայացված է 2013 թվականին բարեփոխումների գծով իրականացված աշխատանքը եւ առանցքային իրադարձությունները, ինչպես նաեւ շարադրված են առաջարկություններ առաջիկա տարվա համար։

Հաշվետվության մեջ տեղեկացվում է, որ Վիզային ռեզիմի դյուրացման եւ ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերը վավերացվել են 2013 թվականին եւ ուժի մեջ են մտել 2014 թվականին։ Հայաստանը շարունակել է լուծել մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին վերաբերող հիմնախնդիրները, սակայն անհրաժեշտ է հետագա աշխատանք տանել մասնավորապես օրենսդրության պահանջների կատարման առումով։ Հաշվետվության մեջ ասվում է նաեւ, որ չնայած ընտրական պրոցեսի արդարության վերաբերյալ մտահոգություններին, 2013թ. փետրվարին կայացած նախագահական ընտրություններն ընդհանուր առմամբ լավ են կազմակերպվել։

Այդուհանդերձ, անգամ շարունակվող բարեփոխումների պարագայում, դատական համակարգի հանդեպ հասարակության վստահության աստիճանը շարունակում է մնալ շատ ցածր, կոռուպցիայի դեմ պայքարի (այդ թվում ոստիկանությունում եւ դատական մարմիններում) արդյունքները նույնպես տպավորիչ չեն։ Տեղեկացվում է ոստիկանությունում կալանավորված անձանց նկատմամբ խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի մասին։

Հաշվետվության մեջ կան ԵՀՔ 2014 թվականի ծրագրերի կայուն իրականացմանը վերաբերող առաջարկություններ, որոնք ներառում են նաեւ քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությանը, ընտրությունների անցկացմանը, իշխանական համակարգի բարեփոխմանը, պետական կառավարմանը, դատական եւ իրավապահ մարմինների ձեւավորմանը։ Փաստաթուղթը պարունակում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին վերաբերող առաջարկություններ։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

ԵՀՔ 2013թ. Հայաստանին վերաբերող հաշվետվության վերաբերյալ տեղեկատվություն

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.