Թողարկում 165

EU-UkrՈւկրաինան եւ Եվրամիությունը ստորագրել են Ասոցացման համաձայնագիրը՝ ի հավաստումն «ուկրաինական ժողովրդի ձգտումների ճանաչման»

 

EU-UKRՄարտի 21-ին Ուկրաինան եւ Եվրամիությունը ստորագրել են Ասոցացման համաձայնագիրը՝ ի հավաստումն «ուկրաինական ժողովրդի ձգտման՝ ապրել այնպիսի երկրում, որտեղ գերիշխում են համամարդկային արժեքները, ժողովրդավարությունը եւ իրավունքի գերակայությունը»,- հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը Համաձայնագրի ստորագրման նախորդ օրը, Բրյուսելում։

«Այս քայլը խորհրդանշում է այն կարեւորությունը, որ երկու կողմերը տալիս են իրենց հարաբերություններին, եւ որոնք մենք ուզում ենք բարձրացնել նոր մակարդակի»,- ասել է Հերման վան Ռոմպոյը։ Նա նշել է, որ անցյալ տարվա նոյեմբերին Ուկրաինայի նախկին իշխանության՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարումը «դարձավ ժողովրդական ապստամբության, քաղաքական եւ մշակութային ընդվզման պատճառ»։ Եվրախորհրդի նախագահն իր հարգանքի տուրքն է մատուցել այդ իրադարձությունների ժամանակ զոհվածներին, այնուհետեւ ընդգծել, որ «Եվրամիությունն իր աջակցությունն է հայտնում զարգացման նոր ուղի ընտրած Ուկրաինային»։

«Այսօր Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչի ստորագրում չէ միայն, սա դեռ սկիզբն է։ Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում կստորագրվեն նաեւ համաձայնագրի մյուս, ոչ պակաս կարեւոր՝ տնտեսական դրույթները, որոնք քաղաքական դրույթների հետ կազմում են միասնական փաստաթուղթ»,- ասել է Եվրախորհրդի նախագահը։ Վերջինս հայտարարել է նաեւ, որ Եվրամիությունը պատրաստ է օգնել Ուկրաինային՝ վերականգնելու մակրոտնտեսական կայունությունը, ինչպես նաեւ պատրաստ է արդեն այժմ որոշ ժամանակով հանել Ուկրաինայից Եվրամիություն արտահանվող ապրանքների մաքսատուրքերը՝ ամբողջական Համաձայնագրով նախատեսված առեւտրային արտոնություններ տրամադրելով Ուկրաինային։

«Այդ ամենն Ուկրաինային կօգնի շարժվել տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների ճանապարհով։ Անշուշտ, առկա այսպիսի ցնցումների եւ լարվածության պարագայում դա դյուրին ճանապարհ չէ։ Սակայն այդ ճանապարհին Ասոցացման համաձայնագիրը կծառայի որպես յուրատեսակ կողմնացույց։ Թո՛ղ որ այն սատարի եւ ամրապնդի առաջնորդների եւ քաղաքացիների վճռականությունը՝ կառուցելու ժողովրդավարական եւ հանդուրժողական Ուկրաինա, որտեղ կպաշտպանվեն իրենց հարեւանների հետ խաղաղ ապրող մարդկանց բոլոր խմբերի եւ փոքրամասնությունների իրավունքները»։ (ԵՀԳԳ Տեղեկատվական կենտրոն)

 

european-commission-flagԱրեւելյան գործընկերության միգրացիայի եւ ապաստանի տրամադրաման հարցերի փորձագիտական խումբը քննարկել է միգրանտների հիմնախնդիրները

20.03.2014

T politicalԱրեւելյան գործընկերության (ԱլԳ) միգրացիայի եւ ապաստանի տրամադրման հարցերի փորձագիտական խումբը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում մարտի 26-27-ին կայանալիք խորհրդաժողովում դիտարկելու է Եվրամիության եւ ԱլԳ երկրներում կալանավորված միգրանտների ժամանակավոր պահման մի շարք դեպքեր։
Օրակարգում ներառված են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կալանավորված միգրանտների տեղաբաշխման միջազգային եւ ազգային իրավական շրջանակները, կալանավորման գործնական ասպեկտները, այդ թվում նաեւ պայմանները, իրավական օժանդակությունը, տեղավորման մոնիտորինգի մեխանիզմները եւ կալանավորմանն այլընտրանք հանդիսացող միջոցների արդյունավետությունը։

Խորհրդաժողովը կազմակերպել են Մոլդովան եւ Շվեդիան՝ Եվրահանձնաժողովի աջակցությամբ։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

Advertisements
This entry was posted in Հայերեն, Uncategorized. Bookmark the permalink.