Թողարկում 164

 

csf-logoԱլԳ ՔՀՖ Ուկրաինայի ազգային պլատֆորմի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Եվրամիության- Ուկրաինա Ասոցացման համաձայնագիրն ամբողջական եւ անբաժանելի միջազգային-իրավական փաստաթուղթ է

14.03.2014

Մենք՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Ուկրաինայի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներս,  նկատի առնելով «Եվրամիություն-Ուկրաինա Ասոցացման համաձայնագիրը (ԱՀ) քաղաքական եւ տնտեսական բաղադրիչների բաժանելու» եւ «ԱՀ քաղաքական մասն» առանձին վավերացնելու մասին առաջարկությունը, ինչը մենք տեխնիկապես անհնարին ենք համարում, ստիպված ենք հանդես գալ հետեւյալ հայտարարությունամբ։

ԱլԳ ՔՀՖ Ուկրաինայի ազգային պլատֆորմը ողջունում է Եվրամիության եւ Ուկրաինայի կառավարության պատրաստակամությունը՝ մոտակա ժամանակում Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մասին։

Մենք Ասոցացման համաձայնագիրը դիտարկում ենք որպես համընդգրկուն, ամբողջական եւ անբաժանելի փաստաթուղթ, որը ոչ միայն ապահովում է Եվրամիության եւ Ուկրաինայի քաղաքական մերձեցումը, այլ նաեւ երաշխավորում է Ուկրաինայի զարգացման համար կենսականորեն անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը։ Մենք ողջունում ենք ԱՀ-ով  սահմանված՝ Ուկրաինային միակողմանիորեն եւ անհապաղ առեւտրային արտոնություններ տրամադրելու մասին Եվրամիության որոշումը։ Մենք աջակցում ենք Ուկրաինայում առկա տնտեսական դժվարությունները հաղթահարելու եւ տնտեսական եւ առեւտրային որոշ դրույթների՝ ուժի մեջ մտնելն առայժմ հետաձգելու վերաբերյալ կողմերի մտադրություններին։ Միեւնույն ժամանակ, մենք կողմնակից ենք մնում այն ձեւաչափին, ըստ որի Համաձայնագիրը հանդիսանում է ամբողջական եւ անբաժանելի միջազգային-իրավական փաստաթուղթ։

Հայտարարության ամբողջական տեքստը

 

 logo-eib-the-EU-bank_enԵՆԲ-ն ստեղծում է Արեւելյան գործընկերության հարցերով կոմիտե եւ դիտարկում Ուկրաինային մինչեւ 3 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ տրամադրելու հարցը

13.03.2014

EIBՄարտի 12-ին տեղի է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Արեւելյան գործընկերության (ԱլԳ) հարցերով կոմիտեի առաջին նիստը։ Կոմիտեին անդամակցում են ԵՆԲ-ի, գործընկեր երկրների, ԵՄ անդամ երկրների, Եվրահանձնաժողովի եւ Արտաքին գործերի եվրոպական ծառայության ներկայացուցիչները։  Նիստում ներկայացվել է գործընկեր երկրներում ԵՆԲ ներդրումային քաղաքականությանը վերաբերող հաշվետվություն, ինչը կարեւոր ավանդ է ունեցել առաջիկա տարիների համար բանկի օրինակելի բիզնես-պլանի կազմման գործում,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Միջոցառման մասնակիցներին տեղեկացվել է, որ մինչեւ 2016 թվականը ԵՆԲ-ն ԵՄ կողմից տրվելիք օժանդակության փաթեթի շրջանակներում Ուկրաինային  կարող է մինչեւ 3մլրդ եվրոյի երկարաժամկետ վարկեր տրամադրել։

Կոմիտեն ստեղծվել է Արեւելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթնաժողովի արդյունքների հիման վրա՝ ԵՆԲ-ին ընձեռելով գործընկեր երկրների հետ առավել սերտ համագործակցության հնարավորություն։

«ԵՆԲ վարկավորման տեսանկյունից  Արեւելյան գործընկերությունն առավել արագ աճող եւ դինամիկ զարգացող տարածաշրջաններից մեկն է, եւ մենք ցանկություն ունենք պահպանել այդ դինամիկան»,- ասել է ԵՆԲ փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը։ ԱլԳ տարածաշրջանում իր գործունեությունն ընդլայնելու մասին 2007 թվականին կայացված որոշումից ի վեր ԵՆԲ-ն Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային ընդհանուր հաշվով 3,2 մլրդ եվրոյի հասնող երկարաժամկետ վարկեր է տրամադրել։

ԵՆԲ-ն 2013թվականին Շրջանակային համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր ընդլայնել է նաեւ Ադրբեջանի հետ իր համագործակցությունը։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն  

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.