Ուկրաինա-Եվրամիություն. ի՞նչ է լինելու հետո
11.03.2014
Այսօր Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկ քաղաքում տեղակայված Եվրամիության ներկայացուցչությունում «Եվրոպաշինությունն Ուկրաինայում» տեղեկատվական արշավի շրջանակներում կազմակերպվելու է Ուկրաինա-ԵՄ հարաբերությունների ընթացիկ իրավիճակին նվիրված սեմինար։
Սեմինարի մասնակից փորձագետներից են Ուկրաինայի տնտեսական զարգացման նախարարության եվրաինտեգրման բաժնի վարիչ Ելենա Մելնիկը, «Եվրոպան առանց պատնեշների» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Մարիանա Կուզյոն, «Ինտերնյուս-Ուկրաինայի» տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Վլադիմիր Երմոլենկոն։
Սեմինարին քննարկվող հարցերն են.
- Ուկրաինա-Եվրամիություն հարաբերությունները Ուկրաինայի ընթացիկ սոցիալ-քաղաքական իրավիճակի համատեքստում,
- Եվրամիության հետ վիզային ռեժիմի վերացում. հնարավորություններ եւ խոչընդոտներ,
- Ուկրաինա-ԵՄ տնտեսական եւ առեւտրային խնդիրները։ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի վավերացման պարագայում հնարավոր տնտեսական շահերն ու պրոբլեմները եւ դրանց նշանակությունը ընթացիկ իրավիճակի գնահատման հարցում,
- Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ միֆերի վերլուծություն եւ հերքում,
- Առաջարկություններ Եվրամիությանը վերաբերող տեղեկատվական աշխատանքի վերաբերյալ։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)
Մանրամասներ.
- ԵՄ ներկայացուցչության հրապարակումը – ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ միֆեր եւ կարծրատիպեր. փաստերի վերլուծություն
- ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի ամբողջական տեքստը
ԵՄ առաջնորդները պարտավորվում են աջակցել Ուկրաինային եւ դիտարկում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը
07.03.2014
Եվրամիությունը վճռականորեն դատապարտել է Ռուսաստանի կողմից «Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտման քայլերը» եւ կոչ է արել Ղրիմից անհապաղ դուրս բերել զորքերը։ «Ուկրաինական ճգնաժամի լուծման հիմքում պետք է լինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ անկախության, ինչպես նաեւ միջազգային ստանդարտների անվերապահ հարգումը»,- Եվրամիության երկրների նախագահների եւ կառավարության ղեկավարների ՝ մարտի 6-ին տեղի ունեցած արտահերթ նիստից հետո տարածած իրենց հայտարարության մեջ ընդգծել են ԵՄ առաջնորդները։ Վերջիններս նշում են, որ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Ղրիմի գերագույն խորհրդի որոշումը հակասում է Ուկրաինայի Սահմանադրությանը եւ, հետեւաբար, անօրինական է։
ԵՄ-ն առանձնահատուկ «պատասխանատվություն է կրում մեր մայրցամաքում խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում ապահովելու համար, եւ մենք պատրաստ ենք մեզ վրա վերցնել այդպիսի պատասխանատվություն։ Ագրեսիայի գործողությունները չեն կարող անհետեւանք մնալ»,- հանդիպումից հետո ասել է Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը։
«Անշուշտ, սա Եվրոպա մայրցամաքում վերջին տարիներին ստեղծված ամենալուրջ իրավիճակն է՝ կայունությանը եւ խաղաղությանը սպառնացող վտանգի տեսանկյունից։ Մենք պետք է մեր քաղաքացիներին եւ Ուկրաինայի ժողովրդին ցույց տանք, որ պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել այդ խնդրի լուծման համար»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն։
ԵՄ առաջնորդների կողմից մշակցած եռափուլ մոտեցումը նախատեսում է Ռուսաստանի հետ վիզային հարցերի եւ Նոր համաձայնագրի վերաբերյալ երկկողմ բանակցությունների առկախում, ինչը համաձայնեցվել է G8-ի եվրոպական անդամների եւ ԵՄ ինստիտուտների որոշման հետ՝ առայժմ առկախել նաեւ G8-ի գագաթնաժողովի նախապատրաստությունները։
«Ճգնաժամից դուրս գալու խնդրի լուծումը պետք է գտնվի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պաշտոնական բանակցություններով, այդ թվում նաեւ հնարավոր բազմակողմ մեխանիզմներով»,- ընդգծել են ԵՄ առաջնորդները։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)
Ավելին՝ այստեղ
ԵՄ առաջնորդների արտահերթ հանդիպման արդյունքում տարածված Հայտարարությունը
Հերման վան Ռոմպոյի մեկնաբանությունները
Ժոզե Մանուել Բարոզոյի մեկնաբանությունները
Եվրոպական հարեւանության երկրները Եվրամիության ծրագրերում. հեռանկարներ, նպատակներ, տեղեկատվություն եւ այլն
05.03.2014
Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) երկրների համար 2014-2020թթ. ստեղծված նոր ծրագրերի եւ մասնակցության պայմանների մասին կարող եք իմանալ ԵՄ Արտաքին գործերի ծառայության կայքէջում։
«ԵՀՔ գործընկերների մասնակցությունն այդ ծրագրերին՝ վարչական եւ նորմատիվային բարեփոխումների եւ արդիականացման հնարավորություններ են ապահովում ԵՄ գործընկեր երկրների համար»,- նշված է կայքէջում։
Ընթացիկ ծրագրերը, այդ թվում նաեւ այնպիսի առաջավոր նախաձեռնությունները, ինչպիսիք են «Էրազմուս+» (կրթություն եւ երիտասարդություն) եւ «Հորիզոն 2020» (գիտական հետազոտություններ) ծրագրերը, դիտարկվել են ԵՄ նոր բյուջեի ձեւավորման եւ 2014-2020թթ. նոր ծրագրերի գործարկման համատեքստում։
ԵՄ արտաքին գործերի ծառայությունը եւ Եվրահանձնաժողովի զարգացման եւ համագործակցության գլխավոր տնօրինությունը 2013թ. դեկտեմբերին Բրյուսելում կազմակերպել էին տեղեկատվական խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են ստորեւ նշված ծրագրերից յուրաքանչյուրի նպատակները, հեռանկարները, անհրաժեշտ հղումները եւ այլն։
Ներգաղթյալների ապաստանման հիմնադրամ
Կոպեռնիկոս
Երկրագնդի հետազոտման եվրոպական ծրագիր
Փոքր եւ միջին ձեռնարկատիրական բիզնեսի մրցունակություն
Ստեղծագործ Եվրոպա
Մշակութային եւ աուդիովիզուալ ծրագիր
Մաքսատուն 2020
Մաքսային միության գործունակություն եւ արդիականացում
Էրազմուս+
Բարձրագույն կրթություն եւ երիտասարդություն
Ավելին՝ այստեղ