Թողարկում 161

Էշթոնը Կիեւում կքննարկի քաղաքական ճգնաժամից դուրս գալուն եւ ուկրաինական տնտեսությանն աջակցելուն վերաբերող հարցեր

24.02.2014

Ashton in KyivՈւկրաինայում տիրող քաղաքական ճգնաժամի երկարաժամկետ լուծումն իր մեջ ներառում է սահմանադրական բարեփոխումներ, նոր կառավարության ձեւավորում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար պայմանների ստեղծում,– հայտարարել է  Գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, հավելելով, որ ԵՄ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացները։

Շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ Էշթոնը բոլոր կողմերին կոչ է արել հետեւել օրենքի գերակայության սկզբունքին եւ շարունակել «կառուցողական երկխոսությունը՝ բավարարելու համար ուկրաինայի ժողովրդի օրինական ժողովրդավարական ձգտումները»։ Եվրամիությունը հույս ունի, որ Ուկրաինան «պատասխանատվություն հանդես կբերի՝ պահպանելու համար երկրի միասնականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը»,- հավելել է նա։

Էշթոնը ողջունել է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակումը ավելի քան երկուսուկես տարվա բանտարկությունից՝ այդ իրադարձությունը համարելով երկրում արդարադատությանն առնչվող պրոբլեմների լուծման  կարեւոր քայլ։

Գերագույն հանձնակատարը երկուշաբթի օրը պետք է հանդիպեր հիմնական պատասխանատուների հետ՝ քննարկելու համար քաղաքական ճգնաժամը հնարավորինս արագ հաղթահարելուն եւ տնտեսական իրավիճակը կայունացնելուն վերաբերող հարցեր,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Քեթրին Էշթոնի հայտարարությունը

 

european-commission-flagՈւշադրության կենտրոնում Եվրամիության եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն են. երեք հարց դեսպանին

19.02.2014

Arm-EU«Մասնավոր հատվածի զարգացում, պետական կառավարման եւ արդարադատության համակարգերի բարեփոխում. հենց սրանք են լինելու 2014-2020թթ. Եվրամիության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման առաջնահերթ ոլորտները, քանի որ ակնկալվում է, որ դրանք են խթանելու երկրի տնտեսական առաջընթացը»,- ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ Եվրոպական հարեւանության տեղեկատվական կենտրոնին տված իր հարցազրույցում։

Հարաբերություններն առաջիկա տարիներին կկենտրոնանան մասնավոր հատվածի զարգացման, պետական կառավարման եւ դատական համակարգի բարեփոխման վրա։ Մասնավորապես, ուշադրություն կդարձվի տնտեսության դիվերսիֆիկացիայի եւ մրցունակության, հատկապես գյուղական շրջաններում փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) հզորացման, գործարարությամբ զբաղվող սուբյեկտների իրավունքների պաշտպանության, կառավարության վարչական հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաեւ անկախ եւ արդյունավետ դատական համակարգի կայացման վրա։

Հարցազրույցը Տեղեկատվական կենտրոնի կողմից մշակված նոր՝ «Երեք հարց դեսպանին» շարքի մաս է կազմում։ Ամբողջական տեքստը հասանելի է անգլերեն ռուսերեն եւ հայերեն լեզուներով։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.