Թողարկում 159

CSF_Armenia_logo_ARMԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողով Երեւանում

2014թ. փետրվարի 8-ին «Հրազդան» հյուրանոցում (Երեւան, Ձորափի 72)  տեղի ունեցավ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողով, որի օրակարգում մեկ հարց էր՝ «ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անելիքները ՀԱՊ 2013թ. դեկտեմբերի 21-ի հայտարարության լույսի ներքո»։

Համաժողովին ներկա էին ոչ միայն Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ ՀԿ-ների, այլ նաեւ քաղաքական, քաղաքացիական եւ հասարակական տարբեր ոլորտների  ներկայացուցիչներ։ Քննարկումների առանցքում Մաքսային միություն մտնելու իրողությունների պարագայում Եվրամիության հետ  Հայաստանի հետագա հարաբերությունների հստակեցումն էր եւ դրանում Հայաստանի քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմի անելիքները, ընդհուպ՝ Եվրամիություն-Հայաստան Ասոցացման համաձայնագիրը (ԱՀ) քաղաքական օրակարգ վերադարձնելը։ Մասնակիցները կարեւորեցին Ասոցացման համաձայնագրի տեքստի հրապարակումը կամ դրա վերաբերյալ, այսպես կոչված, «միֆերի» մեկնաբանությունը, հանրային իրազեկման արշավները եւ Հայաստանի ինքնիշխանության պահպանմամբ շահագրգիռ քաղաքական ու քաղաքացիական տարբեր ուժերի կոնսոլիդացմանն ուղղված խորհրդակցությունների անցկացումը։

 

 

european-commission-flagԷշթոն. «Ուկրաինայի տնտեսությանը հարկավոր է աջակցել, սակայն որոշակի նախապայմաններով»

06.02.2014

P024949000102-107156Սահմանադրական բարեփոխումը եւ տնտեսական հարցերը փետրվարի 5-ին ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնի մասնակցությամբ Կիեւում  տեղի ունեցած հանդիպման գլխավոր թեմաներն էին։ Ամփոփելով իր այցը՝ նա հայտարարել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակին վերաբերող խնդիրը կլինի փետրվարի 10-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ անդամ 28 երկրների արտաքին գործերի նախարարների հերթական նիստի հիմնական հարցը։

Էշթոնը նշել է, որ չնայած տեղի ունեցած բռնությունների հետեւանքով երկրում տիրող լարվածությունը փոքր-ինչ թուլացել է, սակայն անհանգստանալու տեղիք են տալիս տեղերում առկա իրավիճակը, «բռնությունների իրականացման մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը, ինչպես նաեւ այդ նպատակին հասնելու ուղղությամբ թափանցիկ եւ անկախ որեւէ գործընթացի ծավալման շատ մեծ ցանկությունը »։ Նա ընդգծել է. «ԵՄ-ն առավել քան պատրաստ է օգնել եւ աջակցել այդօրինակ գործընթացին, ինչը, կարծում եմ, հսկայական նշանակություն ունի»։

Էշթոնը հայտարարել է, որ թե՛ խորհրդարանը, թե՛ երկրի քաղաքական իշխանությունը հասկանում է, որ անհրաժեշտ է սահմանադրական բարեփոխում, որը հնարավորություն կընձեռի «վերադառնալ 2004թ. Սահմանադրության դրույթներին»։ Իսկ այդտեղ ԵՄ-ն կկարողանար օգտակար լինել իր գիտելիքներով եւ խորհրդատվությամբ։

Տնտեսական հարցերի առնչությամբ Էշթոնն ընդգծել է ուկրաինական տնտեսությանն աջակցելու կարեւորությունը, սակայն՝ որոշակի նախապայմանների ներկայացմամբ միայն։ «Խոսքը ոչ միայն կարճաժամկետ, այլ նաեւ երկարաժամկետ հեռանկարի մասին է։ Խնդիրն այն է, որ երկրին օգնություն կտրամադրվի զարգանալու ոչ միայն  այն ոլորտներում, որոնք արդեն իսկ ուժեղ են, այլ նաեւ այն ոլորտներում, որտեղ աջակցության կարիք է զգացվում»։

Էշթոնն ասել է, որ Կիեւում հստակ կերպով հասկանում են, թե ինչ պետք է արվի եւ կոչ է արել «դրան հասնելու իրական հնարավորություն ունեցող կողմերին՝ միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակը մեռյալ կետից շարժելու, իրական երկխոսություն սկսելու, ճգնաժամից դուրս գալու եւ դրական առաջխաղացում ապահովելու պայմաններ ստեղծելու համար»։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Քեթրին Էշթոնի ելույթը

 EU Cult logoԱլԳ Մշակութային քաղաքականություն. 2014թ. անցկացվելիք սեմինարների շարքի մասնակցության հայտերի ընդունում

10.02.2014

ԱլԳ ՄշակույթԱլԳ Մշակութային ծրագիրը հետաքրքրվածության հայտեր է ընդունում 2014թ. մշակութային քաղաքականության բարեփոխումներին նվիրված  սեմինարների շարքի  մասնակցության համար։

Սեմինարները հիմնված կլինեն 2013-ին անցկացված՝ մշակութային ռազմավարության եւ քաղաքականության մշակմանը եւ գնահատմանը նվիրված  սեմինարների շարքի արդյունքների վրա։ Այն նախատեսված է Արեւելյան գործընկերության վեց երկրներից մշակույթի ազգային եւ տեղական հեղինակավոր ներկայացուցիչների, պրոֆեսիոնալների, արվեստագետների եւ արվեստի մենեջերների համար։

Ծրագրով նախատեսվում է Հայաստանում, Ադրբեջանում եւ Բելառուսում ապրիլին, հունիսին եւ սեպտեմբերին անցկացնել 3-5-օրյա երեք սեմինարներ։

Մանրամասն տեղեկություններ եւ հայտի ձեւը կգտնեք ծրագրի վեբկայքում։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2014թ. փետրվարի 28-ն է։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

 Մամուլի հաղորդագրություն

Տեղեկություն Մշակութային քաղաքականության փոխանակման ծրագրի մասին

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.