Թողարկում 158

csf-logoԱրեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի հայտարարությունը Ադրբեջանում ՔՀԿ-ների մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

Բրյուսել, 31-ը հունվարի, 2014

Տկն Քեթրին Էշթոնին, Եվրահանձնաժողովի փոխնախագահ եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար
Պրն Շտեֆան Ֆյուլեին, ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար
Պրն Մարտին Շուլցին, Եվրախորհրդարանի նախագահ
Տկն Աննա Բարասերին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ
 

Մեծարգո գերագույն հանձնակատար, հարգելի հանձնակատար, Եվրախորհրդարանի հարգելի նախագահ եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգելի նախագահ,

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Ղեկավար կոմիտեն (ՂԿ) ձեր աջակցությունն է հայցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վրա դիվանագիտական խիստ ճնշում գործադրելու հարցում՝ պահանջելով չստորագրել «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասին» օրենքում  սահմանափակումներ մտցնող փոփոխությունները, որոնք Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է 2013 թվականի դեկտեմբերի 17-ին։ Քանի որ մոտակա օրերին սպասվում է Ադրբեջանի նախագահի կողմից այդ փոփոխությունների վավերացումը, նրան հարկավոր է դիմել որքան հնարավոր է՝ շուտ։

Օրենսդրական փոփոխություններն ադրբեջանական իշխանություններին լրացուցիչ արտոնություններ կտան՝ տուգանքներ սահմանելու եւ անգամ փակելու այն քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ),  որոնք քննադատում են իշխանությունների գործողությունները, ինչպես նաեւ վարչարարական խոչընդոտներ ստեղծել դրամաշնորհներ ստանալու ճանապարհին։

Եթե նախատեսված փոփոխություններն ուժի մեջ մտնեն, Ադրբեջանի իշխանությունները կարող են ընդունել օրենք, ըստ որի ՔՀԿ-ները պարտավորված կլինեն յուրաքանչյուր 90 օրը մեկ իրենց կանոնադրական փաստաթղթերը ներկայացնել պետական մարմիններին՝ գրանցումը վերահաստատելու համար։ Այդ փոփոխություններն ադրբեջանական դատարաններին թույլ կտան նաեւ փակել հասարակական կազմակերպությունը, եթե վերջինս օրենսդրական ինչ-որ պահանջներ խախտելու վերաբերյալ տարեկան ավելի քան երկու ծանուցում է ստացել։ Օրենքում ընդունվող փոփոխությունները սահմանափակում են նաեւ նոր ՔՀԿ-ների գրանցման իրավական ձեւերը։

Ադրբեջանի իրավապաշտպան եւ  ժողովրդավարության ջատագով հանդիսացող հասարակական կազմակերպություններին, ինչպիսին է Ընտրությունների մոնիտորինգի եւ ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնը (EMDS), մի քանի անգամ մերժել են պետական գրանցումը։ Ադրբեջանում նոր օրենքների ընդունումը համընկել է  EMDS-ի նախագահ Անար Մամեդլիի եռամսյա կալանքին։ Մինչեւ 2013թ. հոկտեմբերը  Անար Մամեդլին եղել է ԱլԳ ՔՀՖ 1-ին («Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում եւ կայունություն») աշխատանքային խմբի համակարգողը։ Նրան ներկայացված մեղադրանքները միանգամայն անհիմն են։

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները հաջորդել են դեռեւս 2013թ. մարտին ընդունված փոփոխություններին, որոնցով շատ խիստ պահանջներ էին ներկայացվում միջազգային դոնորներից աջակցություն ստանալու համար։

Այժմ անհրաժեշտ է, որ Եվրամիությունը նույնպես բացեիբաց աջակցի ԱլԳ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են իրենց երկրում ազատորեն հայտնել իրենց կարծիքը։ ԵՄ աջակցությունը չպետք է սահմանափակվի ՔՀԿ-ներին տրվող ֆինանսական օժանդակությամբ, այլ պետք է նախատեսի նաեւ, որ Ադրբեջան եւ ԱլԳ մյուս երկրներ այցելող ԵՄ բոլոր պաշտոնյաները հանդիպեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ իրենց աջակցությունը հայտնեն հավաքների ազատության եւ քաղաքացիական հասարակության գործունեության սահմանափակումները վերացնելու՝ նրանց ձգտումներին։

Անկեղծորեն ձեր՝

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտե

Հայտարարությունը

 

CSF_Armenia_logo_ARMԱլԳ  ՔՀՖ ՀԱՊ 1-ին աշխատանքային խմբի հանդիպում Երեւանում

2013թ. փետրվարի 1-ին Երեւանի «Հրազդան» հյուրանոցում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 1-ին՝ «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում եւ կայունություն» աշխատանքային խմբի (1ԱԽ) բաց նիստ, որը վարեց խմբի համակարգող Դավիթ Ամիրյանը։

Քննարկվող հարցերն էին.

  1. ԵՄ – Հայաստան հետագա փոխհարաբերությունները,  ՀԱՊ 1-ին ԱԽ դերը
  2. Շանթ Հարությունյանի եւ այլ քաղբանտարկյալների վիճակը. ՀԱՊ 1ԱԽ   արձագանքը
  3. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պարբերական զեկույցի (UPR) -ի պատրաստումը
  4.  Բաց կառավարման գործընկերություն (OGP) ծրագիր. Հայաստանի մասնակցությունը

Նիստին մասնակցեց  ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով  փետրվարի 3-4-ը  Ստրասբուրգում կայանալիք ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում ներկայացնելու է մարդու իրավունքների ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.