Թողարկում 157

Ուկրաինայի ժողովրդի կոչը միջազգային հանրությանը. Խնդրում ենք գործել անհապաղ

24.01.2014

ukranian flagՍա օգնության մեր վերջին կանչն է։ Վաղը նրանք կարող են անջատել մեր հեռախոսները եւ ինտերնետը, արտակարգ դրություն հայտարարել եւ սպանել մեզ՝ այնժամ, երբ միջազգային հանրությունը լռում է եւ եվրոպական արժեքներին դավանում միայն թղթի վրա։ Իսկ հանուն դրանց՝ Ուկրաինայում մարդիկ են զոհվում եւ կշարունակեն զոհվել։

Ուկրաինայի քաղաքացիաները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, Կիեւի Մայդանում եւ ամբողջ երկրում բողոքի խաղաղ ցույցերի մասնակիցները միջազգային հանրությանը, երկրների կառավարություններին եւ միջազգային կազմակերպություններին կոչ են անում վճռականորեն միջամտել Ուկրաինայում ընթացող իրադարձություններին եւ օգնել ուկրաինացիներին՝ խաղաղություն եւ քաղաքացիական իրավունքներ հաստատել Եվրոպայի այս հատվածում։ Մեզ օգնություն է անհրաժեշտ՝ բռնապետական մարմինների կողմից սեփական ժողովրդի դեմ տարվող այս արյունալի, չար եւ դաժան պատերազմը կասեցնելու համար։

Բողոքի գործողության մասնակիցներին Ուկրաինայի ներքին գործերի նախարարության եւ Անվտանգության ծառայության պատասխանը վրդովեցուցիչ է։ Ոստիկանությունը մշտապես խախտում է միջազգային կոնվենցիաներով եւ Ուկրաինայի օրենսդրությամբ պաշտպանված մարդու իրավունքները, մասնավորապես՝ կիրառելով մարտական փամփուշտներ եւ ջրցան մեքենաներ։ Առնվազն հինգ մարդ արդեն զոհվել է դիպուկահարի գնդակից եւ իշխանությունների կողմից ակտիվիստների դեմ պայքարի համար վարձված քրեական հանցագործների խոշտանգումներից, տուժածներից շատերի ճակատագիրն էլ դեռեւս անհայտ է։ Հարյուրավոր ցուցարարներ ծանր վիրավորվել են, նրանց թվում տասնյակ բժիշկներ եւ լրագրողներ են, որոնց վրա միտումնավոր կրակել են «Բերկուտա»-ի դիպուկահարները՝ հատկապես նշանառության տակ առնելով մարդկանց աչքերը։ Ներքին գործերի նախարարության ուժերը ծանր վիրավորներին զրկել են հիվանդանոցում օգնություն ստանալու իրավունքից, նրանց ձեռնաշղթաներ են հագցրել, տանջել եւ նվաստացրել։

Մենք Ձեզ խնդրում ենք նկատի առնել, որ չնայած ցուցարարների դեմ ողջ երկրով մեկ եւ մասնավորապես Կիեւում իշխանությունների կազմակերպած ահաբեկչությանը, ժողովրդական դիմադրությունը, միայն մեկ բացառությամբ, շարունակում է խաղաղ բնույթ կրել։

Կոչն ամբողջությամբ՝ այստեղ

european-commission-flagԵՄ-Մոլդովա. հարաբերությունները սրընթաց զարգանում են

24.01.2014

Ֆյուլե«ԵՄ-Մոլդովա հարաբերություները «սրընթաց զարգանում են»,- հայտարարել է ընդլայնման եւ  եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով Եվրահանձնաժողովի անդամ Շտեֆան Ֆյուլեն՝ Քիշնեւում Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեի հետ հանդիպումից հետո։ Հանդիպման արդյունքները ԶԼՄ-ներին ներկայացնելիս Ֆյուլեն թվարկել է նախորդող տարվա ընթացքում արված քայլերը. «Մենք նախաստորագրել ենք Ասոցացման համաձայնագիրը, մեծացրել ենք մոլդովական գինու արտահանման քվոտան եւ ձեռնարկել ենք վիզային ռեժիմից ազատման ընթացակարգեր»։ «Այժմ կարեւորն այդ դինամիկան պահպանելն է եւ առկա ներուժն ըստ ամենայնի օգտագործելը՝ հանուն այս երկրի մարդկանց բարեկեցության»։

«Պետական հաստատությունների ամբողջականությունը եւ անկախությունը պետք է լիովին վերականգնվի եւ երաշխավորվի՝ հատկապես անցյալ տարվա քաղաքական ճգնաժամից հետո։ Սահմանադրական բարեփոխումները, դատական իշխանության խորը բարեփոխումը, կոռուպցիայի դեմ պայքարը եւ գործարար մթնոլորտի բարելավումն առաջնային կարեւորություն ունեն։ Վերջին ամիսների ընթացքում ես հուսադրող առաջընթաց եմ նկատել առանցքային ուղղություններից մի քանիսում, սակայն անելիքները դեռ շատ են»։

Ֆյուլեն նշել է, որ Եվրամիությունը հավատարիմ է մնում Ասոցացման համաձայնագրի ստորագրման գաղափարին,  «որը Մոլդովան արդիականացնելու հիմքն է՝ մեր նշանակալի օժանդակությամբ »։

Ընդգծելով այն, որ Ասոցացման համաձայնագրի տեքստն արդեն իսկ հրապարակվել է ռումիներեն եւ ռուսերեն լեզուներով, Ֆյուլեն կոչ է արել բոլորին՝ «ծանոթանալ Համաձայնագրի ընձեռած առավելություններին եւ հնարավորություններին, ինչպես նաեւ Եվրամիության կողմից հարեւանության տարածաշրջանի երկրների հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատման առաջարկություններին»։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ՝

Մամուլի հաղորդագրություն

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.