Թողարկում 156

csf-logo

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

20.01.2014

ԵՄ-ն պետք է դադարեցնի  Ուկրաինայի կառավարությանը տրվող ֆինանսական աջակցությունը եւ պատժամիջոցներ սահմանի այն պատգամավորների նկատմամբ, ովքեր կողմ են քվեարկել երկրում բռնապետական օրենքների ընդունմանը

Քաղաքացիական հասարակության ֆորումը կոչ ե անում Եվրամիությանը եւ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրներին՝ հիմնարար իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ Խարտիա ստորագրել

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար տիկին Քեթրին Էշթոնին

Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար պարոն Շտեֆան Ֆյուլեին

Եվրախորհրդարանի նախագահ պարոն Մարտին Շուլցին

ԵՄ անդամ երկրների արտգործնախարարներին

Մեծարգո գերագույն հանձնակատար, հարգելի հանձնակատար, Եվրախորհրդարանի հարգելի նախագահ, հարգելի նախարարներ,

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Ղեկավար կոմիտեն Եվրամիությանը կոչ է անում դադարեցնել Ուկրաինայի կառավարությանը տրվող ֆինանսական ցանկացած աջակցություն եւ արգելել ուկրաինական խորհրդարանի այն բոլոր 239 պատգամավորների մուտքը Եվրամիության տարածք, ովքեր 2014թ. հունվարի 16-ին կողմ են քվեարկել  նոր բռնապետական օրենքներին, որոնք սահմանափակում են հավաքների, խոսքի եւ միավորումների ազատությունը։ ԵՄ պատժամիջոցները պետք է ներառեն Եվրամիությունում վերոհիշյալ պատգամավորների ֆինանսական ակտիվների սառեցումը՝  նման պատժամիջոց սահմանելով նաեւ նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ, ով ստորագրել է խորհրդարանի կողմից ընդունված օրենքները։

Ուկրաինայում իրականացված օրենսդրական նորարարության հիմքում օրենքներ են, որոնցով նախատեսված են խորհրդային ժամանակներին բնորոշ գրաքննություն եւ քրեական պատիժ զրպարտության համար, եւ որոնք հնարավորություն են ընձեռում  իշխանությունների հասցեին քննադատության համար  քրեական գործեր հարուցել։ Ընդունված օրենքները խոչընդոտում են անկախ ԶԼՄ-ներին՝ գործունեություն ծավալել Ինտերնետում, դրանցով նախատեսված են միջոցների բռնագրավում եւ տուգանքներ՝ պետական հատուկ արտոնագիր չունեցող ԶԼՄ-ների համար։

Այնժամ, երբ Եվրամայդանի խաղաղ ցուցարարների հանդեպ բռնությունների կիրառման պատասխանատուներն ազատվել են պատասխանատվությունից, նոր օրենսդրությունը սպառնում է հավաքների, խոսքի եւ միավորումների ազատությանը եւ 10-15 տարվա ազատազրկում է նախատեսում մասսայական անհնազանդությունների ու բողոքի ցույցերի մասնակիցների համար։ Այս օրենքի հիման վրա Ուկրաինայում բողոքի խաղաղ ցույցերի բոլոր մասնակիցները հանգստյան առաջիկա օրերին կարող են ճաղերի հետեւում հայտնվել։ Քվեարկելով այդ օրենքների օգտին եւ դրանով իսկ ոտնահարելով ժողովրդավարությունն ու մարդու հիմնարար իրավունքները, Ուկրաինայի իշխող կուսակցության ներկայացուցիչները հատեցին դեպի բռնապետական ռեժիմ տանող ուղին։ Նոր օրենսդրությունը հակասում է Ուկրաինայի՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամի, ստանձնած պարտավորություններին եւ մարտահրավեր նետում Արեւելյան գործընկերության նախաձեռնությամբ նախատեսված այդօրինակ պարտավորություններին։ Եվրամիությունը պետք է  համապատասխան պատժամիջոցներ սահմանի ԱլԳ բոլոր երկրների՝ նման խախտումներ թույլ տված քաղաքական գործիչների նկատմամբ՝ գործընկեր բոլոր երկրներին պարտադրելով ստորագրել հիմնարար իրավունքների եւ ազատությունների Խարտիա, որը կհռչակի մարդու իրավունքների պաշտպանություն, հավաքների, միավորումների եւ խոսքի ազատություն, ԶԼՄ-ների անկախության երաշխիքներ եւ ազատ ու արդար  ընտրությունների մասնակցության իրավունք։ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի կողմից այժմ մշակվող նոր նախաձեռնության՝ Խարտիայի ցանկացած խախտում պետք է հանգեցնի Եվրամիության կողմից պատժամիջոցների կիրառման։ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումը նշում է, որ ուկրաինական իշխանությունները վավերացրել են այնպիսի օրենքներ, որպիսիք գործում են Ռուսաստանի Դաշնությունում, եւ ըստ որոնց՝ ոչ կառավարական կազմակերպությունները բնորոշվում են որպես  միջազգային աղբյուրներից ֆինանսավորվող «արտասահմանյան լրտեսներ», եւ  ՔՀԿ-ների համար սահմանված են լրացուցիչ հարկային պարտավորություններ։

Ուկրաինայում բռնապետական օրենքների ընդունումը հաջորդեց 2013թ. դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքներին, որոնցով սահմանափակվում էր հասարակական կազմակերպությունների գործունեությունը եւ հանգեցնում դրանց փակմանը։ Ադրբեջանում նոր օրենքների ընդունումը համընկավ Ադրբեջանի Ընտրությունների մոնիտորինգի եւ ժողովրդավարության ուսուցման կենտրոնի (EMDS) նախագահ Անար Մամադլիին 3 ամսով ձերբակալելու հրամանի հետ։ Մինչեւ 2013թ. հոկտեմբերը Անար Մամադլին ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի աշխատանքային 1-ին՝ «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, պատշաճ կառավարում եւ կայունություն» խմբի  համակարգողն էր։ Նրան ներկայացված մեղադրանքները միանգամայն անհիմն են։ Այժմ անչափ կարեւոր է, որ ԵՄ-ն բացեիբաց աջակցություն ցուցաբերի ԱլԳ երկրների  քաղաքացիական հասարակությանը եւ իրենց տեսակետներն ազատորեն արտահայտել ցանկացող քաղաքացիներին։ ԵՄ աջակցությունը չպետք է սահմանափակվի քաղաքացիական հասարակությանը տրվող ֆինանսական օժանդակությամբ, այլ պետք է նախատեսի նաեւ Ուկրաինա, Ադրբեջան եւ գործընկեր այլ երկիրներ այցելող ԵՄ բոլոր պաշտոնյաների հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, բացահայտ աջակցություն նրանց՝  հավաքների ազատությանը եւ քաղաքացիական հասարակության գործունեության խոչընդոտները վերացնելու  ձգտումներին։

Հարգանքով,

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտե

Հայտարարության ամբողջական տեքստը 

 

european-commission-flagԵՄ-ն խորապես մտահոգված է Ուկրաինայում հիմնարար իրավունքները սահմանափակող օրենքների ընդունմամբ

17.01.2014

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հունվարի 17-ին հայտարարել է, որ խորապես անհանգստացած է Ուկրաինայում հիմնարար իրավունքները սահմանափակող միանգամից մի քանի օրենքների ընդունմամբ։

g_image«Ինձ խորապես մտահոգում են Կիեւում տեղի ունեցող իրադարձությունները»,- ասել է ԵՄ գերագույն հանձնակատարն իր հայտարարության մեջ։  «Հապճեպորեն, խորհրդարանական ընթացակարգի եւ ժողովրդավարական սկզբունքների ակնհայտ խախտումներով ընդունվել են մի շարք օրենքներ, որոնք սահմանափակում են Ուկրաինայի քաղաքացիների հիմնարար իրավունքները»։

«Մասնավորապես, ինձ անհանգստացնում են Քրեական դատավարության օրենքում կատարված փոփոխությունները, որոնցով նախատեսվում են հավաքների, խոսքի եւ ԶԼՄ-ների ազատության սահմանափակումներ, որոնք հակասում են Ուկրաինայի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Ոչ պակաս մտահոգիչ են նաեւ փոփոխությունները, որոնք, ըստ երեւույթին, լրջորեն սահմանափակելու են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունն Ուկրաինայում եւ պարզեցնելու են պատգամավորական մանդատները չեղյալ հայտարարելու  ընթացակարգերը»։

Ուկրաինայի նախագահին կոչ անելով այդ որոշումները վերանայել եւ համապատասխանեցնել երկրի միջազգային պարտավորություններին, Քեթրին Էշթոնն ասել է. «Ափսոսանք հարուցող այդ իրադարձությունները, որ տեղի են  ունենում քաղաքական աճող ճգնաժամի պայմաններում, չեն նպաստում վստահության ամրապնդմանը եւ խնդիրների լուծման միջոցների փնտրմանը, ինչը հնարավոր է միմիայն շահագրգիռ բոլոր կողմերի երկխոսության պարագայում»։

Էշթոնի հայտարարության մեջ տեղ գտած դիտողություններն արտահայտված են նաեւ Եվրահանձնաժողովի Եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի՝ Թվիթերի  իր էջում արված գրառման մեջ։ Իսկ Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին պաշտոնական կայքէջում նշել է. «Ինձ անհանգստացնում է այն, թե ինչպես են ընթանում մի շարք օրենքների վերաբերյալ քվեարկությունները։ Ամեն ինչ պետք է անել ընթացակարգերի պատշաճ պահպանմամբ։ Հակառակ պարագայում՝ խախտվում է վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների եւ իրավական համակարգի հանդեպ ընդհանուր առմամբ»։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Քեթրին Էշթոնի  հայտարարությունը

 

 european-commission-flag

logo-eib_enՈւզո՞ւմ եք աշխատել Եվրոպական ներդրումային բանկում. ներկայացրեք ԱլԳ ստաժավորման ծրագրի մասնակցության հայտ

14.01.2014

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրների երիտասարդ մասնագետներին առաջարկում է Ստաժավորման ծրագրերով վերապատրաստում, որն իրականացվում է ԱլԳ տեխնիկական աջակցության հիմնադրամի (EPTATF) օժանդակությամբ։

Ծրագրի նպատակն է՝մասնակիցներին ընձեռել սեփական կարողությունները կատարելագործելու եւ միջազգային բազմամշակութային միջավայրում  աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն։

Ծրագրին կարող են մասնակցել միայն ԱլԳ երկրներից (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա եւ Ուկրաինա) երիտասարդներ, որոնք բարձրագույն կրթություն են ստացել կամ սովորում են այդ երկրների բուհերում։ Հայցվորները պետք է լինեն բուհերի շրջանավարտներ կամ  ավարտական կուրսի ուսանողներ։ Ընտրված թեկնածուները կգրանցվեն երիտասարդ մասնագետների կուրսերում (մագիստրոսի աստիճան ստանալու համար) եւ աշխատանքային որոշակի փորձ ձեռք կբերեն։

ԵՆԲ-ն փնտրում է շնորհալի երիտասարդների, ովքեր ցանկություն ունեն սեփական ներդրումն ունելալ ԱլԳ երկրների տնտեսական եւ սոցիալական զարգացման միջոցով մարդկանց կյանքի որակի բարելավման գործում։ Ծրագիրը նախատեսված է միջազգային ներդրումների եւ բանկային ոլորտների մասնագետների համար (մասնավորապես՝ ծրագրային ֆինանսավորում, փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկությունների ֆինանսավորում, վարկավորում եւ ռիսկերի գնահատում), ինչպես նաեւ շրջակա միջավայրին, նախագծմանը (նավահանգիստներ, ճանապարհներ, էներգետիկա եւ այլն) եւ քաղաքաշինությանն առնչվող ոլորտների մասնագետների համար։

Մասնակիցները պետք է բավարարեն հետեւյալ պայմանները.

  • լինեն Արեւելյան գործընկերության երկրի քաղաքացի,
  • ունենան Արեւելյան գործընկերության երկրի բուհի դիպլոմ կամ սովորելիս լինեն ավարտական կուրսում,
  • տիրապետեն անգլերենին եւ/կամ ֆրանսերենին. արեւելաեվրոպական այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • ունենան վերլուծական եւ ռացիոնալ մտածելու, ինչպես նաեւ  թիմային   աշխատանքի հմտություններ,
  • աշխատանքային փորձի առկայությունը (որպես կանոն՝ երկու տարուց ոչ ավելի) կդիտվի որպես առավելություն,
  • թեկնածուները չպետք է ունենան մասնագիտական փորձ կամ ԵՄ տարբեր ինստիտուտներում, գործակալություններում կամ օրգաններում վեց շաբաթը գերազանցող աշխատանքային ստաժ։

Բոլոր ստաժորները կստանան ամենամսյա կրթաթոշակ, ինչպես նաեւ ճանապարհորդական եւ ապահովագրական ծախսերի փոխհատուցում։ Կեցության հետ կապված ծախսերը ստաժորները պարտավոր են հոգալ ինքնուրույն։

Հաջողած բոլոր հայցվորները պարտավոր են առնվազն երեք ամիս եւ 12 ամսից ոչ ավելի ժամկետով ստաժավորում անցնել ԵՆԲ Լյուքսեմբուրգի  գլխավոր գրասենյակում կամ արտասահմանյան որեւէ երկրում գործող ԵՆԲ ներկայացուցչությունում։

Ստաժավորման ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ ԵՆԲ կայքէջում։ Հայտերն ընդունվում են www.eib.org/jobs -ում, 2014թ. հունվարի 13-ից փետրվարի 28-ը։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Подробнее

Մամուլի հաղորդագրություն 

ԵՆԲ թափուր աշխատատեղեր 

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.