Թողարկում 154

armenia EU 111Երկօրյա միջազգային համաժողով. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները ԱլԳ Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո

12.12.2013

Լուսանկարը՝ PanARMENIAN-ի

Լուսանկարը՝ PanARMENIAN-ի

«Եվրոպական ինտեգրացիա – 2013. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները Արեւելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո»  թեմայով երկօրյա համաժողով է տեղի ունեցել 2013թ. դեկտեմբերի 12-13-ը, Երեւանի «Մետրոպոլ» հյուրանոցում։ Այն կազմակերպել է Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության աջակցությամբ։

Համաժողովի հիմնական նպատակն է՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերանայված օրակարգի պայմաններում հարթակ ստեղծել քաղաքացիական հասարակության հետագա մասնակցայնությանն առնչվող անելիքների եւ հիմնախնդիրների շուրջ կարծիքների փոխանակման համար։ Համաժողովին մասնակցել են Հայաստանի  պաշտոնատար անձիք, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ:

ԵՄ հայաստանյան պատվիրակություն կշարունակի համագործակցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ եւ կմեծացնի աջակցությունը քաղաքացիական հասարակությունը։ (Եվրոպական հարեւանության տեղեկատվական կենտրոն)։

 Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

Լուսանկարները՝ PanARMENIAN-ի ֆոտոռեպորտաժում։

 

european-commission-flag

«Ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը գործողություն մեջ. ԵՄ-ն, որպես խրախուսանք, Մոլդովային, Վրաստանին եւ Հայաստանին 87 միլիոն եվրո է հատկացնում՝ բարեփոխումներն ակտիվացնելու համար

12.12.2013

reportint20130614073648793Եվրահանձնաժողովի հայտարարության համաձայն՝ Մոլդովան, Վրաստանը եւ Հայաստանը լրացուցիչ 87 միլիոն եվրո կստանան Արեւելյան գործընկերության ինտեգրացիայի եւ համագործակցության ծրագրերի (EaPIC) շրջանակներում։ Նոր հատկացումները (Մոլդովային՝ 35 մլն, Վրաստանին՝27 մլն, Հայաստանին՝ 25 մլն) կուղղվեն գյուղական շրջաններում տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, էներգետիկ ոլորտի բարեփոխումներին, աշխատանքի շուկայի կառավարման բարելավմանը, մասնագիտական կրթության եւ ուսուցման եւ այլ ծրագրերի:

«Այս տարի երեք Արեւելյան գործընկերներ պարգեւատրվեցին՝ ժողովրդավարության զարգացմանը ու հիմնարար արժեքներին հավատարիմ մնալու իրենց ջանքերի համար։ Մենք հույս ունենք, որ ապագայում նման երկրներն ավելի շատ կլինեն։ Լրացուցիչ ֆինանսավորումը լուրջ աջակցություն է ազգային բարեփոխումների եւ համատեղ նախագծերի համար, որոնք ուղղակիորեն կբարելավեն շարքային քաղաքացիների կյանքը»,- հայտարարել է Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։

EaPIC ծրագիրը լրացուցիչ ֆինանսավորում է ապահովում Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրների համար, որպեսզի վերջիններս կարողանան խորը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում բարեփոխումների հասնել։ Այն լրացնում է այս երեք երկրներին ամեն տարի հատկացվող երկկողմանի աջակցության միջոցները, որոնք տրվում են նոր ծրագրերի իրականացման կամ արդեն իսկ ընթացող ծրագրերի ընդլայնման եւ շարունակման համար։

Վրաստանում նոր հատկացումները կուղղվեն աշխատաշուկայի կառավարման բարելավմանը՝ կրթության, մասնագիտական հմտությունների եւ շուկայի պահանջների միջեւ կապերի ամրապնդման ճանապարհով։ Մոլդովայում նոր միջոցները կնպաստեն գյուղական շրջանների տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը։ Հայաստանին տրվող լրացուցիչ ֆինանսավորումն օգնելու է կոռուպցիայի դեմ պայքարի ազգային ծրագրի հզորացմանը, ինչպես նաեւ պետական ծառայության համակարգի բարեփոխմանը։ EaPIC-ով տրվող ֆինանսավորումից բացի, ավելացվել է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը ուղղակիորեն   տրվող աջակցությունը,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։ (Եվրոպական հարեւանության տեղեկատվական կենտրոն

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.