Թողարկում 153

armenia EU 111ԵՄ-Հայաստան. նոր համատեքստ՝  համագործակցության շարունակման  նախկին վճռականությամբ

09.12.2013

Nalb-EUԵվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, հաստատելով է համագործակցությունը շարունակելու վերաբերյալ Եվրամիության վճռականությունը, նախանշել է ԵՄ – Հայաստան հարաբերությունների ներկայիս համատեքստում փոխգործակցության հետագա ճանապարհը։ Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է քաղաքացիական հասարակության դերը բարեփոխումների իրականացման,   ակտիվիստների դեմ կիրառվող բռնությունների եւ ահաբեկումների դիմագրավման եւ  երկրում հիմնարար ազատությունների ամրապնդման  գործընթացում։

Բրյուսելում   դեկտեմբերի 9-ին կայացած Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության խորհրդի 14 – րդ նիստից  հետո կայացած մամուլի ասուլիսում Ֆյուլեն ասել է. «Համագործակցության խորհրդի նախորդ նիստի համեմատ՝ մեր  քննարկումների մեջ, անշուշտ, կային բովանդակային տարբերություններ, որոնք պայմանավորված են Հայաստանի նոր միջազգային պարտավորություններով։ Բայց կա մի բան, որը նույնն է մնացել. դա մեր  ցանկությունն ու վճռականությունն է՝ ցայսօր արձանագրված ձեռքբերումների հիման վրա հետագայում եւս շարունակել մեր սերտ հարաբերությունները»։

Ֆյուլեն նշել է, որ կողմերը հաստատել են երկկողմ  հարաբերությունների հիմքերի վերանայման, ինչպես նաեւ  ԵՄ – Հայաստան Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի  թարմացման եւ այն  հետագա համագործակցության ծավալներին եւ հավակնություններին հարմարեցնելու անհրաժեշտությունը։

Նա դրական է գնահատել  Հայաստանի առաջընթացը շարժունակության ոլորտում՝ մուտքի վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի վավերացումը, նշելով. «Դա մեզ հնարավորություն կտա ամրապնդել միջանձնային կապերը մեր հետագա համագործակցության կարեւոր  բաղադրիչ հանդիսացող մարդկանց միջեւ»։

 Հանձնակատարը  նաեւ  ողջունել է Հայաստանի առաջընթացը բարեփոխումների իրականացման հարցում եւ այն, որ  Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այդ ուղով շարժվելու գաղափարին։ Միաժամանակ, նա  կոչ է արել «աշխուժացնել ջանքերը որոշակի բնագավառներում, մասնավորապես` ժողովրդավարության եւ օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների, ինչպես նաեւ  դատական համակարգի բարեփոխությունների ոլորտներում»։

«ԵՄՀայաստան հարաբերությունների նոր համատեքստում արդեն իսկ առաջընթաց է նկատվում։ Այժմ մենք պետք է աշխատանքի անցնենք՝ այն  իրականություն դարձնելու համար», – ասել է Ֆյուլեն: «Հայաստանը կարող է ապավինել Եվրամիության շարունակվող աջակցությանը՝ քաղաքական, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների եւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության բարելավման հարցերում»։

Հանձնակատարն ասել է. «Այսօրվա հանդիպումը նաեւ հնարավորություն է՝ ընդգծելու համար քաղաքացիական հասարակության դերը բարեփոխումների գործընթացում։ Մենք մեծացնելու ենք քաղաքացիական հասարակության հետ մեր համագործակցությունը եւ նրան տրվող  աջակցությունը: Մենք հուսով  ենք,  որ քաղաքացիական հասարակությունը նույնպես իր աշխատանքը կկառուցի վերջին 3,5 տարիների ձեռքբերումների հիման վրա: Մենք մեծ հույսեր ունենք, որ հիմնարար ազատությունները, մասնավորապես՝ խոսքի եւ հավաքների ազատությունը հետագայում ավելի կամրապնդվեն»։

Առանձնահատուկ աջակցություն է տրամադրվելու Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմին՝ իր դերն իրականացնելու եւ կառավարություն հետ կառուցողական երկխոսություն հաստատելու միջոցով  բարեփոխումների գործընթացի նկատմամբ մոնիտորինգ իրականացնելու համար։

«Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ երաշխավորել,  որ հալածանքներ չեն լինի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների , իրավապաշտպանների, մասնավորապես՝ կանանց իրավունքների ակտիվիստների նկատմամբ։  Մենք  Հայաստանին կոչ ենք անում նաեւ ուսումնասիրել անցյալի այդ կարգի մի շարք  դեպքեր եւ հավաստիանալ,  որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն», –  ասել է հանձնակատար Ֆյուլեն։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մամուլի հաղորդագրություն

european-commission-flagԵվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ)  աջակցում է «Հայաստանի «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացմանը

06.12.2013

EIB_BUILDINGS_EXT_6Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ ) 60 միլիոն եվրոյի վարկավորմամբ  ֆինանսավորում է Հյուսիս – Հարավ ճանապարհային  միջանցքի արդիականացումը։

«ԵՆԲ-ն ֆինանսական միջոցներ կտրամադրի Հայաստանում տրանսպորտային կարեւորագույն միջանցի արդիականացման համար։ Այս ծրագիրը կնպաստի Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացմանը եւ կբարելավի  տարածաշրջանային ինտեգրացիան, ինչ զգալի օգուտներ կբերի նաեւ ամբողջ տարածաշրջանի համար»,-   մեկնաբանել է ԵՆԲ փոխնախագահ Վիլյամ Մոլթերերը։

Սա հավակնոտ ծրագրի մի մասն է, որի նպատակն է բարելավել 556 կմ Հյուսիս – Հարավ ճանապարհային միջանցքը, որը ձգվում է  Վրաստանի հետ սահմանակից Բավրայից մինչեւ Իրան՝ անցնելով Բավրա, Գյումրի, Աշտարակ, Երեւան, Գորիս, Կապան եւ Մեղրի քաղաքներով։

 Ծրագիրը համաֆինանսավորվում  է Ասիական զարգացման բանկի եւ ԵՄ Հարեւանության ներդրումային գործիքի կողմից։

Սա Հայաստանում ԵՆԲ-ի վեցերորդ ներդրումն է, որով երկրում ԵՆԲ վարկավորման պարտավորությունները հասնում են 112 միլիոն եվրոյի։  Ավելի վաղ բանկը  ֆինանսավորել էր Երեւանի մետրոյի վերանորոգման, սահմանային անցման ենթակառուցվածքների բարելավման, ջրային  ոլորտի վերականգնման, ինչպես նաեւ  ՓՄՁ  ոլորտում փոքր նախագծերի աջակցման  ծրագրերը։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մամուլի հաղորդագրություն

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի համառոտ նկարագրություն

Հավասար հնարավորությունների աջակցման հիմնադրամի հայտարարությունը 1988թ. Սպիտակի երկրաշարժի 25-ամյա տարելիցի կապակցությամբ

07.12.2013

Արդեն քառորդ դար է անցել 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժից, սակայն վիշտը դեռ մորմոքում է մեր սրտերում։  Հայաստանում գրեթե չկա մեկը, ով այդ աղետի հետեւանքով կորցրած չլինի հարազատի կամ ընկերոջ։

Ցավոք, դեռեւս ժամանակավոր տնակներում ապրող ընտանիքներ կան թե՛ Գյումրիում, թե՛ Սպիտակում: Այն խոստումները, որ բոլոր ընտանիքները 10 տարվա մեջ կապահովվեն բնակարաններով, մնացել են թղթի վրա: Միայն Գյումրիում 4 հազարից ավելի ընտանիքներ սպասում են բնակարանների, սակայն պարզ չէ, թե երբ կստանան:

Դեռեւս ծանր է սոցիալական վիճակը աղետի գոտում, բազմաթիվ ընտանիքներ լքում են իրենց բնակավայրերը, չքավորության գծից ներքեւ է գտնվում բնակչության 40 %-ից ավելին։

Հավասար հնարավորությունների աջակցման հիմնադրամն իր խորին վշտակցությունն է հայտնում այդ սարսափելի աղետի 25-ամյա  տարելիցի կապակցությամբ եւ Հայաստանի իշխանություններին  կոչ է անում մինչեւ 2015թ. դեկտեմբերն ավարտել  անօթեւան ընտանիքների ապահովումը բնակարաններով:

Հայտարարությունը բաց է բոլոր միացողների համար։

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.