Թողարկում 151

Ֆյուլեն նշել է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի հարցի լուծման վերջնաժամկետը

26.11.2013 Սիվիլնեթ 

P0162012502Ուկրաինայի՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի հարցի լուծման վերջնաժամկետը նոյեմբերի 29-ի առավոտն է: Այս մասին, ինչպես հաղորդում է ուկրաինական «Ունիան» գործակալության թղթակիցը Բրյուսելում, հայտարարել է Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ Կիեւի հետ տեսակամուրջի ժամանակ:

«Մենք պատրաստ ենք, եւ դռները բաց են: Բառացիորեն, լուծման համար վերջնաժամկետը ուրբաթ առավոտն է: Այո՛, կա ստորագրման հույս, իսկ հույսը, ինչպես հայտնի է, վերջում է մեռնում»,- ասել է Ֆյուլեն՝ հավելելով. «Ես գիտեմ Ուկրաինայի կառավարության՝ անցյալ հինգշաբթի ընդունած որոշման մասին: Մենք գիտենք, որ համաձայն Ուկրաինայի Սահմանադրության՝ նախագահն է ստորագրում այսպիսի համաձայնագրերը: Ասոցացման մասին այսպիսի համաձայնագիրը ստորագրում են ԵՄի բոլոր անդամները: Այսպիսի հնարավորությունը չի ընձեռվում օրը մեջ կամ ամեն երկու շաբաթը մեկ: Այժմ ամեն բան՝ դադար խնդրած ուկրաինական կողմի ձեռքում է»:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարող եք կարդալ Սիվիլնեթում։

 

european-commission-flagԼիտվայի նախագահը բացառել է Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման շուրջ եռակողմ բանակցությունը

25.11.2013

Linkevicius

Հեղինակ՝ AFP/Scanpix

Եվրախորհրդում Լիտվայի ներկայացուցչությունը բացառել է Եվրամիության հետ Ուկրաինայի հնարավոր ասոցացման շուրջ եռակողմ (Եվրամիություն, Ուկրաինա, Ռուսաստան) բանակցությունը. «Երկկողմանի ասոցացման մասին Եվրամիության առաջարկը մնում է ուժի մեջ, եւ մենք անիմաստ ենք համարում այդ գործընթացում երրորդ երկրների ներգրավումը»,- հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը նոյեմբերի 22-ին հրապարակված հայտարարության մեջ։

Լինկյավիչուսն Ասոցացման համաձայնագրի (ԱՀ) ստորագրման նախապատրաստության դադարեցման մասին ուկրաինական կառավարության որոշումն անվանել է «ափսոսանքի արժանի» քայլ։ Այդուհանդերձ, նրա խոսքով, ԵՄ պատրաստ կլինի ստորագրել «ինքնին ամենամասշտաբային» Ասոցացման համաձայնագիրը, «երբ որ Ուկրաինան պատրաստ կլինի դրան»,- հավելելով, որ «հետագա բարեփոխումներն իրականացնելու վերաբերյալ վերջնական որոշման իրավասուն հասարակ ուկրաինացիներն են»։

«Եվրոպական պետություն հանդիսացող Ուկրաինան իր 46 մլն բնակչությամբ վերջին տարիներին զգալիորեն մերձեցել է Եվրամիությանը»,- ընդգծել է Լիտվայի արտգործնախարարը՝ նախագահ Յանուկովիչին կոչ անելով իրացնել ուկրաինական ժողովրդի եվրոպական ձգտումները, «ովքեր, թվում է, արդեն իսկ կողմնորոշվել են եվրոպական ընտանիքին պատկանելու՝ իրենց ընտրության հարցում»։

Ըստ Լինկյավիչուսի՝ ԱՀ-ի ստորագրման ցանկացած ձգձգում նվազեցնում է պայմանավորվածությունների կնքման շանսերը եւ հետաձգում «այն շոշափելի առավելությունները, որոնք, վերջին հաշվով, ուկրաինացիները կունենան Ասոցացման համաձայնագրի վավերացմամբ»։

 Լինկյավիչուսն ընդգծել է, որ Ուկրաինան մնում է Արեւելյան գործընկերության կարեւոր անդամ։ «Վիլնյուսում մենք կնախաստորագրենք Ասոցացման համաձայնագրերը Վրաստանի եւ Մոլդովայի հետ։ Եվ մենք պատրաստ կլինենք արձագանքելու Եվրամիության հետ սերտ հարաբերությունների հաստատման հարցում մեր բոլոր գործընկերների ցանկությանը»։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Հայտարարությունը

EU Cult logoԱլԳ «Մշակույթ» ծրագիրը հայտարարել է գրահրատարակչության բաց մրցույթ

21.11.2013

capacity_bԴուք աշխատում եք գրահրատարակչության ոլորտում եւ կարիք ունեք ընդլայնելո՞ւ ձեր մասնագիտական կապերը։ Միգուցե նոր գործընկերություն հաստատելու համար ձեզ անհրաժեշտ է մասնակցել գրքի միջազգային տոնավաճառի՞։ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Գրքի պլատֆորմ» ծրագիրը հայտարարում է «Դրամաշնորհներ իրադարձություններին մասնակցելու համար» մրցույթ, որը նախատեսված է գրական ոլորտում աշխատող մարդկանց լայն շրջանակի՝ մշակութային մենեջերների, հրատարակիչների, գրողների, թարգմանիչների, գրական գործակալների եւ այլոց համար։

Դրամաշնորհները նախատեսված են Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի գրահրատարակչության մասնագետների եւ Եվրամիության, ինչպես նաեւ Եվրոպական հարեւանության արեւելյան տարածաշրջանի այլ երկրներից նրանց գործընկերների միջեւ միջազգային կայուն աշխատանքային կապերի հաստատման եւ փոխանակման ծրագրերի իրականացման համար։

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ մամուլի հաղորդագրության մեջ եւ  «Գրքի պլատֆորմի»   կայքէջում։

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , . Bookmark the permalink.