Թողարկում 150

CSF logoԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումը ԵՄ ղեկավարներին կոչ է անում  կենտրոնանալ մասնակցային քաղաքականություն վարելու, խորը ժողովրդավարության հաստատման, ԵՄ ռեսուրսների օգտագործման մոնիտորինգի եւ հասարակության իրազեկվածության մակարդակն էլ ավելի բարձրացնելու վրա

«Կայուն ժողովրդավարական զարգացման հասնելու համար ԵՄ-ն եւ գործընկեր երկրները պետք է գործի դնեն մասնակցային քաղաքականության մշակման եւ, խորը ժողովրդավարության հաստատման գործընթացները,  մշտադիտարկման ներքո պահեն ԵՄ ռեսուրսների օգտագործումը եւ հանրային իրազեկման լայնածավալ արշավներ ծավալեն եվրոպական ավելի սերտ ինտեգրման փոխադարձ առավելությունները հասարակությանը ներկայացնելու համար»,- ասված է Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի տարածած հայտարարության մեջ՝ ուղղված ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին, ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին, Եվրամիության անդամ երկրների եւ Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարներին։

«Քաղաքացիական հասարակության ֆորումը համոզված է, որ առավել սերտ եվրաինտեգրման փոխադարձ շահավետությունը պետք է գերակա գործոն լինի գործընկեր բոլոր երկրների համար, անկախ այն բանից, թե ինչպիսին են  կառավարական մակարդակով Եվրամիության հետ համաձայնագրերի կնքման առաջընթացի տեմպերը»,- ասված է հայտարարության մեջ։

Սակայն, ինչպես փաստում է «Արեւելյան գործընկերության Ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների պլանի իրագործումը Վիլնյուսի գագաթնաժողովի նախաշեմին. Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի գնահատականը»,  Եվրամիության եւ գործընկեր երկրների միջեւ համաձայնագրերի շուրջ բանակցությունների գաղտնիությունը թուլացրեց եվրաինտեգրման օգտին ԵՄ փաստարկները։ «Կորսվեց գործընկեր երկրների քաղաքացիների շրջանում հասարակական քննարկման ծավալման եւ իրական հետաքրքրության ստեղծման հնարավորությունը։ Դա չէր կարող Մոսկվայի կողմից եկող ճնշումները չեզոքացնել, սակայն կարող էր ամրապնդել ԵՄ-ի հետ առավել սերտ ինտեգրացիայի կողմնակիցների դիրքորոշումը»։

(ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

Հայտարարություն

CSF logoԱրեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը Վիլնյուսի գագաթնաժողովի նախաշեմին հրապարակել է ԱլԳ երկրների վերաբերյալ զեկույցները

EaPmap«Թե՛ Եվրամիությունը, թե՛ արեւելյան գործընկեր երկրների կառավարությունները, եթե ձգտում են մեծացնել քաղաքական գործընթացների արդյունավետությունը, պատասխանատվությունն ու կայունությունը,  քաղաքականություն մշակելիս  պետք է ավելի բաց գործեն եւ բարելավեն հարաբերությունները հասարակության եւ  բիզնեսից մինչեւ քաղաքացիական հասարակություն՝ շահագրգիռ բոլոր կողմերի հետ»,- հայտարարում է ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումը՝ այս ամսվա վերջին Վիլնյուսում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովի նախաշեմին  ԱլԳ Ճանապարհային քարտեզի իրականացման վերաբերյալ  հրապարակած իր  զեկույցներում։

«Կայուն ժողովրդավարական զարգացման հասնելու համար Եվրամիությունը եւ գործընկեր երկրներն ամեն ինչ պետք է անեն խորացված ժողովրդավարության հասնելու, ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու, ինչպես նաեւ քաղաքականության մշակման համապարփակ գործընթաց ծավալելու համար»,- ընդգծված է ամփոփիչ զեկույցում։

ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի անդամները, ԵՄ պաշտոնյաները, վերլուծական կենտրոնները, ԶԼՄ-ները եւ ԵՄ եւ ԱլԳ երկրների կառավարությունները ՔՀՖ քարտուղարության նախաձեռնությամբ անցած շաբաթ ԱլԳ  Ճանապարհային քարտեզի իրագործմանը նվիրված համատեղ միջոցառում են անցկացրել՝ քննարկելու համար վիլնյուսյան գագաթնաժողովի նախաշեմին հրապարակված ԱլԳ վեց երկրների վերաբերյալ զեկույցները։

Դրանցում ասվում է, որ Վիլնյուսի գագաթնաժողովը պետք է ԵՄ Արեւելյան գործըներության երկրների համար եվրաինտեգրման գործընթացի նոր փուլի սկիզբ ազդարարի։ «Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան Եվրամիության հետ Ասոցացման (ԱՀ) համաձայնագրի եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի (ԽՀԱԱԳՀ) նախաստորագրման կամ ստորագրման հեռանկար ունեն։ Ադրբեջանը հնարավորություն ունի վիզային ռեժիմի դյուրացման եւ անօրինական միգրանտների վերադարձման՝ ռեադմիսիայի համաձայնագիր ստորագրել։ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները պետք է հիմնվեն այն էական առաջընթացի վրա, որ ձեռք էր բերվել ԱՀ եւ ԽՀԱԱԳՀ շուրջ բանակցությունների ավարտին՝ վերահաստատելու համար թե՛ Հայաստանի լիակատար եվրաինտեգրման գործընթացի հեռանկարը, թե՛ հանուն կայուն ժողովրդավարական զարգացման հասարակության բոլոր շերտերի հետ համագործակցությունը, իսկ ԵՄ-Բելառուս հարաբերությունների վերահաստատված գերակայությունը պետք է դառնա առավել սերտ ինտեգրումը Եվրոպային»,-հայտարարում է ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումը։

Զեկույցում ասվում է, որ գործընկեր երկրները Ռուսաստանի կողմից ենթարկվել են բացասական դիվանագիտական ճնշման. «Ուկրաինայի հետ Եվրամիության ակտիվ դիպլոմատիան  էականորեն տարբերվեց Մոսկվայի բացասական դիպլոմատիայից՝ ռուսական շուկան Ուկրաինայի առջեւ փակելու իր սպառնալիքով հանդերձ, բայց, Մոլդովայից եւ Վրաստանից բացի, գործընկեր երկրներն առայժմ չեն բավարարում այն պայմանները, որոնք կապված են  Ասոցացման համաձայնագրերից բխող իրենց ձգտումների իրականացման հետ»։

Հեղինակները նշում են, որ առայժմ չի հաջողվում քաղաքականության ձեւավորման բաց եւ ակտիվ գործընթաց ծավալել, ինչը խիստ անհրաժեշտ պայման է ժողովրդավարական զարգացման եւ եվրաինտեգրման համար։ «Եվրամիությունը նույնպես պետք է առավել մեծ ջանքեր գործադրի ղեկավարման թափանցիկության եւ ԵՄ բոլոր ինստիտուտների պատասխանատվության բարձրացման համար՝ գործընկեր երկրներում ազատ եւ արդար ընտրությունների անցկացման եւ խորը ժողովրդավարության հաստատման նպատակով»։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

Ամփոփիչ զեկույց

ԱլԳ երկրների վերաբերյալ զեկույցներ. Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , . Bookmark the permalink.