Թողարկում 148

european-commission-flagԵվրամիությունը հավատարիմ է մնում Եվրոպական հարեւանության քաղաքականության մեջ քաղաքացիական հասարակության դերի մեծացման գաղափարին

29.10.2013

P018157001502-1«Եվրամիությունը հավատարիմ է մնում Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) մեջ քաղաքացիական հասարակության դերի մեծացման գաղափարին»,- քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների հետ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։ ԵՀՔ իրականացման ընթացքի վերաբերյալ զեկույցների պատրաստմանն օգնելու նպատակով հասարակության հետ անցկացվող ամենամյա խորհրդակցությունների բաղադրիչներից է հանդիսանում ՔՀԿ-ների հետ մտքերի փոխանակումը։

ԵՀՔ-ն արտաքին քաղաքականությանը եւ միջոցներին ցուցաբերվող համալիր մոտեցման վառ օրինակ է, որը Եվրամիությանը հնարավորություն է տալիս համաձայնեցված կերպով կիրառել առկա բոլոր գործիքներն ու քաղաքականությունները՝ սկսած ընդհանուր արտաքին քաղաքականությունից եւ անվտանգության  քաղաքականությունից, անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականությունից՝ մինչեւ քաղաքական համագործակցության եւ առեւտրի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, տրանսպորտի եւ հանուն կայուն զարգացման ոլորտներում կիրառվող համագործակցության գործիքներ։ «Հենց դրանով է ձեր եւ ձեզ նման՝ բազմաթիվ ոլորտներում ակտիվ դիրքորոշում դրսեւորող կազմակերպությունների հետ համագործակցությունն այդքան կարեւոր»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի անդամը։

«Գործընկեր երկրներում ԵՄ ներկայացուցչությունները սկսել են  ազգային եւ տեղական կազմակերպությունների հետ կառուցողական երկխոսություն ծավալել՝ քննարկելու համար ասոցացման ուղղությամբ ԵՀՔ գործողությունների պլանով եւ ծրագրերով նախանշված միջոցների եւ առաջնահերթությունների վերաբերյալ՝ տարեկան զեկույցներում շարադրված հիմնական առաջարկությունների կատարման ընթացքը,- տեղեկացրել է Շտեֆան Ֆյուլեն։ Նա ասել է, որ ԵՄ-ն առաջիկայում շարունակելու է քաղաքացիական հասարակության հետ երկխոսության ընդլայնումը, հավելելով, որ 2014 թվականին ԵՄ ներկայացուցչություններին անհրաժեշտ կլինի գործընկեր երկրների մակարդակով քաղաքացիական հասարակության հետ աշխատանքի պլան մշակել։

Ավելին՝ կարող եք կարդալ այստեղ։

european-commission-flagՄեկնարկել է «Եվրոպական համագործակցություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (ԵՀԼՂ) նախաձեռնության կայքէջը 

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակություն

Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Եվրոպական համագործակցություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (ԵՀԼՂ) նախաձեռնության պաշտոնական կայքէջը՝ www.epnk.org, մեկնարկել է ս.թ. հոկտեմբերի 24-ին:

Կայքէջը լայն տեղեկատվություն կտրամադրի Հարավային Կովկասում՝ «Եվրոպական համագործակցություն` հանուն Լեռնային Ղարաբաղի  հակամարտության խաղաղ կարգավորման» (ԵՀԼՂ) նախաձեռնությամբ  իրականացվող խաղաղասիրական գործընթացների վերաբերյալ:

Այն կներառի տեղեկություններ նախաձեռնության գործունեության, յուրաքանչյուր հինգ անդամ կազմակերպության ծրագրերի եւ գործունեության հիմանական ուղղությունների մասին հետեւյալ բաժիններում՝ ուսումնասիրություններ ու վերլուծություն, ֆիլմադարան եւ ԶԼՄ, երկխոսություն, ներգրավվածություն ու մասնակցություն, ինչպես նաեւ ուսուցում եւ կարողությունների զարգացում: Կայքում ներառված  հղումների բաժինը կներկայացնի  կարեւոր փաստեր ծրագրի վերաբերյալ, ԵՀԼՂ նախաձեռնության ռեսուրսների եւ տարածաշրջանային նորությունների մասին (ԵՀԼՂ գործընկեր LINKS-ի www.commonspace.eu կայքէջի միջոցով):

ԵՀԼՂ նախաձեռնությունը եվրոպական 5 հասարակական կազմակերպությունների գործընկերություն է, որը հարավկովկասյան կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացնում է վստահության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ հանուն Լեռանային Ղարաբաղի կարգավորման գործընթացի դրական հանգուցալուծման:

ԵՄ կողմից ֆինանսավորվող այս գործընկերությունն աջակցում է հակամարտության բոլոր կողմերի՝ քաղաքականություն մշակող  բազմաթիվ դերակատարների, մամուլի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ երկխոսության զարգացմանը: Միաժամանակ, այն խթանում է հակամարտությունից տուժածների՝ կանանց, երիտասարդների, ներքին տեղահանված անձանց եւ փախստականների ավելի ակտիվ մասնակցությունը խաղաղարար գործընթացներում:

Ծրագրի եւ կայքէջի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար՝ դիմել  info@epnk.org.

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.