Թողարկում 147

Aid-Transparency-Index-logoԵվրահանձնաժողովը՝ թափանցիկ դոնոր. անկախ վերահսկողական զեկույց

25.10.2013

Եվրահանձնաժողովն արտաքին քաղաքականության ոլորտում թափանցիկ կերպով է տնօրինում հարկատուների գումարները. այսպիսին է եղել ցուցաբերված օժանդակության թափանցիկության վերաբերյալ Publish What You Fund վերահսկիչ անկախ գործակալության վերջին զեկույցի եզրակացություններից մեկը։

«ԵՄ-ն միշտ շատ լուրջ է վերաբերվում իր գործունեության վերաբերյալ բաց տեղեկատվությանը, ներառյալ Եվրոպայում տնտեսական ճգնաժամի ժամանակաշրջանը»,-ասված է զեկույցի վերաբերյալ Եվրահանձնաժողովի  մամուլի հաղորդագրության մեջ,- «այսօր առավել, քան երբեւէ եղել է նախկինում, ԵՄ հարկատուները պետք է հնարավորություն ունենան հետեւելու, թե հատկապես ինչի վրա են ծախսվում իրենց վճարած գումարները»։

Հանձնաժողովը հաճույքով նշում է, որ իր շատ բաժիններ արժանի գովասանքի են արժանացել տեղեկատվությունն առավել հասանելի եւ համեմատելի ձեւաչափերով հրապարակելու համար։  Զեկույցում օժանդակության թափանցիկության ինդեքսն (Aid Transparency Index, ATI) արձանագրել է Եվրամիությունում եւ միջազգային մակարդակում Եվրահանձնաժողովի ղեկավար դերը՝ օգնության տրամադրումը է՛լ ավելի թափանցիկ դարձնելու եւ խրախուսելու հարցում։

Սակայն զեկույցում նշված է նաեւ Եվրամիության՝ հետագա առաջընթացի ապահովման անհրաժեշտության մասին։ Հարկավոր է լրացուցիչ աշխատանք, որպեսզի Եվրահանձնաժողովն ավելի լիարժեք կերպով հաշվետու լինի Եվրամիության եւ գործընկեր երկրների քաղաքացիների առջեւ։

Օժանդակության թափանցիկության ինդեքսի (ATI)  վերաբերյալ զեկույցը վերահսկում է տրամադրվող օգնության վերաբերյալ տեղեկատվության  առկայությունը։ 2013 թվականին դրանում առաջին անգամ հաշվի է առնված նաեւ տեղեկատվության ձեւաչափը։ Ինդեքսն ընդգրկել է դոնորական 67 կազմակերպություն եւ ներառել օժանդակության թափանցիկության մոնիտորինգի 39 ցուցանիշ։ (ՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

 Մանրամասներ՝

Մամուլի հաղորդագրություն

Publish What You Fund: զեկույց

CSF logoՈչ մի պարզեցում Վիլնյուսից մինչեւ Ռիգա «ճանապարհային քարտեզում». առանցքային դեր պետք է խաղա քաղաքական որոշումների ընդունման բաց եւ կոլեգիալ գործընթացը

17.10.2013

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիական հասարակության ֆորումն (ՔՀՖ) ԱլԳ Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ, հոկտեմբերի 17-ին, Բրյուսելում, ԱլԳ 1-ին՝ «Ժողովրդավարություն, պատշաճ կառավարում եւ կայունություն» պլատֆորմի համաժողովին հրապարակել է ԱլԳ ճանապարհային քարտեզի իրականացման մոնիտորինգի՝ 2012թ. մայիսից 2013թ. հուլիսն ընդգրկող ժամանակահատվածի արդյունքները։  Առանցքային ուղերձն այն է, որ ԱլԳ երկրներում ժողովրդավարական զարգացում եւ տնտեսական ինտեգրացիա ապահովելու համար Եվրամիությունը եւ գործընկեր երկրները պետք է բացեիբաց շփվեն միմյանց հետ եւ որոշումների կայացման գործընթացներում մեծացնեն հասարակության մասնակցայնությունը։

Ակնկալվում էր, որ ՎԻԼՆՅՈՒՍՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ նշանավորելու էր ԵՄ արեւելյան հարեւանների մեծ մասի եվրաինտեգրման նոր փուլի սկիզբը, մասնավորապես, Եվրամիության հետ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրերի եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրերի նախաստորագրում կամ ստորագրում։ Սպասվում էր, որ Ադրբեջանը կստորագրեր վիզային ռեժիմի ազատականացման համաձայնագիրը, մինչդեռ Բելառուսը մնալու էր հետնապահի դիրքերում՝ մերժելով բոլոր հարցերի շուրջ երկխոսությունը, բացի տեխնիկականից։ Սակայն գագաթնաժողովին նախորդող ժամանակահատվածում գործընկեր երկրները Ռուսաստանի Դաշնության կողմից ենթարկվեցին բացասական դիվանագիտական հարձակումների՝ սպառնալիքներից եւ էմբարգոյից՝ առեւտրային  բեռնարգելքից՝ մինչեւ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Մաքսային միությանը միանալու կոչեր։ Հայաստանի դեպքում, Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրերի բանակցությունների հաջող ավարտից հետո, 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հերքեց բոլոր սպասելիքները, երբ Մոսկվա կատարած իր այցի ժամանակ համաձայնեց միանալ Մաքսային միությանը։  Ոչ միայն Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, այլ նաեւ բանակցություններն ավարտին  հասցնելու ջանքեր գործադրած պաշտոնյաները խորապես ցնցված էին։

Ավելին կարող եք կարդալ այստեղ։

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.