Թողարկում 143

east_invest_logoEast Invest. ինչու իմաստ ունի Հայաստանում ներդրումներ կատարելը

25.09.2013

Եվրամիության կողմից ֆինանսավորվող East Invest ծրագիրն Արեւելյան գործընկերության երկրներում ներդրումների խթանմանը նվիրված միջոցառումների շարքում հոկտեմբերին 1-2-ին Երեւանում կազմակերպում է ներդրումային կոնֆերանս։ East Invest-ի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ անցկացվող այս միջոցառման հիմնական շեշտադրումը կլինի «երկրի տեղակայման ռազմավարական նշանակությունը, որը նրան հնարավորություն է ընձեռում առեւտրական գործունեություն ծավալել Եվրոպայի, ԱՊՀ երկրների, Միջին Արեւելքի եւ Ասիայի երկրների հետ»։

Մամուլի հաղորդագրության մեջ Հայաստանը բնութագրված է որպես «հեռանկարային տեխնոլոգիաներին եւ բարձրորակ արտադրությանը  միտված», ինչպես նաեւ «ներդրումային բարենպաստ օրենսդրություն, ներառյալ՝ իրավական նորմերի բացասական փոփոխություններից պաշտպանվածություն ունեցող եւ շահույթի հետվերադարձի 10-ամյա երաշխիք տրամադրող երկիր»։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Ավելին՝  Մամուլի հաղորդագրության մեջ

 

european-commission-flag

Եվրամիությունը մոլդովական գինիների համար լիովին բացում է իր շուկան

25.09.2013

WineԵվրահանձնաժողովն առաջարկել է Եվրամիության շուկան լիովին բացել Մոլդովայից արտահանվող գինիների համար, մինչեւ որ ուժի մեջ կմտնեն ԵՄ-Մոլդովա Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերը (ԽՀԱԱՀ)։  Մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ սույն ձեռնարկն «ինչ-որ չափով կմեղմի այն դժվարությունները, որ երկիրն ունի՝ կապված գինու արտահանման իր նախկին շուկաների հետ»։

«Մոլդովական գինիների համար Եվրամիության շուկան լիովին բացելն այն պարագայում, երբ մոլդովացի արտադրողները դժվար իրավիճակում են հայտնվել, վկայում է այն մասին, որ բացի տնտեսական նշանակալից ինտեգրումից, Եվրամիությունը պատրաստ է նաեւ իր գործընկերների հետ համերաշխության դրսեւորման»,- ասել է Եվրահանձնաժողովի Գյուղատնտեսության եւ գյուղական շրջանների զարգացման հարցերով հանձնակատար Դաչիան Չոլոշը։

ԵՄ-Մոլդովա Ասոցացման համաձայնագիրը (ԱՀ) նախաստորագրվելու է առաջիկայում Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ, եւ դրա առանցքային բաղադրիչները, այդ թվում ԽՀԱԱՀ-ն կսկսվեն կիրառվել Համաձայնագրի վավերացումից անմիջապես հետո։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

CSF logoՈւկրաինան պատմական իրադարձության շեմին է. ՔՀՖ Ուկրաինայի ազգային պլատֆորմի հայտարարությունը ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ

24.09.2013

ukranian flagԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի (ԱՀ) վերաբերյալ Արեւելյան գործընկերության(ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Ուկրաինայի ազգային պլատֆորմի հայտարարության մեջ ասվում է երկրի ապագան կանխորոշող պատմական պահի մասին։  Համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովի ժամանակ։

Ընդունելով ԱՀ կարեւորությունը, այդուհանդերձ, «մենք Վիլնյուսում հաջողության հասնելու որեւէ շանս չենք տեսնում, եթե առաջիկա շաբաթների ընթացքում ընտրական օրենսդրության մեջ ընտրական արդարադատությանը եւ քրեական հետապնդմանն առնչվող  հարցերի վերաբերյալ համապատասխան փոփոխություններ չկատարվեն»,- ասված է հայտարարության մեջ։ Ազգային պլատֆորմն այդպիսով կոչ է անում «Ուկրաինայի նախագահին, կառավարությանն ու պառլամենտին՝ ընդունել այնպիսի որոշում, որը կվկայի 2012թ. դեկտեմբերի 10-ին Եվրամիության կողմից սահմանված չափորոշիչներին»։ Միաժամանակ, «մենք ԵՄ ինստիտուտներին  եւ անդամ երկրների կառավարություններին  կոչ ենք անում  դրսեւորել ռազմավարական իմաստնություն եւ գիտակցություն առ այն, որ անգամ Ուկրաինայում բարեփոխումների անբավարարության պայմաններում ԱՀ-ի ստորագրումը առավել ազդեցիկ լծակներ կտրամադրի Եվրամիությանը»։ «Դա ուկրաինական հասարակության համար ջանքերը համախմբելու եւ բարեփոխումներ իրականացնելու ավելի մեծ խթան կհանդիսանա, քան՝ ավելի լավ ժամանակներին սպասելը»,- ասված է հաղորդագրություն մեջ։

Հայտարարության ամբողջական տեքստն՝ այստեղ։

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.