Թողարկում 142

CSF logoՀայաստանի ազգային պլատֆորմի համաժողով Երեւանում

2013թ. սեպտեմբերի 19-ին Երեւանի «Հրազդան» հյուրանոցում տեղի ունեցավ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը։ Դրան նախորդեց ՀԱՊ 1-ին՝  «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում եւ կայունություն» աշխատանքային խմբի հանդիպումը, որի ընթացքում ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների տարածաշրջանային համագործակցության աջակցություն ծրագրի ներկայացմամբ հանդես եկավ ծրագրի փորձագետ Լյուբով Պալիվոդան։

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի համանախագահ, ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող  Բորիս Նավասարդյանի նախագահությամբ ընթացող Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովի օրակարգում ՀԱՊ գործունեության հեռանկարն էր՝ Մաքսային միությանը միանալու մասին ՀՀ նախագահի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակում։ Համաժողովի մասնակիցներն ընդունեցին ՀԱՊ անունից տարածված հայտարարությունը, քննարկեցին   Արեւելյան գործընկերությանը Հայաստանի մասնակցության, ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի հետագա ճակատագրի եւ ԱլԳ կառույցների հետ հարաբերությունների նոր օրակարգի ձեւավորման հնարավորությունները, ՔՀՖ 5-րդ՝ Քիշնեւում կայանալիք համաժողովում Հայաստանի պատվիրակության անելիքները։ Լայնորեն քննարկվեց Արեւելյան գործընկերությանը վերաբերող հանրային իրազեկման իրականացման հարցը։  ՀԱՊ համաժողովին մասնակցում էին նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան եւ մի շարք այլ պաշտոնյաներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքական գործիչներ։

 CSF logo

«Հայաստանի ազգային պլատֆորմի անելիքները ԱլԳ ՔՀՖ 5-րդ՝ Քիշնեւի համաժողովին ընդառաջ» թեմայով սեմինար Աղվերանում

IMG_41202013թ. սեպտեմբերի 20-22-ը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Աղվերանում տեղի ունեցավ  «Հայաստանի ազգային պլատֆորմի անելիքները ԱլԳ ՔՀՖ 5-րդ՝ Քիշնեւի համաժողովին ընդառաջ» թեմայով սեմինար։ Այն սկսվեց «ԵՄ-Հայաստան հարաբերությունների հնարավոր ձեւաչափեր» թեմայով մտագրոհով, որն անցկացրեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը։ ԱլԳ շրջանակներում Հայաստանի քաղաքացիական հասարակության կողմից իրականացված ուսումնասիրությունների ներկայացմամբ հանդես եկավ Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Արեւհատ Գրիգորյանը, իսկ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանը ներկայացրեց հայաստանյան ոչ ֆորմալ քաղաքացիական շարժումները։

IMG_4146Սեմինարի քննարկումների առանցքում, սակայն, Մաքսային միությանը միանալու մասին ՀՀ նախագահի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակում ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անելիքներն էին, ԱլԳ նոր՝ հնարավոր օրակարգում Հայաստանին սպասվող զարգացումները։ Սեմինարի մասնակիցները, որ հիմնականում ՔՀՖ 5-րդ՝ Քիշնեւի համաժողովի պատվիրակներն էին, ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանի ղեկավարությամբ քննարկեցին պատվիրակության անելիքները։

CSF logoՔՀՖ Ղեկավար կոմիտեի՝ սեպտեմբերի 5-6-ը Կիեւում տեղի ունեցած նիստում ներկայացված հաշվետվությունն արդեն իսկ առցանց հասանելի է

23.09.2013

SC_NPԱրեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության  ֆորումի Ղեկավար կոմիտեի հաշվետվությունն այժմ առցանց հասանելի է։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում տեղի ունեցած նիստում Ղեկավար կոմիտեի անդամները քննարկել են Քիշնեւում տեղի ունենալիք ՔՀՖ 5-րդ համաժողովի վերջին նախապատրաստությունները եւ Ֆորումի անելիքները, նախատեսված միջոցառումների կազմակերպչական հարցերը, ամփոփել հաշվետու ժամանակաշրջանում ՔՀՖ աշխատանքային խմբերի եւ ազգային պլատֆորմների, ինչպես նաեւ ՔՀՖ քարտուղարության գործունեությունը։  Հանդիպմանը նախորդող օրը նվիրվել է Ֆորումի ներկա դերին, անելիքներին եւ հետագա գործունեության ռազմավարությանը վերաբերող քննարկմանը։

Հաշվետվությունն ամբողջությամբ՝ այստեղ։

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.