Թողարկում 139

CSF logoՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի 5-րդ աշխատանքային խմբի հանդիպում Երեւանում

ANP 5th WGԵրեկ՝ սեպտեմբերի 2-ին, Երեւանի «Նացիոնալ» հյուրանոցում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ)  Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 5-րդ՝ «Սոցիալական երկխոսություն» աշխատանքային խմբի (ԱԽ) հանդիպումը։ Մասնակիցները, որոնց թվում ոչ միայն 5-րդ, այլ նաեւ ՀԱՊ աշխատանքային այլ խմբերում ընդգրկված հասարակական կազմակերպությունների շուրջ 25  ներկայացուցիչներ էին, քննարկեցին հոկտեմբերի 4-5-ը ՔՀՖ 5-րդ՝ Քիշնեւում կայանալիք համաժողովին ընդառաջ «Սոցիալական երկխոսություն» ԱԽ-ի գործունեության առաջնահերթությունները՝ սկսած կառուցվածքային հարցերից, վերջացրած հայեցակարգային եւ գործակցային խնդիրներով։ Քննարկման արդյունքում ԱԽ առաջնահերթությունների վերաբերյալ արձանագրված կարծիքները եւ առաջարկություններն ամփոփող  պաշտոնական նամակ հանձնվեց  ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող, ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի համանախագահ Բորիս Նավասարդյանին, ով առաջիկա օրերին այն կներկայացնի  սեպտեմբերի 5-6-ը Կիեւում կայանալիք  ՔՀՖ Ղեկավար կոմիտեի հանդիպման քննարկմանը։

 

 CSF logoՔՀՖ Ղեկավար կոմիտեի` Կիեւում կայանալիք հանդիպման ուշադրության հիմնական առարկան կլինի ՔՀՖ Քիշնեւի համաժողովը

2013թ. սեպտեմբերի 5-6-ը Կիեւում տեղի է ունենալու Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ)  Ղեկավար կոմիտեի (ՂԿ) աշխատանքային հանդիպում։ ՂԿ 14 անդամները կքննարկեն ՔՀՖ ազգային պլատֆորմներում ընթացող հիմնական իրադարձությունները, աշխատանքային խմբերի եւ ենթախմբերի աշխատանքը, ինչպես նաեւ կանցկացնեն մտագրոհ՝ Ֆորումի աշխատանքներն ընթացիկ տարում առավել արդյունավետ դարձնելու համար։

Ղեկավար կոմիտեի քննարկման հիմնական թեմաները կլինեն հոկտեմբերի 4-5-ը Քիշնեւում կայանալիք Քաղաքացիական հասարակության ֆորումի 5-րդ  ամենամյա համաժողովին  նախապատրաստվելուն, ինչպես նաեւ Վիլնյուսում  դրան զուգահեռ ընթանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին քաղաքացիական հասարակության մասնակցությամբ միջոցառմանը, այդ թվում գագաթնաժողովի օրակարգում ՔՀՖ-ի ներդրմանը վերաբերող հարցեր։

Օրակարգը

 european-commission-flag

Քաղաքացիական հասարակության երկխոսության խորհրդակցային կայքէջի մեկնարկ

Հայաստանում Եվրամիության պատվիրակության կայքէջ

T informationՀայաստանում մեկնարկել է ԵՄ պատվիրակության Քաղաքացիական հասարակության ցանցային երկխոսության առաջին կայքէջը (www.eu-cso.am): Այս առցանց գործիքի միջոցով Հայաստանում ԵՄ պատվիրակությունը նպատակ ունի   քաղաքացիական հասարակության դերակատարներին տրամադրել հարթակ ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման կարեւոր թեմաների շուրջ մտքերի փոխանակման համար: Կայքի միջոցով պատվիրակությունը հնարավորություն կունենա ավելի լավ հասկանալ քաղաքական տարբեր ուղղություններում  քաղաքացիական հասարակության հետաքրքրությունները, որն իր հերթին կնպաստի առավել նպատակային  խորհրդակցությունների անցկացմանը:

Մասնակցության համար  կազմակերպությանն անհրաժեշտ է կատարել առցանց գրանցում: Կայքը  բաց է հասարակության համար եւ կապահովի կարծիքների անխտիր  եւ թափանցիկ հրապարակումը:

ԵՄ պատվիրակությունը նախատեսում է խորհրդակցություններին տալ կանոնավոր բնույթ՝ մտքերի փոխանակման, քաղաքական եւ գործառնական նախագծային փաստաթղթերի, հատուկ նախաձեռնությունների եւ քաղաքացիական հասարակությանը հետաքրքրող ծրագրերի առաջնահերթությունների հաստատման համար: Թեմատիկ խորհրդակցության ավարտից հետո  բոլոր կարծիքները կներբեռնվեն  կայքէջ:

ԵՄ պատվիրակությունը կարծում է, որ այս ձեւաչափը հնարավոր կդարձնի ինտերակտիվ շփումը  Եվրոպական միության եւ քաղաքացիական հասարակության միջեւ: Հայաստանում ԵՄ պատվիրակությունը նպատակ ունի կայքը դարձնել փորձառության ներկայացման արդյունավետ հարթակ եւ այս նախաձեռնության հաջող իրականացման համար ակնկալում է փոխհամագործակցություն եւ համբերություն:

Ընթացիկ խորհրդակցության մասնակիցը դառնալու համար առցանց գրանցեք Ձեր կազմակերպությունը:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.